«Ալադին» գեղարվեստական ֆիլմը Walt Disney-ի հերթական ֆիլմն է, որը նորովի է ներկայացնում իր իսկ ստեղծած դասական մուլտֆիլմերը։
Սյուժեն բոլորին ծանոթ է։ Ալադին անունով երիտասարդ գողը ցանկանում է արքայազն դառնալ, որպեսզի ամուսնանա արքայադուստր Ժասմինի հետ։ Այդ ժամանակ վեզիր Ագրաբի Ջաֆարը մտադրվում է զավթել Ագրաբայի իշխանությունը, իսկ դրա համար նա փորձում է ստանալ կախարդական լամպը, որը պահվում է հրաշքների քարայրում, որի մուտքը թույլատրված է միայն նրան, ում անվանում են «տաշված ադամանդ», եւ այդ մարդը ոչ այլ ոք է, քան ինքը՝ Ալադինը։
Օրիգինալի հետ համեմատությամբ սյուժեն առանց փոփոխության է մնացել, կան որոշ շտկումներ, իսկ պատմության վեկտորը նկատելիորեն առաջ է շարժվել։ Ժամանակակից «Ալադինը» կենտրոնացված է ոչ թե մեկ հերոսի, այլ մի շարք հերոսների վրա։
Դիտելուց հետո երկակի զգացողություններ են, ֆիլմը այնպես չէ, որ լավն է, սակայն լեզուն էլ չի պտտվի ասել վատն է։ Տեխնիկական առումով ֆիլմը շագտ լավն է․ օպերատորական աշխատանքը, միջավայրը, դեկորացիաները, համակարգչային գրաֆիկան․․․
Ցանկանում են նշել նաեւ ռեժիսուրան։
Ես մինչեւ հիմա Գայ Ռիչին համարում եմ մեր ժամանակի ոչ ստանդարտ ամենալավ ռեժիսորներից մեկը, ով ունի իր յուրահատուկ, շատ ինքնատիպ ոճն ու ձեռագիրը։
«Ալադին» ֆիլմում այդ յուրօրինակությունը գագաթնակետին է։ Ուրախալի են նաեւ ֆիլմի համար ընտրված սաունդթրեքերը։
Նշեմ, որ ֆիլմում հիացնում են ոչ այնքան երգերը, որոնք հիանալի են կատարվում, այլ դրանց բեմադրությունը։Ամեն ինչ շատ գեղեցիկ է, մասամբ խելահեղ, որը ներկայացվում է արեւելյան կոլորիտով։ Համարների տեւողությունը երկար չէ, դրանք երկար ժամանակ չեն զբաղեցնում եւ հանդիսատեսը չի հասցնում հոգնել երգերից։
Սակայն ցավոք, սրանով դրական կողմերը չեն ավարտվում եւ սկսվում են բացասականները, որոնք շատ են խանգարում վայելել ֆիլմը։
Մի կողմից երեւում է, որ սցենարիստները ցանկացել են ֆիլմի մեջ միանգամից շատ բան ներկայացնել, ինչի պատճառով էլ այնպիսի տպավորություն է, որ ամեն ինչում երեւում է թերիություն կամ ոչ լիարժեք հասկացվածություն։ Մյուս կողմից էլ՝ սցենարիստները Ալադինին ցանկացել են ետին պլան մղել եւ առաջ բերել մնացած հերոսներին։ Այս ամենն էլ հանգեցրել է նրան, որ համարյա բոլոր հերոսները թվում են թերի․ նրանց պարզապես չի բավականացնում խրոնոմետրոժը։
Իմ կարծիքով, դերասանները հիասթափեցրին։
Միակ մարդը, որ ուրախացրեց, ինչպես եւ սպասվում էր Ուիլ Սմիթն ու նրա կերտած «Ջին»-ի կերպարը։ Ինչպես սպասվում էր Ռոբին Ուիլյամսին չի հաջղվել շրջանցել Սմիթին, սակայն կեղտի մեջ էլ չի հայտնվել․․
Սմիթի կերտած «Ջինը» տարբերվում է բոլորիս կողմից ճանաչած օրիգինալ Ջինից։ Ես դա, անխոս, պլյուս է, քանի որ ընկերությունը Ուիլից Ուլյամսին փոխարինող չի դարձրել։ Սմիթը այս ֆիլմի գլխավոր հմայքն է, աստղը։
Ցավոք, մնացած հերոսների հետ ամեն ինչ այնքան հարթ եւ ուրախ չէ։
Ժասմինը անինքավստահության մարմնացում է։ Օրիգինալում նա գեղեցիկ, երիտասարդ, կայտառ եւ կենսուրախ աղջիկ էր, որին հոգնեցրել էր ոսկե վանդակում ապրելը։ Նա ազատություն էր ցանկանում։ Այստեղ նման բան չեք տեսնի․ այնպիսի տպավորություն է, որ Ժասմինը երկու ֆունկցիա է կատարում՝ Ալադինի սերը եւ աղջիկ, որին փորձում են լռեցնել։
Ալադինն էլ այն ռիսկը, ադրենալինը, ոգին չունի, որ ուներ փողոցային ոտաբոբիկ տղան, որը գրավել էր բոլոր հեռուստադիտողների համակրանքը։ Նա փորձում է, սակայն միշտ ինչ-բան նրան խանգարում է։ Կարճասած, Ջաֆարը ֆիլմի բացասական կողմն է։
Առաջին հերթին, որքան էլ չփորձեր դերասան Մարվան Կենզարին, նրան չի համապատասխանում այդ դերը։
Երկրորդ՝ Ջաֆարը ֆիլմում ամենաձանձրալի կերպարն է։ Որոշ ժամանակ նա անագմ չի էլ հայտնվում սյուժեում, զբոսնում է պալատում՝ երրորդ պլանում։
Բոլոր մինուսներով հանդերձ, Գայ Ռիչիի ֆիլմը շատ թարմ է։
Ֆիլմի միտքը շատ հասկանալի է, այն ցուցադրվում եւ շատ լավ հասցվում է հանդիսատեսին։
Ջինը միայն Ալադինի կերպարն ու հասարակության մեջ կարգավիճակը, նրա մեջ ոչինչ չփոխելով։ Եվ միտքն այն է, որ առաջին հերթին ամեն ինչ ընտրված եւ փոխանցված է հիանալի։
Արդյունքում շատ անկեղծ մյուքլ է, ֆիլմը նոր սերնդի համար է, ինչու չէ նաեւ ավագ սերնդի, որոնք ծանոթ են օրիգինալ մուլտֆիլմի հետ։
Հաճելի դիտում,
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ