Հայտնի բրիտանացի երգչուհի Մել Բին, որը հանդիսանում է Spice Girls խմբի անդամ, շրջագայություններից մեկի ժամանակ տեսողության կորստի պատճառով հոսպիտալացվել է Լոնդոնի հիվանդանոցներից կեմը։ Մել Բին խոստովանել է, որ այժմ իրեն լավ է զգում եւ հնարավորություն կա, որ տեսողությունը կարող է կրկին վերականգնվել։
Վնասվել են Մել Բիի աչքի ծիածանաթաղանթն ու անոթաթաղանթը։ Այս մասին հայտնում է People-ը։ Այդ իսկ պատճառով երգչուհին դեռ երեք-չորս ամիս պետք է բուժում ստանա։
2014թ․-ին երգչուհուն աչքի անհաջող լազերային վիրահատություն են արել, ինչից հետո կուրացել է նրա ձախ աչքը։ 2019-ի մայիսին, ըստ արեւմտյան մամուլի, նա հոսպիտալացվել էր, սակայն որոշ ժամանակ անց կուրացել է նաեւ աջ աչքը։
Իր Instagram-ում աստղը սեւ-սպիտակ լուսանկար է հրապարակել, որում երեւում է նրա կապված աչքը։ Մեկնաբանության հատվածում պատմել է սարսափելի միջադեպի մասին։ Արտիստուհու խոսքերով այս ընթացքում նա սաստիկ ցավեր է ունեցել։
«Շատ շնորհակալ եմ աջակցության եւ լավ խոսքերի համար։ Շատ վատ բան է պատահել անցած շաբաթ, երբ կուրացավ աջ աչքս եւ ձախ աչքս էլ հստակ չէր տեսնում։ Իրականում սաստիկ ցավ էի զգում եւ շատ էի վախեցել, սակայն լոնդոնյան կլինիկայի ակնաբույժների ախտորոշման շնորհիվ ամեն ինչ կարգին է», - նշել է Մելանին։
Բացի այդ նա հիշել է նաեւ Մադոննայի «Մադամ Х» ալբոմի կերպարը, որում նրա աչքը կապված է, եւ որ նման իր է փնտրում իր համար։
«Իմ միակ խնդիրն այժմ աչքիս համար հիանալի ժապավեն գտնելն է։ Բացի Մադոննայից ինչ-որ մեկը գիտե, որտեղից կարող եմ այն գտնել», - հավելել է Բրաունը։
Լուսանկարը՝ Instagram,Getty
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին