Նուռը բավականին օգտակար, վիտամիններով հարուստ պտուղ է, որը հիմնականում կարելի է հանդիպել արեւադարձային եւ մերձարեւադարձային գոտիներում։ Հնում այն համարվում էր պտղաբերության եւ հարստության խորհրդանիշ եւ օգտագործվել է որպես անքնության դեմ պայքարի միջոց։ Այն նաեւ կիրառել են կտորները եւ բուրդը ներկելու համար։
Սակայն նուռը կարելի է կիրառել նաեւ որպես հիմք՝ դեմքի խնամքի միջոցներ պատրաստելու համար։ Այսօր առաջարկում ենք մի քանի դիմակների բաղադրատոմս, որոնք կօգնեն ձեզ խոնավեցնել, սնուցել ու սպիտակեցնել մաշկը։
Սպիտակեցնող դիմակ. երկու ճաշի գդալ նռան հյութը հարկավոր է խառնել անյուղ թթվասերի մեջ եւ ավելացնել մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ, ինչից հետո ստացված զանգվածը պետք է քսել դեմքին եւ լվանալ15 րոպե անց։
Դիմակ՝ չոր մաշկի համար. երկու ճաշի գդալ նռան հյութը պետք է լցնել մեկ ձվի դեղնուցով, մեկ թեյի գդալ բնական մեղրով, մեկ թեյի գդալ բուսական յուղով եւ տաք կաթի մեջ լցված մեկ թեյի գդալ վարսակի փաթիլներով լի տարայի մեջ։ Ստացված խառնուրդը 15 րոպե անց պետք է լվանալ։
Դիմակ՝ յուղոտ մաշկի համար։ Այս պարագայում կարելի է նռան հյութը, առանց որեւէ այլ բաղադրիչներով խառնելու, օրական երկու անգամ բամբակի օգնությամբ քսել դեմքին։ Բայց կարելի է նաեւ հատուկ դիմակ պատրաստել։ Պարզապես հարկավոր է մանրացնել նռան կեղեւը եւ խառնել մեկ ճաշի գդալ նռան հյութով ու մեկ ձվի սպիտակուցով։ Դիմակը պետք է լվանալ 15 րոպե անց։
Աղբյուրը՝ cosmetology-info.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»