Ցանկացեք զգուշորեն
Քանի որ ձգողականության օրենքի առաջին կանոնն այն է, որ ճիշտ ձեւակերպված ցանկություններն անպայման իրականանում են: Ճիշտ է՝ ոչ միանգամից: Հավանաբար, շատ աղջիկներ են նկատել հետեւյալ օրինաչափությունը. երազում ես տվյալ երիտասարդի մասին, անարդյունք փորձում ես նրա ուշադրությունը գրավել, տառապում ես: Ժամանակ է անցնում, աղջիկը մոռանում է իր տարվածության մասին, եւ մեկ էլ հանկարծ նա հայտնվում է տեսադաշտում: Եւ ամեն ինչ այն պատճառով, որ ձգողականության օրենքով մենք ինքներս ենք ձգում ամեն ինչ, ինչ իրականում ունենք: Այսինքն՝ այն, ինչ ցանկացել ենք ենթագիտակցորեն, վաղ թե ուշ իրականություն է դառնում: Դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին՝ առողջություն, կարիերա, բարեկեցություն, հակառակ սեռի հետ հարաբերություններ:
Հիշեք, որ մեր մտքերը մեր ցանկություններն են
Մեր ենթագիտակցությունը կապված է Տիեզերքի հետ, որն արձանագրում է մեր մտքերը՝ դրանք ընկալելով որպես մեր ցանկություն: Սրանում էլ, սակայն, մի փոքր վտանգ է թաքնված: Մինչ կինը տառապում է, որ մենակ է, Տիեզերքը բողոքն ընկալում է որպես ցանկություն եւ նյութականցնում է այն: Արդյունքում՝ անցնում են տարիներ, բայց կինը նախկինի պես միայնակ է, քանի որ ձգողականության ուժի շնորհիվ ինքն անձամբ է իր կյանք բերել միայնությունը, իսկ այլ կերպ մտածել կամ չի կարող կամ չի ուզում: Այնքան էլ հեշտ չէ հրաժարվել վատի մասին մտածելու սովորությունից։ Մեզանից շատերն են սիրում բողոքել ճակատագրից ու ասել, որ կյանքը չի ստացվել:
Սերը գալիս է 5 համարձակ քայլից հետո
Եվ ստացվում է փակ շրջան: Մենք բողոքում ենք. Տիեզերքը բողոքն ընկալում է որպես «ցանկություն», «ցանկությունները» կատարվում են, եւ մենք ավելի շատ ենք սկսում բողոքել: Նույնը կարելի է ասել վախերի մասին: Հենց այնպես չեն ասում, որ մեզ հետ կատարվում է այն, ինչից մենք ամենաշատն ենք վախենում: Ճիշտ մտածեք: Վերոնշյալը հարց է առաջացնում՝ իսկ ինչպես սովորել ճիշտ մտածել, ճակատագիրը փոխել ճիշտ ուղղությամբ եւ միայն դրական բաներ ձգել: Պատասխանը պարզ է. պետք է ցանկությունները ճիշտ ձեւակերպել: Իսկ մինչ այդ, ավելի լավ է հրաժարվել հին ու բացասական մտքերից, որոնց հետ մենք սովորել ենք ապրել: Դրանք պետք է դեն նետել, վերանայել անցյալը, որոշել երջանիկ ապագան եւ սրանից հետո նրա մասին միայն դրականը մտածել: Մեր սեփական համոզմունքները, որոնք սեւ գուներով են ներկված, նույնպիսի սեւ կյանքի երաշխիքն են: Այնպես որ, փոխվելու ժամանակն է:
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով