Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում օրերս կայացել է «Տաղանդների շոու» 9-րդ ամենամյա փառատոնը, որտեղ իր տարիքայինների խմբում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող 10-ամյա Հարութ Հարությունյանը: Տղային միջազգային մրցույթում ուղեկցել է երգիչ Սերգեյ Գրիգորյանը, որն էլ NEWS.am STYLE-ին հաղորդել է փառատոնի անցկացման եւ այնտեղ հայ երգչի մասնակցության վերաբերյալ մանրամասները.
«Այս փառատոնի ընթացքում հանդես են գալիս երեխաներ՝ տարբեր տարիքային խմբերում եւ անվանակարգերում՝ համաշխարհային հիթ, երգ մայրենի լեզվով, ժողովրդական երգ, ջազ, ֆոլկ եւ այլն: Հարութը եկավ ինձ մոտ մրցույթին մասնակցելու ցանկությամբ: Նրան լսելուց հետո հասկացա, որ կարող է, սակայն շտկելու եւ պարապելու շատ բաներ կային: Ամիսներ շարունակ պարապել ենք վոկալի, երգի ոճաբանության, ներկայացվելիք երգերի վրա եւ արդյունքում հասցրինք ներկայանալ մրցույթին»,-ոգեւորությամբ նշեց Սերգեյը՝ տեղեկացնելով, որ Հայաստանն առաջին անգամ չէ, որ մասնակցում է այս փառատոնին:
«Հայաստանը մի քանի անգամ մասնակցել է այդ մրցույթին: Բոլոր դեպքերում Հայաստանի մասնակիցները հիշվող են»:
Մրցույթի շրջանակում Հարութը ներկայացրել է երկու երգ՝ Սեմ Սմիթի «Stay With Me» (համաշխարհային հիթ) եւ Անուշիկ Ալավերդյան «Շնորհակալ եմ» (երգ մայրենի լեզվով) ստեղծագործությունները:
«Մրցույթն ընթացել է նախընտրական եւ եզրափակիչ փուլերով: Ձեւաչափը հետեւյալն է. եզրափակչում յուրաքանչյուր կատեգորիայի անվանակագում մասնակիցները պայքարում են առաջատար տեղի համար՝ ժյուրիի քվեարկության արդյունքների հիման վրա»:
Ինչ վերաբերում է Հարութին՝ նա մրցույթից վերադարձել է վառ տպավորություններով.
«Ինչքան էլ հիմա պատմեմ՝ հնարավոր չի լինի փոխանցել տպավորություններս: Դրանք կրկնակի, նույնիսկ եռակի շատ են, քանի որ մրցույթի ողջ մթնոլորտը համակված էր մեծ պատասխանատվությամբ, եւ ես չէի կարող չարդարացնել իմ «սենսեյի»՝ Սերգեյ Գրիգորյանի սպասելիքները: Շրջագայությունը եւս հաճելի էր, դրա ընթացքում ես ականատես եղա Թագավորական «կարաուլին» (պահակախմբին), եւ ես անչափ շնորհակալ եմ Սերգեյին՝ այս հնարավորության համար: Դրան գումարվեց նաեւ իմ հաղթանակը, որը բոլոր տպավորություններից ամենավառն էր, չէ՞ որ դա իմ առաջին հաղթանակն էր Եվրոպայում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում անկեղծացավ Հարութը:
10-ամյա պատանին, ի դեպ, միայն երգեցողությամբ չէ, որ հետաքրքրում է: Ասում է՝ սիրում է էմոջիներ, իսկ նպատակը պլաստիկ վիրաբույժ դառնալն է, ինչի շնորհիվ կկարողանա այդ էմոջիները կյանքի կոչել:
«Բացի այդ, սիրում եմ հնից ստեղծել նորը՝ ներդնելով իմ գաղափարը: Իհարկե, ինձ շատ են գրավում նաեւ IT տեխնոլոգիաներն ու դրանց ստեղծումը»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Սերգեյ Գրիգորյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:29, 3 փետրվարի
Wine Story. Աշխարհի ամենաթանկ գինիների հնգյակը, որոնք հիացմունքի են արժանի20:15, 3 փետրվարի
Աստղային գեղեցկության գաղտնիքներ. Ջեյ Լոն եւ նրա «հավերժ երիտասարդ» դեմքը19:18, 3 փետրվարի
Wine Story Թեւան Պողոսյանի հետ․ յուրաքանչյուր գինեգործ ռոմանտիկ է (ֆոտո)18:49, 3 փետրվարի
BRUNETTE. ճանաչելի ոճի նրբությունները18:05, 3 փետրվարի
Մահացել է ֆրանսիացի կուտյուրյե Պակո Ռաբանը16:24, 3 փետրվարի
Պամելա Անդերսոն. երեք լեգենդար կերպար15:40, 3 փետրվարի
Viktor & Rolf. ոտքից գլուխ եւ հակառակը (ֆոտո)14:42, 3 փետրվարի
«Ստալոնեների ընտանիքը»․ Սիլվեստր Ստալոնեն կնոջ եւ դուստրերի հետ ռեալիթի շոու կթողարկի14:15, 3 փետրվարի
Ռոզա Լինը աճուրդի կհանի իր՝ «Դադարեցրեք շրջափակումը» գրությամբ բաճկոնը․ հասույթը կհատկացվի Արաբկիրի մանկական կենտրոնին13:22, 3 փետրվարի
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Վրաստանը կներկայացնի հայազգի երգչուհի Իրու Խեչանովան13:20, 3 փետրվարի
Փակ դռներ, մերժումներ, թատրոն, պատերազմ, հիվանդություն, մեծ կորուստ․ Արթուր Գրիգորյանի կյանքի ամենահուզիչ դրվագներն ու նրա անտեսանելի կերպարը՝ «Կորցրած մեղեդի» նոր մյուզիքլում12:30, 3 փետրվարի
Շերի զգեստը կցուցադրվի ամենամյա բարեգործական Julien's Auctions-ում (ֆոտո)