1. Հումորի զգացում
Կյանքը երբեմն կարող է բարդ լինել: Մենք բախվում ենք տարբեր տեսակի խնդիրների հետ, այնպես որ՝ թեթեւ զգալու եւ ծիծաղելու ունակությունը երբեմն շատ կարեւոր են: Այդ ծիծաղը կարող է ուղղված լինել ուրիշներին կամ ինքներս մեզ: Ավելորդ է ասել, որ հումորի զգացումն առանձնահատուկ գրավիչ է ինչպես ընկերների, այնպես էլ գործընկերների դեպքում: Ո՞վ է ցանկանում միշտ լուրջ ու կաշկանդված լինել:
2. Կիրք կյանքի հանդեպ
Մարդկանց մեծ մասը սիրում է կիրքը: Այն ծնում է նպատակ, որն իր հերթին որոշում է կյանքի ուղղությունը: Ասել, թե կյանքը ոչինչ է առանց կրքոտ հեռանկարների՝ չափազանցություն չէ: Բոլորին է պետք այն, հանուն որի կարելի է ապրել եւ պայքարել: Կիրքը գրավիչ է, քանի որ այն անաչառ է: Մենք կարող ենք կյանքի խառնարանում կողմնորոշվել այն ժամանակ, երբ հավատում ենք մեր նպատակին:
3. Որոշումներ կայացնելու ունակություն
Վճռականությունը գրավիչ է, քանի որ այն ցույց է տալիս ընթացքի ուղղությունը: Դա, իհարկե, առանձնահատուկ կարեւոր է գործընկերների դեպքում, քանի որ որոշում կայացնելու ունակությունը կարեւոր է: Ռացիոնալ վճռականությունը շատ գրավիչ եւ անսովոր գիծ է:
4. Բարյացակամություն՝ միմյանց եւ ինքդ քո նկատմամբ
Մենք ձգտում ենք լինել այն մարդկանց շրջապատում, ովքեր բարի են իրենց շրջապատի նկատմամբ: Մեզնից շատերի համար դա ոչ միայն գրավչության ցուցանիշ է, այլեւ պահանջ:
Սա նշանակում է լինել բարի անծանոթների ու ընկերների նկատմամբ: Բարության ու կրեկցանքի դրսեւորումը վկայում են լավ մարդ լինելու մասին:
5. Բաց բնավորություն
Փակ լինելը նաեւ տգիտության ու անքաղաքավարության նշան է: Միայն բաց լինելը կարող է լուծել բազմաթիվ տարաձայնություններ՝ պայմանով, որ մենք ցանկանում ենք դիտարկել այնպիսի տերմին, ինչպիսին է հասարակությունը՝ ավելի լայն իմաստով:
6. Վստահության դրսեւորում
Գործնականում սա կարող է բարդ թվալ: Մարդկանց մեծ մասը անվստահություն է զգում, բայց ոմանք ունակ են կենտրոնանալ իրերի վրա, որոնք նրանց լավ մարդ են դարձնում: Բացի այդ, մենք ցանկանում ենք լինել այնպիսի մարդկանց շրջապատում, ովքեր իրենց վստահ են պահում եւ կարող են անգամ ամենաանվտանգ մարդու համար կոմֆորտ ապահովել: Բացի այդ, վստահությունը ոչ միայն գրավիչ է, այլեւ՝ վարկիչ:
7. Ուրիշներին ընդունելու ունակություն
Այսօր շատ խնդիրներ հնարավոր է բացատրել մեկ բանով՝ չկարողանալ ընդունել մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան: Անհրաժեշտություն չկա ասելու, որ մարդիկ, ովքեր ընդունում են ուրիշներին, միտում ունեն ուրիշներին էլ նման գործողության մղելու: Բացի այդ, ընդունող կողմն ավելի շատ հնարավորություն ունի իր սերը դրսեւորելու:
Աղբյուրը՝ Клубер
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները