Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ուղղաթիռով չի իջնի, բայց կլինեն նոր անակնկալներ. Անդրեն առաջին անգամ մենահամերգ կունենա Ստեփանակերտում

17:03, 29 մայիսի

Անդրեն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Արցախում: Երգիչը ելույթ կունենա Ստեփանակերտի հրապարակում հունիսի 2-ին՝ Conifa-ի ֆուլտբոլի առաջնության շրջանակում: Երգիչն արդեն Հայաստանում է, որտեղ պատրաստվում է իր համար այդքան կարեւոր իրադարձությանը: Ասում է՝ հուզմունքը մեծ է, թեեւ իր կարիերայի ընթացքում հասցրել է ելութներ ունենալ աշխարհի տարբեր մեծ բեմերում, հարազատ ծննդավայր Ստեփանակերտում մենահամերգ ունենալը հատուկ երազանք էր, որը շուտով կդառնա իրականություն: Իր հույզերն ու սպասումները Անդրեն կիսել է NEWS.am STYLE-ի հետ: Միասին վերհիշել ենք նաեւ երգչի հետ մեր իրականացրած վերջին ֆոտոշարքը, որն օրեր շարունակ դարձավ քննարկման թեմա:

Անդրե, Ստեփանակերտում ելույթներով հանդես ես եկել, սակայն հունիսի 2-ին սպասվող մենահամերգդ առաջինն է լինելու այնտեղ: Ինչո՞ւ այդքան ձգվեց արցախցի երկրպագուներիդ համար այդ անակնկալը:

Սկսած 1998 թ-ից Արցախում շատ համերգներով եմ հանդես եկել: Բայց դա եղել է մինչ Հայաստան գալս: Այսինքն, որպես հայտնի երգիչ` առաջին մենահամերգս է լինելու այնտեղ, բայց տարբեր տոներին այս ընթացքում շատ եմ ելույթներ ունցել Արցախում: Բոլոր մարզկենտրոններում, բոլոր զորամասերում... ամեն տեղ երգել եմ: Այնտեղ մենահամերգ ունենալն ինձ համար միշտ երազանք է եղել, որը վերջապես իրականություն է դառնում:

Ի դեպ, այնտեղի բոլոր ելույթներս միշտ եղել է անվճար, նույնն էլ սպասվող մենահամերգն է լինելու, այնպես որ` թե Հայաստանի մարզերից, թե Արցախի շրջկենտրոններից բոլորին հրավիրում եմ Արցախ, որտեղ այդ օրերին շատ գեղեցիկ տոն է լինելու` Conifa-ի առաջնությունը, որի շրջանակում կլինեն թե ֆուտբոլային հանդիպումներ, թե արտիստների մասնակցությամբ համերգայն ծրագրեր, որից մեկն էլ իմ մենահամերգն է:

Ինչպե՞ս առաջացավ Ստեփանակերտում մենահամերգ ունենալու միտքը:

Conifa-ի խաղերի բացումն է լինելու հունիսի 1-ին, եւ ես նունպես այնտեղ ելույթ եմ ունենալու շատ գեղեցիկ բեմադրությամբ: Չեմ ուզում չակերտները բացել, դրան կարող եք հետեւել ուղիղ եթերով:  Իսկ մենահամերգով ներկայանալու առաջարկը ստացա ստեղծագործական թիմի կողմից. ռեժիսոր Արթուր Մանուկյանը, Լիրա Քոչարյանը, Conifa-ի անձնակազմի ղեկավարները ժողովների արդյունքում մի քանի արտիստի են որոշել հրավիրել, եւ մտածել են, որ ես էլ կարող եմ մենահամերգով ներկայանալ, ես էլ սիրով ընդունել եմ առաջարկը, որն ինձ համար նվեր էր, ես էլ իմ կողմից այս համերգը կնվիրեմ բոլորին: Ուզում եմ շեշտել, որ համրգը որեւէ կոմերցիոն բնույթ չունի: Սա իմ կյանքի ամենակարեւոր իրադարձություններից է: Շատ գեղեցիկ օր է սպասվում:

Համերգներով հանդես ես եկել թե Հայաստանում, թե ԱՄՆ-ում, թե Եվրոպայի մի շարք երկրներում, բայց քո խոսքից զգացվում է, որ ամենից շատ հուզմունք զգում ես Ստեփանակերտում կայանալիք մենահաերգիդ համար: Հետաքրքիր է` ինչո՞ւ. որովհետեւ ծննդավա՞յրդ է, թե՞ նաեւ այն պատճառով, որ երկար տարիներ անց վերջապես ներկայանալու ես նոր մենահամերգով:

Իրականում բոլոր համերգներից առաջ ունենում եմ այս զգացողությունը: Ինչո՞ւ եմ այսչափ հուզված, որովհտեւ վերջին անգամ Հայաստանում մենահամերգ ունեցել եմ 2008 թ-ին: 7 մենահամերգ եմ ունեցել, սակայն վերջինը եղել է 2008-ին, երեւի` հուզմունքս դրա հետ էլ է կապված: Ինձ համար շատ սպասված մենահամերգ է լինելու, որի ընթացքում կհնչեն, ինչպես հին, այնպես էլ նոր երգեր... Ծննդավայրս է, ու շատ եմ սպասել այս ամենին: Վերջին անգամ 97 թ-ին եմ այնտեղ մենահամերգ ունեցել, որից հետո եկա Երեւան ու ընդունվեցի Երգի պետական թատրոն...

Համերգդ Ստեփանակերտի հրապարակում է լինելու: Առհասարակ, բացօթյա համերգներից ես ավելի շատ լիցքեր ստանում, թե՞ համերգասրահների:

Զգացողությունները տարբեր են: Ես, առհասարակ, ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել տարբեր մեծամասշտաբ բեմերից երգելու: Նայած ինչ համերգի մասին է խոսքը. եթե թատերականացված պետք է լինի` լույսեր, լեդեր, բեմադրություն, սիրում եմ դա ներկայացնել փակ դահլիճներում, բայց այս բացօթյա համերգի ժամանակ էլ կլինեն հետաքրքիր համարներ, ելույթ կունենա Արցախի պարի պետական համույթը, կլինեն երաժշտական նվագախմբեր, երգչախմբեր... Ամեն դեպքում, զգացողությունը նույնն է, բայց որքան մասշտաբային է լինում համերգը, նույնքան էմոցիաներն են կրկնապատկվում: Շատերն են հարցնում՝ ինչու է համերգը նախատեսված երեկոյան ժամը 22:00-ին, պատասխանեմ՝ քանի որ ֆուտբոլային հանդիումներ են լինելու մարզադաշտում, որպեսզի համերգն ու ֆուտբոլը միմյանց չխանգարեն, ամենահարմար ժամը հենց դա էր: Ամառ է, օդը հրաշալի, համոզված եմ՝ հիանալի ժամանակ կանցկացնենք Ստեփանակերտի հրապարակում: Բոլորիդ սիրով հրավիրում եմ Արցախ:

Հաճախ լսում ես հանդիսատեսիդ կարծիքդ: Քեզ այս ընթցքում երկրպագուներդ գրե՞լ են, թե հատկապես որ երգերն են ցանկանում, որ երգես: Արդեն ծրագիրը կազմվա՞ծ է:

Ծագիրն արդեն պատրաստ է, պարի խմբերն արդեն բեմադրում են պարերը: Շուտով ինքս էլ կմիանամ փորձերին: Երգացանկն ընտրված է: Այն երգերը, որոնք իմ հանդիսատեսը ցանկանում է լսել, վստահեցնում եմ, ընդգրկված են ծրագրում: Բոլոր այն սիրված երգերը, որոնք հաճելի հուշեր են արթանացնում, կհնչեն: Կլինեն նաեւ պրեմիերաներ: 

Քեզ շատերը ճանաչում են նաեւ խենթ շոուներով. գիտեմ, որ ժամանակը սուղ է եղել, այնուամենայնիվ, էքստրեմալ բաներ հանդիսատեսը սպասի՞ քեզանից:

Անակնկալներ, իհարկե, լինելու են: Քանի որ համերգը բացօթյա է, ես շատ եմ ցանկացել կրկին ուղղաթիռով իջնել այնտեղ, բայց ռեժիսոր Արթուր Մանուկյանը նշեց, որ տեխնիկապես հնարավոր չէ դա իրագործել, այդ պատճատռով էլ միտքը փոխեցինք,բայց գեղեցիկ շոու լինելու է ու նաեւ կլինի անակնկալ ելույթ, որի մասին չեմ խոսի, կտեսնեք արդեն համերգի ժամանակ:

Արդեն Հայաստանում եմ, աշխատում ենք համերգային հագուստների ու կերպարների շուրջ: Դիզայները Ֆաինա Հարությունյանն է, նոր կերպարները լինելու են «Արցախ» հավաքածուից: Ամեն ինչ թեմատիկ է լինելու, անելիքները շատ են:

Անդրե, անկախ քո կամքից քո կատարած ցանկացած քայլ արժանանում է քննարկման: Նոր սկանդալային կերպարներ սպասվո՞ւմ են:)

Որեւէ կերպարներ երբեւիցե հատուկ մտածված չեն եղել սկանդալներ հրահրելու համար: NEWS.am STYLE-ի համար արված ֆոտոշարքն էլ հատուկ որեւէ սկանդալի համար չէինք իրագործել, բայց այն դարձավ քննարկման թեմա: Առհասարակ, իմ կյանքեւմ ոչինչ մարդկանց անտարբեր չի թողել, ինչը մեծ գրավական է ինձ համար՝ որպես արտիստի, որովհետեւ հանրությունը անտարբեր չէ իմ խոսքի, սանրվածքի, հագուստի հանդեպ, ուրեմն հետաքրքիր եմ: Դա ինձ միայն ուժ է տալիս շարունակել զբաղվել իմ սիրած գործով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Անդրեն


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել