Երեւանում արդեն երրորդ տարին է, ինչ անցկացվում է «Կորեկան մշակույթի փառատոնը», որի շրջանակում այսօր՝ մայիսի 19-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ կորեական ֆիլմերի ցուցադրում, որին նախորդեցին ծանոթություններ կորեական մշակույթին եւ սովորույթներին:
Փառատոնը կազմակերպվել էր Կորեայի հանրապետության դեսպանատանը կից մշակութային կենտրոնի կողմից, որի նախագահ Ուի Մյոնգ Ջեն համոզված է՝ նմանատիպ միոջացառումը նպաստում է, որպեսզի տարեցտարի կորեական մշակույթն ու պատմությունն ավելի ծանոթ դառնան հայերին, ինչի շնորհիվ ամրապնդվում է նաեւ երկու պետությունների միջեւ ընկերությունն ու համագործակցությունը:
Այսօր ցուցադրված առաջին ֆիլմը կոչվում էր «Մենք եղբայրներ ենք», այն կատակերգություն ժանրում էր: Տիկին Ուի Մյոնգ Ջեի խոսքով՝ կորեացիներն ու հայերը միմյանց նման են հումորի յուրահատուկ զգացումով.
«Ինչպես գիտեք՝ ֆիլմերը տվյալ երկրի մշակույթը ներկայացնելու լավագույն միջոցն են: Ես լսել եմ, որ հայերը շատ լավ հումորի զգացում ունեն, կորեացիներն էլ են այդպիսին: Այդ է պատճառը, որ առաջին դիտման համար ընտրվել է հումորային ժանրի մի ֆիլմ: Փառատոնի շրջանակում կցուցադրվի նաեւ պատմական ժանրի ֆիլմ: Երեւի գիտեք՝ Կորեան որոշ ժամանակ եղել է Ճապոնիայի գաղութը. երկրորդ ֆիլմն այդ ժամանակահատվածի փաստերի մասին է. կարծում եմ՝ հայերն այն հետաքրքրությամբ կդիտեն»:
Մինչ ֆիլմի ցուցադրությունը, «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում կենտրոնի աշխատակիցները բոլոր հետաքրքրվածներին ներկայացրին կորեական մշակույթին հատուկ տարրեր՝ կնիքներ, կորեական այբուբենի տառերով թեւնոցներ, գրերի ու տառերի հետ ծանոթություններ, սիրված մուլտհերոսներին եւ այլն: Իսկ հայկական պարային խմբերը ցուցադրեցին նաեւ հատուկ համարներ՝ K-pop ժանրում:
Մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին