Բլոգ Լի. «Թանգարանային գիշերը» Երեւանում

Երեւանում 14-րդ անգամ անցկացվեց «Թանգարանային գիշերը»

«Եվրատեսիլ 2018». ամփոփիչ հոլովակ NEWS.am STYLE-ից

Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը

Հայ դերասանուհիները՝ գայթակղիչ հոլովակում

Բլոգ Լի. Գինու փառատոն․ Զբոսաշրջիկներն ու մասնակիցները՝ միջոցառման մասին

Երեւանում մեկնարկել են Գինու օրերը

Սրբուհի Սարգսյանի եւ Allusion Band-ի համերգը՝ նվիրված հաղթանակի օրվան

«Եվրատեսիլ 2018». Սեւակ Խանաղյանն իր պարտության մասին

«Շոկի մեջ ենք, որ Սեւակը չանցավ եզրափակիչ»․ Wiwibloggs-ի Ուիլյամն ու Դեբանը՝ «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչի արդյունքների մասին

«Եվրատեսիլ 2018». Սեւակ Խանաղյանի ելույթը՝ առաջին կիսաեզրափակիչում

«Եվրատեսիլ 2018»․ Սեւակ Խանաղյանի ելույթը ժյուրիի համար

«Եվրատեսիլ 2018»-ի մասնակիցների ողջույնները Հայաստանին

«Ուզում եմ ինձնով հպարտանաք, այնպես, ինչպես ես ձեզնով». Սևակ Խանաղյան

Ֆիլիպ Կիրկորովը` Սևակ Խանաղյանի մասին

Բլոգ Լի. բացահայտում եմ հրաշք Գեղարդը

Քիմ Քարդաշյանը Շերի համերգին ներկայացել է Շերի կերպարով

Սրբուհի Սարգսյանը վերադարձել է Երեւան

Հոգեբանական թեսթ. «օճառե պղպջակներ»

22:48, 3 հուլիսի

Ո՞վ չի հիշում դպրոցական ուրախ արձակուրդները: Այն ժամանակ մենք ավելի կարեւոր գործեր չունեինք՝ խաղալուց, լողալուց կամ անհամբեր պաղպաղակի սպասելուց բացի: Ինչ ժամանակներ էին… Յուրաքանչյուր օրն ամբողջությամբ լի էր զվարճանքով, որին բոլորս տրվում էինք անմնացորդ:

Պատկերացրեք, որ այսօր ձեր մանկության ամառային օրն է: Դուք վազում եք մարգագետնով եւ օճառե պղպջակներ բաց թողնում: Առաջարկվող արտահայտություններից որո՞նք են ամենից լավ նկարագրում տեսարանը, որ Դուք պատկերացնում եք:

Տարբերակներ

Պատասխան 1. Օճառե պղպջակները բարձրանում են մինչեւ երկինք:

Պատասխան 2. Բազմաթիվ փոքրիկ օճառե պղպջակներ եք թողնում պլաստմասե օղակի միջով:

Պատասխան 3. Կենտրոնացած փորձում եք ստեղծել արտասովոր, իր տեսակի մեջ միակ օճառե պղպջակը:

Պատասխան 4. Քամին օճառե պղպջակները հետ է բերում:

№ 1 պատասխանի բանալին

Շողացող եւ ծիածանի բոլոր գույները ներառող օճառե պղպջակները, որ դուք ստեղծում եք ձեր երեւակայության մեջ, ցանկություն են խորհրդանշում: Այդ պատճառով այս տեսարանը ցույց է տալիս, թե ինձ եք մտածում ձեր երազանքների մասին, որոնք ինչ-որ ժամանակ հույս ունեք իրականություն դարձնել:

Ձեր պատասխանը. Օճառե պղպջակները բարձրանում են մինչեւ երկինք:

Ձեր սեփական երազանքները ձեզ անիրականանալի են թվում. դրանք շատ վեր են բարձրանում, ինչպես օճառե պղպջակները, որոնք տանում է քամին: Հնարավոր է՝ դուք ցանկանում եք, որպեսզի ցանկությունները շատ արագ իրականանան, կամ էլ չափազանց հարուստ երեւակայություն ունեք: Ամեն դեպքում, երազանքների եւ իրականության միջեւ բաժանումը հսկայական է: Նույնիսկ եթե կարողանում եք հստակ որոշել ապագայի հիմնական ծրագրերը, ձեր ներքին ձայնը հիշեցնում է, թե որքան եթերային են այդ երազանքները:

№ 2 պատասխանի բանալին

Շողացող եւ ծիածանի բոլոր գույները ներառող օճառե պղպջակները, որ դուք ստեղծում եք ձեր երեւակայության մեջ, ցանկություն են խորհրդանշում: Այդ պատճառով այս տեսարանը ցույց է տալիս, թե ինձ եք մտածում ձեր երազանքների մասին, որոնք ինչ-որ ժամանակ հույս ունեք իրականություն դարձնել:

Ձեր պատասխանը. Դուք բազմաթիվ փոքրիկ օճառե պղպջակներ եք թողնում պլաստմասե օղակի միջով:

Դուք երազում եք միանգամայն հասանելի բաների մասին, ընդ որում այնպիսի, որոնք կարող եք ձեռք բերել շատ արագ. ասենք՝ երազում եք նորաձեւ հագուստի, ավտոմեքենայի, կյանքի ուղեկցի մասին… Ձեր երազանքներն իրատեսական են եւ միշտ կարող են իրականություն դառնալ, այդ պատճառով եթե որոշել եք, որ աշխարհում ամենից շատ հենց այդ եք ուզում, հարկավոր է գործի անցնել եւ անել ձեզանից կախված ամեն ինչ՝ ցանկալիին հասնելու համար:

№ 3 պատասխանի բանալին

Շողացող եւ ծիածանի բոլոր գույները ներառող օճառե պղպջակները, որ դուք ստեղծում եք ձեր երեւակայության մեջ, ցանկություն են խորհրդանշում: Այդ պատճառով այս տեսարանը ցույց է տալիս, թե ինձ եք մտածում ձեր երազանքների մասին, որոնք ինչ-որ ժամանակ հույս ունեք իրականություն դարձնել:

Ձեր պատասխանը. Դուք կենտրոնացած փորձում եք ստեղծել արտասովոր, իր տեսակի մեջ միակ օճառե պղպջակը:

Դուք մեկ շատ կարեւոր երազանք կամ հավակնոտ մտքեր ունեք, որոնք ձեզ համար կյանքի իմաստ են դարձել: Հաստատակամ եղեք եւ համառություն ցուցաբերեք ձեր նպատակին հասնելու ճանապարհին: Ժամանակի ընթացքում կտեսնեք, որ այն շատ մոտ է, հարկավոր է միայն ձեռքը մեկնել՝ հասնելու համար:

№ 4 պատասխանի բանալին

Շողացող եւ ծիածանի բոլոր գույները ներառող օճառե պղպջակները, որ դուք ստեղծում եք ձեր երեւակայության մեջ, ցանկություն են խորհրդանշում: Այդ պատճառով այս տեսարանը ցույց է տալիս, թե ինձ եք մտածում ձեր երազանքների մասին, որոնք ինչ-որ ժամանակ հույս ունեք իրականություն դարձնել:

Ձեր պատասխանը. Քամին օճառե պղպջակները հետ է բերում:

Դուք հիասթափությունների դառը փորձ ունեք, որոնք էլ ձեզ ստիպել են փոխել կյանքի նկատմամբ ձեր հայացքները: Երազանքներն այնպիսին էին, որ պետք է իրականություն դառնային, իսկ հիմա տեսնում եք, որ դրանք դատարկ, անհիմն պատրանքներ էին: Բայց համաձայնեք, որ չնայած միշտ իրատես լինելու փորձերին, երազանքները, ամեն դեպքում, դյութում են ձեզ: Դրանում ոչ մի վատ բան չկա. հարկավոր է միայն չկորցնել հավատը, աշխատել նպատակին հասնելու ուղղությամբ եւ ուժերը չխնայելով՝ շարժվել դեպի հաղթանակ: Այդ դեպքում մի օր հանկարծ կտեսնեք, որ երազանքներից մի քանիսն իրականություն են դարձել:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Մեկնե՞լ, թե՞ մնալ. ինչպես է իր ապագան տեսնում հայ երիտասարդությունը
Այո, մեկնել
Ոչ, մնալ