Ֆրանսիայում անցկացվող Կաննի կինոփառատոնին ներկայացվել է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմը։ «Շառլ․ հատուկ հայացք» ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել ռուսաական տաղավարում, որի կազմակերպիչը՝ փառատոնի շրջանակներում «Ռուսկինո» ընկերությունն է։ Այն մասին հայտնում է Tass-ը՝ հղում կատարելով «Ռոսկինո»-յի մամուլի ծառայությանը։
Ֆիլմի պրոդյուսերներն են Շառլ Դե Մոն, Միշա Ազնավուրը եւ Սերգեյ Սարկիսովը, իսկ ռեժիսորը՝ Մարկ դի Դոմենիկոն է։ Հյուրերին եւ լրագրողներին ցուցադրվել են կադրեր, որոնք շրջագայությունների, համերգների, արտիստների եւ հարազատների հետ շփման ժամանակ նկարել է ինքը՝ մաեստրոն։
«Ռոսկինո»-յի մամուլի ծառայությունից նշել են, որ «փոքր-ինչ հայտնի է եղել երգչի այդ հետաքրքրության մասին․ Ազնավուրը երբեք չի բաժանվել տեսախցիկից։ Նա նկարել է իրեն, իր հարազատներին, լեգենդար արտիստների հետ զրույցները»։ «Նախկինում Ազնավուրի ընտանեկան արխիվի էքսքլյուզիվ նյութերը երբեք հասանելի չեն եղել հանրության համար», - նշել են նրանք։
Ֆիլմի երաժշտությունը հավաքվել է ձայնագրություններից, որոնք արվել են 50-ական թվականներից մինչ այժմ։ Ֆիլմում տեղ են գտել ինչպես Ազնավուրի կուլտային երգերը, այնպես էլ այն ստեղծագործությունները, որոնք հասանելի չեն եղել հանրությանը։
Այն կյանքի, մանկության, ճամփորդույան, հանդիպումների, անհաջողությունների, հաջողությունների, ուրախությունների, տխրության, վախերի, տղամարդկության եւ սիրո մասին է։ «Ֆիլմը Ազնավուրի կյանքի տարբեր պահերի, նրա ստեղծագործած երաժշտության եւ երգերի մասին է», - նշել է «Ռոսկինո»-ն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը