Արդեն մի քանի տարի է՝ գոյություն ունեն բլոգեր, որոնց հեղինակներն անանուն կերպով հրապարակում են հոլիվուդյան վերջին բամբասանքները։ Բլոգերից մեկը գրում էր Հարվի Վեյնշտեյնի բուռն սեքսուալ կյանքի մասին երկար ժամանակ առաջ, նախքան այն սկսեց քննարկել ամբողջ աշխարհը։ Peopletalk-ը վստահ է, որ մյուսները եւս կարող են ճիշտ լինել եւ հրապարակել է ամսվա ամենահետաքրքիրները։
Լիլ Խանի ընկերուհու մոտ «վիժում» է տեղի ունեցել
Այս տարվա փետրվարին համացանցում տեղեկություններ հայտնեցին այն մասին, որ ռեփեր Lil Xan-ի նոր ընկերուհին՝ Էնի Սմիթը, հղի է։ Այդ ժամանակ նրա նախկին ընկերուհին եւ Մայլի Նոա Սայրուսի կրտսեր քույրը Instagram-ի Stories բաժնում տեսանյութեր էր հրապարակել, որոնցում լաց էր լինում։ Աղբյուրները, սակայն, հայտնում են, որ Նոան իզուր էր լաց լինում. Էնիի հղիության լուրը կեղծ էր եւ PR-ի նպատակ էր հետապնդում։ Զույգը չէր ծրագրում երեխաները ունենալ, այդ պատճառով ստիպված է եղել կեղծել վիժումը։
Զեյն Մալիկը ցանկանում է վերջ տալ կյանքին
Ասում են, թե նա թմրամիջոցներ է օգտագործում, սակայն ինքնասպանության մասին խոսում են առաջին անգամ։ Միգուցե նրա վրա այդպիսի ազդեցություն է թողել բաժանումը Ջիջի Հադիդից։ Այսպես, թե այնպես աղբյուրները պնդում են, որ Մալիկին անհապաղ օգնություն է հարկավոր, հակառակ դեպքում սա վատ ավարտ կունենա։
Քրիս Հեմսվորթը դավաճանում է Էլզա Պատակիին
Ասում են՝ դերասանն օգտագործում է բոլոր հնարավորությունները՝ երկրից դուրս գալու եւ որքան հնարավոր է՝ երկար ժամանակ տուն չվերադառնալու համար։ Պարզապես կնոջը դավաճանելու համար... նա, իսկապես իդեալական կին է։
Մեգան Մարքլը ցանկանում է կինո վերադառնալ
Եվ նա բազմաթիվ առաջարկներ ունի... Դա ունի իր բացատրութունը։ Իհարկե, նա չի կարող նկարահանվել ֆիլմում, սակայն, Մեգանը, կարծես թե ելք է գտել՝ միգուցե հնչյունավորել որեւէ կերպարի։ Դա, կարծես թե ներառված չէ թագավորական պրոտոկոլում... Վստահ ենք՝ Եղիասաբեթ Երկրորդ թագուհին, միեւնույն է, կզայրանա։
Սոլանժ Նոուլզը խնդիրներ ունի
Ո՞ւմ հետ։ Թմրամիջոցների։ Ասում են՝ ամեն ինչ այնքան վատ է, որ նա վերականգնողական կենտրոնում լինելու կարիք ունի։
Իգի Ազալիան եւս
Ասում են՝ նախորդ շաբաթվա ընթացքում Իգիլի քթից արյունահոսություն է նկատվել։ Բոլորս գիտենք՝ դա ինչ է նշանակում։ Այնպես չէ՞։
Լուսանկարները՝ Getty Images, Time, Peopletalk
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:20, 20 ապրիլի
Bodega-ն եւ Heineken-ը՝ HMD-ի հետ համատեղ, «Ձանձրալի հեռախոս» են ներկայացրել17:38, 20 ապրիլի
Երեւանյան բուրգեր-ուղեցույց. փնտրում ենք կատարյալ համը15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին