Քաղաքում ապրող մարդու ու նրա խոհերի մասին է երիտասարդ գրող, կինոգետ Արամ Ավետիսի «Ճարտարապետական մուտացիա» նոր գիրքը, որի շնորհանդեսը կայացավ երեկ՝ մայիսի 25-ին, «Նոյյան տապան» գրախանութում: Հեղինակը նշեց, որ իր գրքի գլխավոր գաղափարն այն է, որ մարդ չպետք է լուծվի քաղաքային իրականության մեջ, այլ ընդհակառակը, պետք է ձգտի պահպանել անհատականությունը․
«Գլխավոր հերոսը ցույց է տալիս քաղաքային մերկ ճշմարտությունը եւ պատմում իր ճանաչած ճշմարտության մասին»։
Նա նշեց, որ գիրքը սկսել է գրել դեռեւս երկու տարի առաջ.
«Դա հետաքրքիր փորձ էր. ես և ընկերս` Երվանդ Մարգարյանը, որոշեցինք քաղաքի մասին իրար նամակներ գրել։ Ես գրում էի առավոտյան, նա ինձ պատասխանում էր երեկոյան։ Հետզհետե զգացինք, որ նամակների ոճն ու տրամադրությունը տարբեր են, եւ որոշեցինք, որ ամեն մեկը պետք է գրի իր գիրքը քաղաքի, մարդկանց ու նրանց խոհերի մասին»։
Արամ Ավետիսը պատմեց, որ գլխավոր հերոսի անունը «Այլախոհ» է․ «նա մի մարդ է, որն ապրում է քաղաքում, դժվարությամբ է պահում իր անհատականությունը քաղաքային մշակույթի մեջ եւ պայքարում է իր «ես»-ը չկորցնելու համար»։
Հարցին՝ արդյոք գլխավոր հերոսի նախատիպը հենց նա է՝ հեղինակը, Արամը պատասխանեց. «Հեղինակները հիմնականում իրենց ալտերէգոն են ստեղծում, եւ իրենց հերոսները հենց իրենք են»:
Ինքը՝ հեղինակը, գրել սկսել է 17 տարեկանից, թեեւ չի սիրում իրեն գրող կոչել, որովհետեւ մարդիկ դա համարում են մեծամտություն, սկսում են համեմատել անցած դարի գրողների հետ․ «Ես պարզապես գրում եմ: Երեւի գրել սկսում ես այն ժամանակ, երբ այլեւս չես կարողանում ինչ-որ մտքեր փոխանցել մարդկանց, որովհետեւ քո խոսքը հնչելիս կարող է շատերին տարօրինակ թվալ»:
«Ճարտարապետական մուտացիա» գրքի խմբագիրն Արամ Սարգսյանն է, դիզայնն արել է Մկրտիչ Մաթեւոսյանը:
Շնորհանդեեսի մյուս մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում19:22, 22 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու էքստրավագանտ նվերներն իր ընտանիքին և ընկերներին17:12, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին17:05, 22 ապրիլի
ԴԴՏ-ի համերգը Երևանում՝ եվրոպական մակարդակի շոու16:25, 22 ապրիլի
Նյու Յորքի հայտնի Թայմս Սքվերում գրեթե 20 մ երկարությամբ հսկայական հոթ-դոգ կհայտնվի15:58, 22 ապրիլի
«Լադանիվա»-ից Ժակլինն ու Լուին Հայաստանում են. երգչուհու ծննդյան տարեդարձը, նրա կերպարով տիկնիկն ու ի՞նչ է լինելու «Եվրատեսիլի» բեմում15:33, 22 ապրիլի
Pagani հիպերքարը շրջում է Դուբայի հեղեղված փողոցներով14:20, 22 ապրիլի
Թեյլոր Սվիֆթի վերջին ալբոմը մեկ օրում վաճառվել է 1,6 միլիոն օրինակով