Մարդկային ոչ մի բան խորթ չէ այս գեղեցկուհիների համար. նրանք եւս մեկ նիհարում են, մեկ՝ գիրանում, ինչի արդյունքում նրանց մարմնին ցելյուլիտ եւ զոլեր են հայտնվում։ Բայց աղջիկներն իրենց սիրում են այնպիսին, ինչպիսին իրականում են եւ չեն վախենում սոցաիալան ցանցերում հրապարակել իրենց ոչ այնքան հաջողված լուսանկարները, որոնցում երեւում է ցելյուլիտը։ Մենք եւս կարող ենք այդքան համարձակ դառնալ լողափնյա սեզոնի նախաշեմին։
Էշլի Գրեմ
Էշլին հայտնի է ոչ ստանդարատ կազմվածքով։ Թեեւ ամսագրերի համար նրա որոշ լուսանկարներ խմբագրում են ֆոտոշոփով՝ մաքրելով ցուլյուլիտը, մոդելի Instagram-ը լի է բիկինիով լուսանկարներով, որոնցում այդ թերությունն ակնհայտ է։ Բայց Գրեմը հավաստիացնում է, որ իրեն հարմար է զգում այդ մարմնում, եւ ոչ մի թմբիկ իրեն չի հուզում։ Նա բոլոր աղջիկներին կոչ է անում նույն կերպ վերաբերել խնդրին։
Հիլարի Դաֆ
Որդուն լույս աշխարհ բերելուց հետո նա լրջորեն գիրացել է, իսկ ժամանակին իդեալական նստատեղին ցելյուլիտ է հայտնվել։ Իհարկե, պապարացիները չէին կարող անտարբեր անցնել դրա կողքով եւ լողափին դերասանուհու մի քանի «հաջող» լուսանկար են արել։ Աստղը որոշել է արժեզրկել դրանք՝ Instagram-ում չխմբագրված լուսանկար հրապարակելով եւ գրելով, որ բոլորը սիրում են նայել այսպիսի լուսանկարներ ու քննարկել։
Դեմի Լովատո
Երգչուհու Instagram-ում բավական շատ են լուսանկարները, որոնցում նա սպորտով է զբաղվում, սակայն առկա են նաեւ առավել անկեղծ լուսանկարներ, որոնցում Լովատոն լողազգեստ է կրում։ Իհարկե, խոսքը դիմահայաց լուսնակարների մասին է, իսկ ցելյուլիտն ու զոլերը ցուցադրող լուսանկարը Դեմին գերադասել է հրապարակել միայն Stories բաժնում։ Սակայն հավատարիմ երկրպագուները հասցրել են պահպանել դրանք, որպեսզի մենք եւս կարողանանք նայել։
Քելի Ռոուլենդ
Քելին չի վախեցել մեջքի հատվածից արված լուսանկար հրապարակել, որում ակնհայտորեն տեսանելի են ցելյուլիտն ու զոլերը, թեեւ նա հիմնականում հրապարակում է իդեալական լուսանկարներ։
Քեյթլին Բրիստթոու
Կարճ զգեստն ու նման դիրքն անհամատեղելի են, եթե իհարկե չեք վախենում ցուցադրել ազդրերին առկա ցելյուլիտը։ Սակայն հեռուստաաստղ Քեյթլին Բրիսթոուն դրանք նույնքան անուշիկ է համարում, որքան փոստիկներն այտերի փոսիկները։
Իսկրա Լոուրենս
Եւս մեկ մոդել, որը չի վախենում աշխարհին ցույց տալ ցելյուլիտը, զոլերը, ծալքերը մեջքի, որովայնի եւ ազդրերի հատվածում։ Իսկրան վաղուց է մոռացել ֆոտոշոփի մասին, սակայն գիտի ճիշտ ռակուրսներն եւ դիրքերը, որոնք վիզուալ թաքցնում են իր թելություններ։ Իր օրինակով նա փորձում է շրջապատին ցույց տալ եւ ապացուցել, որ կարելի է եւ պետք է սիրել քեզ ցանկացած տեսքով։
Ջորդան Դան
Ձիգ որովայնը եւ սլացիկ ոտքերը համատեղելի են ցելյուլիտի եւ զոլերի հետ։ Այս փաստն ապացուցում է հայտնի մոդել Ջորդան Դանը, որը չի վախենում լուսանկարներ հրապարակել, որոնցում հեռու է իդեալական լինելուց։
Աղբյուրը՝ Cosmo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ