Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Հինգ կանխազգացում, որոնք պետք չէ անտեսել

21:12, 3 հունիսի

1. Ուրախություն՝ հնարավորությունից

Մեզ հաճախ են ասում, թե ինչի ենք մենք ունակ հասնելու՝ դրանով մեզ դնելով սպասումների մեջ: Ձեր վրա աշխատանքը պետք է ներառի սահմանափակող համոզմունքների հաղթահարումը: Դուք կարող եք ինքներդ ձեզ օգնել՝ ուշադրություն դարձնելով  ոգեշնչման յուրաքանչյուր զգացողության։

Եթե ձեզ մոտ նման զգացողություն է առաջանում, փորձեք ամբողջությամբ համագործակցել ձեր մտքերի ու զգացմունքների հետ: Եթե նոր հնարավորությունը ոգեշնչում է՝ գնացեք նրա հետեւից: Եւ թող որ այն չհամապատասխանի ձեր կանխակալ գաղափարներին կամ անգամ հակասի «ողջամտությանը»:

2. Զգացողություն, որ առողջ չեք

Շատերի մոտ է լինում այն տարօրինակ զգացողությունը, թե օրգանիզմում ինչ-որ բան այնպես չէ: Մեզնից շատերը, սակայն, դրա վրա ուշադրություն չեն դարձնում: Մի անտեսեք նման ներքին զգացողությունը: Դա կարող է ձեզ օգնել ապագայում ավելի լուրջ խնդրից խուսափելու համար:

Դուք կարող եք որոշակի տեղում ցավ զգալ, ոչ ստանդարտ զգացողություններ  կամ պարզապես դիսբալանսի նյարդայնացնող զգացողություն ունենալ: Ձեր մարմինն ավելի շատ գիտի, քան ձեզ թվում է: Ուստի այդ դեպքերում այցելեք բժշկի: Սակայն պետք է հիշել նաեւ, որ տհաճ զգացողությունները կարող են առաջանալ նաեւ հոգեբանական սթրեսից եւ կարող են որոշակի զգացմունքների հետեւանք լինել:

Տհաճ զգացողությունը կարող է նաեւ բոլորովին այլ պատճառ ունենալ՝ ո՛չ ֆիզիկական, ո՛չ էլ հոգեբանական. եթե դուք դատարկության զգացողություն, հանկարծակի ցավ կամ անգամ սրտխառնոց եք ունենում կոնկրետ մարդու շրջապատում, ապա դա կարող է լինել Տիզերքից ուղարկված նախազգուշացում, որ այդ մարդն արգելափակում է ձեր կենսական էներգիան:

3. Վտանգի զգացողություն

Վախի զգացողությունը հաճախ հանկարծակի է ի հայտ գալիս: Անկախ նրանից՝ որտեղ է այն առաջացել, լուրջ վերաբերվեք դրան եւ փորձեք փոխել իրավիճակը:

Հիշեք, որ ձեր ուղեղի մեծ մասը զբաղեցնում են ենթագիտակցական ու անգիտակցական պրոցեսները, որոնք անհասանելի են մեր գիտակցական մտքին, ուստի դուք կարող եք շատ բան իմանալ՝ անգամ չգիտակցելով դրա մասին:

4. Ինչ-որ մեկով տարվելու զգացողություն

Բնազդները մշտապես ուշադրության են արժանի: Դրանցից մեկը, օրինակ, կարող է լինել ինչ-որ մեկին օգնելու ձգտումը, եթե անգամ դուք չեք հասկանում, թե ինչու նրան կարող է օգնություն պահանջվել: Դուք կարող եք նկատել ժեստեր կամ ուրիշ նշաններ, որոնք վկայում են սթրեսի մասին: Իսկ երբեմն դուք կարող եք պարզապես զգալ, որ կոնկրետ մարդը կարող է օգնել ձեզ իրականացնել ամենամեծ երազանքը: Եթե դուք այնպիսի զգացողություն ունեք, որ ինչ-որ մեկի հետ պետք է խոսեք, քաղաքավարի կերպով սկսեք զրույցը, հետո կտեսնեք՝ ինչի է այն հանգեցնում:

5. Սեփական ճշմարտության զգացողություն

Շատ գեղեցիկ սիրո կամ հաջողությունների պատմություններ սկսել են ճիշտ օգտագործված մեկ պահից, որը հնարավոր էր նաեւ անտեսել: Ձեր սիրտը գիտի՝ ինչն է ձեզ համար լավ եւ ձեզ ցույց է տալիս ճիշտ ուղղությունը, որը ձեր ուղեղն սկսում է մշակել:

Նկատելով այդ ազդանշանները՝ ավելի վստահ դարձեք եւ սովորեք լսել ինտուիցիային:

 

Աղբյուրը՝ Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել