Եթե Ձեր դեմքի մաշկը յուղոտ է, ապա պետք է ջանք ու եռանդ չխնայեք գեղեցիկ գունավորում ունեցող, նուրբ ու հարթ մաշկ ունենալու համար։
Յուղոտ մաշկի դեպքում դեմքը մաքրելը պարտադիր պայման է, չէ՞ որ դրա մեջ կուտակվում են մեռած բջիջները, կոսմետիկ միջոցների մնացորդները, փոշին ու կեղտը եւ այլն։ Եվ այս ամենը պետք է հեռացնել, քանի որ հակառակ դեպքում կնճիռները մշտապես «կուղեկցեն» Ձեզ։ Այս պարագայում լավագույն միջոցը, իհարկե, սկրաբերն են։
Կաթնային սկրաբ՝ շագանակագույն շաքարով
Շագանակագույն շաքարը պետք է աղալ եւ հավասար քանակությամբ կաթ ավելացնել։ Ստացված միատարր զանգվածը քսում եք դեմքին՝ առանց ուժեղ սեղմելու կամ կտրուկ շարժումների. պետք է սկրաբը զգուշորեն տարածել խնդրահարույց հատվածներում։ 2-3 րոպե մերսում եք դեմքը, եւ այն լվանում կաթով, ապա ջրով։ Էպիդերմիսի (վերնամաշկի) պատասխանը չի ուշանա եւ դեմքի մաշկը միանգամից կմաքրվի, կազատվի յուղալի փայլից, կավելանա թարմության զգացումը։ Այս սկրաբի կանոնավոր օգտագործման դեպքում կարելի է նվազեցնել կնճիռները եւ մաշկն ավելի փափուկ ու հարթ դարձնել։
Մեղրով սկրաբ
Երկու ճաշի գդալ մեղրը մի փոքր տաքացնելուց հետո հանում եք կրակի վրայից եւ ավելացնում մեկ ճաշի գդալ չմանրացված ցորենի թեփ։ Այս ամենը խառնում եք եւ ավելացնում երկու ճաշի գդալ կիտրոնի հյութ եւ կրկին խառնում։ Ստացված զանգվածն արդեն կարելի է քսել դեմքին՝ պարբերաբար մերսելով մաշկը։ Այն կարելի է դիմակի նման մի քանի րոպե թողնել մաշկի վրա, մշակել խնդրահարույց հատվածները։
Տնային պայմաններում պատրաստվող մեղրով սկրաբը հիանալի միջոց է մաշկի բջիջներն անհրաժեշտ նյութերով սնելու համար։ Սկրաբի բաղադրության մեջ առկա կիտրոնը չորացնում է դեմքի մաշկը, նեղացնում ծակոտիները եւ մաքրում դեմքի արտաքին մակերեսը։ Ցորենի թեփը մաքրում եւ մերսում է էպիդերմիսը՝ խթանելով բջիջների թարմացմանը։
Աղբյուրը՝ Fancy, kladovaia-krasoti.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին