MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Լինա Հիդին «Գահերի խաղ»-ի հեղինակներին խնդրել է իրեն չնկարահանել նախկին ընկերոջ հետ համատեղ տեսարաններում

13:15, 21 մայիսի

Դերասանուհի Լինա Հիդին, որը հայտնի է «Գահերի խաղը» սերիալում Սերսեա Լանիստերի դերակատարմամբ, հրաժարվել է նույն տեսարաններում նկարահանվել կոլեգայի՝ Ջերոմ Ֆլինի հետ, որը սերիալում մարմնավորում է Բրոնի կերպարը, հայտնում է The Sun-ը։

Ըստ հրատարակության տվյալների՝ նախկինում նրանք հարաբերություններ են ունեցել եւ ցավոտ բաժանում վերապրել։ Դրանից հետո Հիդին սերիալի հեղինակներին խնդրել է նկարահանումներն այնպես ծրագրել, որ ստիպված չլինի նկարահանման հրապարակում հանդիպել նախկին սիրելիի հետ։

Նշվում է, որ դերասանները փորձել են գաղտնի պահել իրենց անձնական կյանքը, սակայն նրանց համար անհարմար է եղել միասին լինել աշխատավայրում։ HBO հեռուստաընկերության եւ Հիդիի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը, սակայն The Sun-ի աղբյուրը պատմել է, որ արտիստն անկեղծորեն ատում է Ֆլինին, որի հետ սկսել է հանդիպել 2003թ.-ին։

Ըստ լուրերի՝ նա սիրավեպ է ունեցել սերիալի մեկ այլ հերոսի՝ 43-ամյա Պեդրո Պասկալի հետ, որը «Գահերի խաղ»-ի հիմնական դերասանական խմբին միացել է 2013թ.-ին եւ մարմնավորել Օբերին Մարտելի կերպարը։

Լինան եւ Պեդրոն երդվյալ թշնամիների կերպարներ էին մարմնավորում, սակայն միասին որախ ժամանակ էին անցկացնում, զբոսնում, հանգստի մեկնում,  Instagram-ում համատեղ լուսանկարներ հրապարակում եւ սոցիալական ցանցերում քնքշորեն արտահայտվում միմյանց մասին։ Այդ պատճառով մամուլում կրքոտ սիրավեպի մասին տեղեկություններ հայտնվեցին, թեեւ Հիդին եւ Պասկալը հերքում էին այդ վարկածները՝ հայտարարելով, որ «պարզապես ընկերներ են»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել