Սա մարդկանց հատուկ տեսակ է, ովքեր ունակ են կարեկից լինելու: Այսօր շատ են իսկական նարցիսներն ու սոցիոպատները, որոնց խորթ է կարկեցանքը: Նրանք երբեք իրենց ուրիշի տեղը չեն դնի: Նրանք չեն կարողանում զգալ այն, ինչ զգում են ուրիշները, եւ անգամ չեն փորձում դա անել:
Իրականում ուրիշի զգացմունքները վերապրելը ուժ է պահանջում: Կյանքը ոմանց հետ կարող է շատ դաժան վարվել, եւ եթե դուք կարող եք ձեզ դնել այդ մարդու տեղը, զգալ նրա ցավը, դա շատ բան է ասում ձեր մասին:
Նշանակում է՝ դուք բավականաչափ ուժեղ եք՝ այդ ցավը տանելու համար: Դուք նաեւ բավականաչափ ուժեղ եք՝ մյուսների համար ուժեղ լինելու համար: Դուք ուժեղ եք այն աստիճան, որ հասկանում եք, թե ինչ է կատարվում մարդու հետ եւ ինչ է նա զգում:
Ուրիշի ցավը վերապրելը թուլություն չէ, անգամ եթե խոսքը ֆիլմի մտացածին կերպարի մասին է: Դա նշանակում է, որ դուք ունեք սիրտ, որը կարող է փշրվել ուրիշի ցավից: Թեեւ ֆիլմի վերջում արդեն սիրտը տեղն է ընկնում: Եւ նման արագ ապաքինումը նույնպես վկայում է, որ դուք բավականաչափ ուժեղ եք՝ նորից կանգնելու եւ առաջ գնալու համար:
Հաճախ մենք լաց ենք լինում այն պատճառով, որ ֆիլմի հերոսը հայտնվում է ճիշտ այնպիսի իրավիճակում, որում եղել ենք մենք: Բայց դա նույնպես ուժ է. նորից բախվել նրա հետ, ինչը ցավ է պատճառել:
Մարդիկ, ովքեր ընկալունակ են եւ որոնց վրա ֆիլմը կարող է ազդել, սովորաբար նախընտրում են դիտել լավ ֆիլմեր, կարդալ լավ գրականություն, լսել լավ երաժշտություն: Եվ դա նույնպես ուժ է՝ հակառակ նրան, ինչ այսօր կատարվում է հասարակությունում:
Աղբյուրը՝ soulpost.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ