Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Twitter-ում ծննդյան օրվա առիթով շնորհավորել է երգչուհի Շերին։ Քանյե Ուեսթի կինը հրապարակել է 73-ամյա փոփ աստղի մի քանի լուսանկար, որոնք արվել են երիտասարդ տարիքում՝ նրան անվանելով «հայ թագուհի»։
«Ծնունդդ շնորհավոր, իմ հայազգի քույր»,- գրել է Քիմը։ Քարդաշյանը մի անգամ չի ասել, որ հիանում է Շերով։ Met gala-ի ընթացքում տված հարցազրույցում աստղը հայտարարել է, որ երգչուհին իր համար ոճի կուռք է եւ կրկնօրինակել էր 73-ամյա աստղի կուլտային կերպարը։
«Ես լսել եմ, որ միջոցառմանը ներկա կլինի Շերը։ Նա շատ ոճային է եւ օրինակ է ինձ համար։ Ինձ նաեւ շատ է դուր գալիս Նաոմիի ոճը (Քեմփբել) եւ բոլոր դասական դերասանուհիները։ Բայց ամեն դեպքում կնշեմ Շերի անունը։ Ես շատ կուրախանամ, եթե այսօր այստեղ հանդիպեմ նրան։ Նա իմ հայազգի քույրն է»,- հայտարարել էր ռեալթի շոուի աստղը։
Կարճ հարցազրույցից անմիջապես հետո Քարդաշյանը հաստատել էր իր խոսքերը. Met Gala-ին հաջորդած երեկույթի համար աստղն ընտրել էր կապույտ գույնի, լատեքսից պատրաստված զգեստ, որը խորը լանջաբացվածք ուներ եւ փայլուն ծոպեր, ինչպես նաեւ երկարաճիտ կոշիկներ։ Քանյե Ուեսթի կինը կերպարն ամբողջացրել էր արտասովոր կեղծամով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով13:30, 28 մարտի
Օդել Բեքհեմ կրտսերը բաժանվել է Քիմ Քարդաշյանից՝ նրա հետ ընտանիք կազմելու ցանկության պատճառով12:55, 28 մարտի
Ջուլիա Ռոբերթսը կնկարահանվի ռեժիսոր Լուկա Գուադանինոյի թրիլերում12:13, 28 մարտի
Մայքլ Ջեքսոնի երեք երեխաները հայտնվել են կարմիր գորգի վրա՝ ի պատիվ իրենց հանգուցյալ հոր11:17, 28 մարտի
Քիմ Քարդաշյանին դատի են տվել կահույքի համար