MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ամերիկյան «Պարկեր» քառյակն առաջին անգամ հանդես կգա Երեւանում

19:16, 23 մայիսի

Մայիսի 28-ին առաջին անգամ Երեւանում հանդես կգա «Գրեմմի» մրցանակի արժանացած ամերիկյան «Պարկեր» քառյակը:

Ոգեշնչող կատարումները, լուսաշող ձայնն ու բացառիկ երաժշտականությունը գրեմմիակիր «Պարկեր» քառյակի լավագույն բնորոշումներն են։ Հիմնադրվելով 2002թ.-ին՝ խմբին հաջողվեց արագորեն դառնալ իր սերնդի ամենանշանավոր անսամբլներից մեկը՝ տարբերվելով դինամիկ մեկնաբանություններով եւ հղկված ու ընդարձակ գունագեղությամբ: 2017-2018թթ.-ի իրենց խիստ ծանրաբեռնված, ողջ Հյուսիսային Ամերիկայով ձգվող շրջագայությամբ «Պարկեր» քառյակն ավարտեց Հարվարդի համալսարանում իր հյուր-անսամբլի 4-րդ տարելիցը։

Քառյակի 2018-2019թթ.-ի համերգաշրջանը, որը դեռ իր բուռն ընթացքի մեջ է, հանդիսատեսի ուշադրությունն է ներկայացնելու մի շարք համերգներ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում՝ ամենահեղինակավոր համերգասրահներում: Քառյակի վերջին նախագծերից են «Շուբերտի Էֆֆեկտը»՝ իրականացված «92nd Street Y» մշակութային կենտրոնում դաշնակահար Շաի Ուոզների հետ, ամերիկացի կոմպոզիտոր Ավգուստա Ռիդ Թոմասի լարային քառյակի պրեմիերան՝ Հարվարդի համալսարանում իրենց ամենամյա համերգաշարի շրջանակներում, ինչպես նաեւ ելույթները Քարնեգի համերգասրահում, Կոնգրեսի գրադարանում, Բաֆըլոյի Սլի համերգաշարը եւ Նյու Յորքի Լինքոլն համերգասրահի «Մեծն կատարողներ» շարքը։

«Պարկեր» քառյակը յուրահատուկ է նաեւ «Nimbus»-ի, «Zig-Zag Territoires»-ի, «Innova Records»-ի եւ «Naxos»-ի հետ թողարկած իր ձայնագրություններով։ Պարկերի՝ Մենդելսոնի Op. 44, թիվ 1 եւ 3 քառյակների՝ վերջերս լույս տեսած ձայնագրությունն արժանացել է միջազգային մամուլի բարձրագոչ արձագանքին։ Կարեւոր իրադարձություն էր նաեւ Բարտոկի թիվ 2 եւ 5 լարային քառյակների կոմերցիոն ձայնագրությունը «Zig-Zag Territoires»-ի հետ, որին հետեւեց Gramophone-ի գովեստը․ ««Պարկերի» Բարտոկի կատարումները ստեղծում են հանպատրաստի իմպրովիզացիայի հրաշք մի տպավորություն․․․ նրանք ամբողջությամբ կլանել են նրա լեզուն, տիրապետում են բավականաչափ ինքնավստահության՝ ազատ խաղալու երաժշտության հետ, ինչպես նաեւ այն հանդիսատեսին հասցնելու յուրահատուկ բնազդին»:

«Naxos»-ի հետ Գյորգի Լիգետիի լարային քառյակի համար գրված ստեղծագործությունների ձայնագրությունը 2011թ.-ին արժանացավ «Գրեմմի» մրցանակի լավագույն կամերային կատարում անվանակարգում՝ դառնալով վերջին քառյակը, որը մրցանակի է արժանացել այս անվանակարգում։ 2016թ․-ի ապրիլին Nimbus Records-ում թողարկվեց «Of Being is a Bird»-ի համար Ավգուստա Ռիդ Թոմասի գրած «Helix Spirals» ստեղծագործության ձայնագրությունը։

Քառյակը վերջերս համագործակցում է հայտնի ալտահար Քիմ Քաշքաշյանի հետ, ում հետ էլ այս համերգաշրջանի ընթացքում մի քանի ձայնագրություն կթողարկի։ Նրանք նաեւ հայազգի երաժշտի «Երաժշտությունը սննդի համար» նախագծի խոշոր աջակիցն են՝ ԱՄՆ-ում, հանդես գալով մի շարք համերգներով ի նպաստ սննդի կարիք ունեցող անապահով մարդկանց։ Գործընկեր այլ երաժիշտներից են ջութակահար Նադյա Սալերնո-Սոննեբերգը, դաշնակահար Անն-Մարի Մաքդերմոտը, Մետաքսի ճանապարհ անսամբլի անդամները, Տոկյո լարային քառյակի հիմնադիր Կիկուեի Իկեդան, կլարնետահար եւ կոմպոզիտոր Յորգ Ուիդմանը, ինչպես նաեւ կլարնետահար Չարլզ Նայդիխը։

Հիմնադրված լինելով եւ այժմ էլ գործելով Բոստոնում՝ «Պարկեր» քառյակն արժանացել է մի շարք մրցանակների, որոնցից են հաղթանակը համերգային երաժիշտների Գիլդ մրցույթում, Բորդոյի լարային քառյակի միջազգային մրցույթի Գրան Պրի եւ Մոցարտ մրցանակները, ինչպես նաեւ «Chamber Music America»-ի Քլիվլենդ քառյակի մրցանակը։ Այժմ հանդիսանալով Հարվարդի համալսարանի երաժշտության բաժնի եւ Հարավային Կարոլինայի համալսարանի երաժշտական քոլեջի մշտական երաժիշտներ՝ քառյակը նախաձեռնություններ եւ ելույթներ է իրականացրել նաեւ ԱՄՆ գրեթե բոլոր խոշոր համալսարաններում: Պարկեր քառյակի անդամները Նյու Ինգլընդի երաժշտական կոնսերվատորիայի եւ Ջուլիարդի երաժշտական քոլեջի շրջանավարտներ են, նրանք նաեւ անցել են Նյո Ինգլընդի կոնսերվատորիայի պրոֆեսիոնալ լարային քառյակի դասընթացը։

Քառյակի ամենանշանավոր ուսուցիչներից են Քլիվլենդ քառյակի սկզբնական անդամները, Քիմ Քաշքաշյանը, Գյորգի Կուրտագը, Զախար Բրոնը, Ռոբերտ Լիպսետը, Մարկ Շտայնբերգը եւ Ռայներ Շմիդտը։

Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին բրիտանական «The Swingles» վոկալ խմբի համերգով, որին հաջորդեց Իվո Պոգորելիչի մենահամերգը: Մայիսի 28-ին ամերիկյան «Պարկեր» քառյակի (Parker Quartet) ելույթին կհաջորդի Ամադինդա հարվածայինների խմբի համերգը հունիսի 19-ին:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել