Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Գերմանաբնակ բլոգեր եւ հեղինակ Մերի Սարիկյանը բացահայտեց՝ ինչպես կրկին վերադառնալ «7-րդ երկինք» (ֆոտո)

15:05, 28 մայիսի

Գերմանաբնակ բլոգեր Մերի Սարիկյանը, որը նախորդ տարի հանրությանը ներկայացրեց իր առաջին գիրքը՝ «Մայրիկի օրագիրը», օրերս իր կոլեգաների՝ երեխաների քնի խորհրդատու Աստղիկ Նադիրյանի եւ փաստաբան Անուշ Հարությունյանի հետ հանդես եկավ «Կրկին 7-րդ երկնքում» խորագիրը կրող բարեգործական սեմինարով, որի հասույթի մի մասը տրամադրվելու է Կոթ գյուղի մանկապարտեզներին:

NEWS.am STYLE-ը եւս հրավիրված էր բլոգերի սեմինարին, որի նպատակն էր խորհուրդ տալ զույգերին, թե ինչպես պահպանեն ներդաշնակ հարաբերությունները երեխայի ծնունդից հետո:

«Սեմինարի խորագիրն է «Կրկին 7-րդ երկնքում»: Այսինքն՝ մենք մեր թիմով ցանկացանք օգնել, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա կրկին ներդաշնակ լինել ինքն իր, իրեն շրջապատող աշխարհի եւ իր կողակցի հետ»:

Առաջին հատվածում Մերին խոսեց ներդաշնակ հարաբերությունների գաղտնիքների մասին, երկրորդ հատվածում ելույթ ունեցավ Աստղիկ Նադարյանը՝ խոսելով երեխաների քնի կարգավորման եւ, առհասարակ, քնի ներդաշնակության մասին, իսկ վերջում փաստաբան Անուշ Հարությունյանը ներկայացրեց կանանց իրավունքներն աշխատավայրում՝ մասնավորապես հղիության ընթացքում եւ ծննդաբերությունից հետո:

Երեխայի ծնունդից հետո էլ շարունակել մնալ խնամված, ուշադրության կենտրոնում պահել ամուսնուն, մեծ ուշադրություն դարձնել նուրբ հպումներին, միասին ժամանակ անցկացնելուն եւ, նույնիսկ, վեճերին: Ահա՝ դեպի երջանկություն տանող մի քանի նրբություն:

«Փորձել ենք ամեն ինչ անել, որ մեր  կանանց զինենք տարբեր կողմերից, որպեսզի ավելի մոտիվացված, ուժեղ եւ իրազեկ լինեն իրենց իրավունքներից, ներդաշնակ լինեն իրենք իրենց հետ, իրենց ճանապարհը գտնեն դեպի 7-րդ երկինք, քանի որ սովորաբար երեխայի ծնունդից հետո ցնցում է լինում, ճգնաժամ է լինում հարաբերություններում, եւ շատերը կորցնում են իրենց երջանկությունը: Ես խոսել եմ այն ամենի մասին, ինչը խանգարում է ներդաշնակությանը, վիճելու արվեստի մասին, քանի որ վեճերը մեր կյանքի անբաժան մասն են, բայց կարելի է այնպես անել, որ վեճի լուծումից հետո ավելի ամրապնդվեն հարաբերությունները»,-համոզված է Մերին, որն այս շրջանում Գերմանիայում մասնագիտանում է՝ որպես ընտանեկան հոգեբան: Բլոգերն ասում է՝ իր սեմինարի ընթաղցքում առաջնորդվել է թե իր անձնական փորձով, թե ներկայացրել է մասնագիտական փաստերը:

Հարցին, արդյոք ինքն իրեն զգո՞ւմ է 7-րդ երկնքում, Մերին պատասխանեց.

«Այո, զգում եմ, քանի որ կարողացել եմ հասնել այն կետին, երբ արտաքին իմպուլսները չեն, որ ազդում են իմ երջանկության վրա, այլ ներքին. ես կարողանում եմ հաստատուն մնալ եւ երջանկությունս ճառագում է իմ ներսից ու տարածվում շրջապատիս վրա: Իհարկե, ինձ մոտ էլ լինում են եւ անկումներ, եւ վերելքներ, բայց կարողանում եմ կրկին վերադառնալ 7-րդ երկինք»:

Ի դեպ, սեմինարին ներկա էին նաեւ հայկական շոու-բիզնեսի հայտնիներից շատերը՝ Շուշաննա Թովմասյանը, Մարինկա Խաչատրյանը, Իրինա Թովմասյանը, Անուշիկ Ալավերդյանը, Լիա Զախարյանը, Լիլիթ Մուրադյանը, Արփինե Կոշտոյանը եւ այլք:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել