Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Խորհորդ ենք տալիս դիտել»․ ճանապարհն այնքան հեռու է՝ «Գերբնականը»

21:22, 26 մայիսի

Հիշում եք, երբ գրել էի «Դոկտոր Հաուս» սերիալի մասին, նշել էի, որ հանդիսատեսի համար, որպես կանոն, լինում է երեք տեսակի սերիալ (սիրելի, որակյալ եւ աղմկահարույց)։ Եվ ես խոստացել էի, որ մի օր կպատմեմ իմ սիրելի սերիալի մասին։ Այսօր այդ օրն է․ NEWS.am STYLE-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում սարսափ, ֆենթեզի, միստիկ, խաղարկային եւ դրամա ժանրի սերիալ՝ «Գերբնականը»։

Սերիալը պատմում է երկու եղբայրների՝ Սեմ եւ Դին Վինչեսթերների արկածների մասին, որոնք 1967թ․-ի արտադրության Chevrolet Impala ավտոմեքենայով շրջագայում են Միացյալ Նահանգներով, ուսումնասիրում են տարօրինակ երեւույթներ, որոնցից շատերը հիմնականում քաղաքային լեգենդներից եւ բանահյուսություններից են, եւ նույնիսկ կռվում են չարիքի ծնունդների՝ դեւերի, ուրվականների եւ այլ չար ուժերի դեմ։

Սերիալը 2005թ․-ից մինչ այժմ հեռարձակվում է The CW հեռուստաընկերության եթերով, արդեն թողարկվել է 14-րդ եթերաշրջանը։ Թողարկվել է նաեւ սերիալի վերջին՝ 15-րդ եթերաշրջանի անոնսը։

Հեղինակը՝ Էրիկ Կրիպկեն է։

Գլխավոր դերերում հանդես են գալիս Ջարեդ Պադալեկին, Ջենսեն Էքլսը, Միշա Քոլլինզը, Մարկ Շեպարդը եւ այլք։

Ինչո՞վ է «Գերբնականը» ձգում դիտողին։ Այն չունի հսկայական բյուջե, հանդես չեն գալիս հոլիվուդյան մեծության դերասաններ, այն չեն նկարահանում համաշխարհային հայտնիության ռեժիսորներ, այն չի հոգնեցնում հատուկ էֆեկտներով․․․ Մի խոսքով՝ ոչ մի մեգաէպիկական երեւույթ։ Իսկ ինչո՞վ է այն լավը։

Պատասխանը շատ պարզ է․ բարությամբ, մարդկայնությամբ, հասարակությամբ․․․

Դու հերոսների հետ երկար ճանապարհ ես անցնում, պայքարում ես կեղտի դեմ, կորցնում եւ ձեռք ես բերում հարազատներ եւ ընկերներ․․․ Մի խոսքով, էմոցիոնալ առումով ֆիլմը հիանալի է։ Սերիալն ունի բազմաթիվ դրական կողմեր․ գլխավոր դերակատարների հիանալի խաղից մինչեւ հումոր, ինքնաքննադատություն եւ ողբերգություն։

Իհարկե այն ունի նաեւ մինուսներ եւ դրանք քիչ չեն։ Սակայն, գիտեք, դրանք չես էլ նկատում։

Նույնիսկ երկրորդական կերպարները, երբեմն այնքան հաջողված են, որ ծածկում են ամեն ինչ եւ բոլորին։ Դրա վառ ապացույցը Թրիկսթերի կերպարն է, որ հիանալի կերպով կատարել է դերասան Ռիչարդ Սփեյթ կրտսերը։

Իսկ այն, որ շոուն կոտրում է բոլոր կարծրատիպերն ու կաղապարները, դա պարզապես հիասքանչ է։ Օրինակ, ո՞վ է ասել, որ բոլոր դեւերն անխտիր վատն են։ Ո՞վ է ասել, որ հրեշտակները բարի արարածներ են։

Սերիալը շատ պատկերավոր ցուցադրում է աշխարհի գորշությունը։ Այն նաեւ հիանալի կերպով ցուցադրում է, թե որքան չար արարածներ էլ լինեն վամպիրներն ու այլ միստիկ երեւույթները, միեւնույն է հենց մարդը կարող է լինել չարի իրական մարմնացումը։

Կարեւոր տեղ ունի նաեւ ճակատագրի եւ ընտրության թեման։ Քեզ թվում է, որ ամեն ինչ կանախորոշված է։ Ոչ մի նման բան։ Դու ես տնօրինում ճակատագիրդ․․․

Ջենսեն Էքլսն ու Ջարեդ Պադալեկին հիասքանչ միասնություն են ստեղծել, նրանց փոխադարձ գործունեությունն այնքան ուժեղ է, որ կարծում ես՝ իրական կյանքում արդյո՞ք եղբայրներ չեն։

Դերասաններից չենք կարող չհիշատակել Միշա Քոլինզին եւ Մարկ Շեպպարդին եւ նրանց կերտած կերպարները՝ Քաստիելյա եւ Քրոուլ։

Նրանք այնքան լավը, հմայիչ եւ խարիզմատիկ են, որ անհնար է նրանցով չհիանալ։

Սերիալում կան տարբեր մշակույթների միստիկ երեւույթներ․ ամերիկյան քաղաքային ֆոլկլորից մինչեւ գյուղականը, եգիպտականը, սկանդինավյան դիցաբանությունն ու բիբլիական մոտիվները։

Այս տարիների ընթացքում բազմաթիվ հերոսներ են եկել եւ գնացել։ Յուրաքանչյուրը թողել է իր հետքը, ինչպես գլխավոր հերոսների, այնպես էլ հեռուստադիտողների կյանքում։ Սակայն ամենակարեւորը, ինչը փորձում է փոխանցել սերիալը, դա ընտանեկան արժեքների մասին գաղափարն է։

Ընտանիքի համար մինչեւ վերջ է պետք պայքարել, ընտանիքի պատճառով բազմաթիվ լավ եւ վատ բաներ են տեղի ունենում, ընտանիքը շատ խորը եւ լայն իմաստ ունի, դա քեզ շրջապատող մարդիկ են, որոնք միշտ պատրաստ են օգնել, որոնք հանուն քեզ պատրաստ են ամեն ինչի։

Անձամբ ինձ համար «Գերբնականը» միայն սերիալ չէ։ Ֆուտբոլային ակումբների երկրպագուներն ասում են չէ, որ իրենց սիրած ակումբն ավելին է քան պարզապես ակումբը։ Այդպես էլ ես կասեմ․ «Գերբնականը» սերիլից առավել է։

Հերոսների հետ ես շատ բանի միջով եմ անցել, այս եղբայրները սատարել են ինձ, երբ ցանկացել են վայր դնել ամեն ինչ, թույլ չեն տվել, որպեսզի հիասթափվեմ, իրենց օրինակով ցույց են տվել, որ ինչքան էլ վատ եւ ծանր լինի, հարկավոր է առաջ գնալ։

Հ․Գ․

Հարգելի ընթերցողներ, այսքանով «Խորհուրդ ենք տալիս դիտել» խորագրի առաջին մասն ավարտվեց։ Մենք գնում ենք ամառային հանգստի եւ կվերադառնանք աշնանը։ Իսկ ամռանը ձեզ սպասվում են նոր, մինի-խորագրեր եւ կինոաշխարհի շատ նորություններ։

Հաճելի դիտում,

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել