Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Մեկօրյա դիետա կամ բեռնաթափման օր

17:14, 2 հունիսի

Դուք որեւէ տոնի եք մասնակցել եւ այնտեղ շատ-շատ համեղ ուտեստնե՞ր են եղել: Դե, այդ դեպքում անհնար է լինում հրաժարվելԵվ, վստահաբար, չափից շատ եք կերել: Դրանից հետո ավելորդ քաշ հավաքելն այնքան էլ դժվար չէ: Ի՞նչ անել նման իրավիճակում: Հարկավոր է բեռնաթափման օր կազմակերպել: Դրանից հետո թեթեւության զգացողությունն ու մարսողական համակարգի հանգստությունը կբարելավեն ձեր ինքնազգացողությունը:

Ո՞րն է բեռնաթափման օրվա օգտակարությունը: Այն նման է դիետայի, բայց տեւում է մեկ օր, այդ պատճառով դիմանալը դյուրին է: Կարեւորն արդյունքն է:

Բեռնաթափման օրը կարելի է ծրագրել ըստ ճաշակի… Ընտրեք ինքներդ…

Խնձորով բեռնաթափման օր

1.5 կգ ոչ քաղցր խնձորը բաժանեք ամբողջ օրվա համար: Բազմազանության համար կարելի է այն նաեւ ջեռոցում պատրաստել:

Բրնձով բեռնաթափման օր

0.5 կգ. խաշած բրինձը կարելի է պատրաստել 1.5 կգ սեւ խաղողի հետ եւ բաժանել 4-5 անգամ ուտելու չափով:

Վարունգով բեռնաթափման օր

Օրվա ընթացքում պետք է 1.5 վարունգ ուտեք՝ փոքր քանակությամբ բուսական կամ ձիթապտղի յուղով: Առանց աղի… Վարունգն օրգանիզմից հեռացնում է ավելորդ հեղուկը, իսկ աղը՝ պահում: Կստացվի ինչպես ասացվածքում. «Մի բան բուժում ենք, այլ բան՝ վնասում»:

Կեֆիրով բեռնաթափման օր

Ամբողջ օրվա ընթացքում միայն կեֆիր ենք խմում՝ 1 լիտրից ոչ պակաս: Ընդհանուր առմամբ, ցանկալի է 6 բաժակ կեֆիր խմել:

Մսով բեռնաթափման օր

400 գր. առանց աղի խաշած միսը բաժանեք 4 անգամ ուտելու համար: Կարող եք ավելացնել 200-300 գր. բանջարեղենային խավարտ՝ բացառությամբ կարտոֆիլի: Այդ օրը կարելի է նաեւ առանց շաքարավազի թեյ խմել:

Կաթնաշոռով բեռնաթափման օր

500 գր. կաթնաշոռը բաժանեք ամբողջ օրվա համար: Կարելի է նաեւ 2 բաժակ կեֆիր ավելացնել: Չմոռանաք ջրի մասին: Այն շատ կարեւոր է բեռնաթափման օրվա համար: Ցանկալի է, որ շուրջ 1.5 լիտր ջուր խմեք: Կարող եք նաեւ առանց շաքարավազի կանաչ թեյ խմել:

Նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից, շաբաթը մեկ անգամ բեռնաթափման օր կազմակերպել խորհուրդ են տալիս հենց բժիշկները:

Նյութը՝ woman.ru -ի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել