Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ինչպե՞ս սկսեց իր ուղին ու նվաճեց ամբողջ շոու-բիզնեսը. Անի Ավդալյան՝ հայտնիների սանվածքներից մինչեւ մերօրյա թրենդներ

13:02, 31 մայիսի

Նա հայտնիության հասավ այն տարիներին, երբ համացանցն ու սոցիալական կայքերն այդքան զարգացած չէին, ու, այնուամենայնիվ, դարձավ ոչ միայն հայկական շոու-բիզնեսի հայտնիների շրջանում ամենապահանջված վարսահարդարը, այլեւ մեդիան եւ հեռուստատեսությունը ողողեց իր առաջարկած թրենդային սանրվածքներով: Խոսքն, իհարկե, Հայաստանի ամենապահանջված վարսահարդարներից մեկի՝ Անի Ավդալյանի մասին է, որի «մկրատի ներքո» անցել են  հայտնի հայ կանանցից ու տղամարդկանցից շատերը:

NEWS.am STYLE-ը Անիի հետ զրուցել է հայտնիության ճանապարհի, աստղային համագործակցությունների եւ, իհարկե, այսօրվա ամենաթրենդային սանրվածքների մասին:

Անի, այսօր Հայաստանի ամենապահանջված վարսահարդարներից եք. Համոզված եմ՝ հետաքրքիր ուղի եք անցել. կհիշե՞ք՝ ինչպես ամեն ինչ սկսվեց:

Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ սկսեցի մկրատով կտրատել տատիկիս տան վարագույրներն ու մայրկիս սրահում ներկել գերմանական տիկնիկների մազերը (ծիծաղում է): Մայրս իմ առաջին ուսուցչուհին է եղել: 9-րդ դասարանում դպրոցից հետո հաճախում էի մասնագիտացված ուսումնարան, իսկ 10-ում կիրակի օրերին արդեն հաճախորդներ ունեի.. Այդպես էլ սկսվեց ամեն ինչ… 16 տարեկանում արդեն աշխատում էի կենտրոնի լավագույն սրահներից մեկում, ու այդ ընթացքում սկսեցի վերապատրաստվել որտեղ, որ հնարավոր էր՝ Մոսկվա, Գերմանիա… Իհարկե՝ նաեւ դրսից եկած մասնագետների մոտ:

Ձեզ շատերը սկսեցին ճանաչել հայկական շոու-բիզնեսի հայտնիների հետ համագործակցություններից հետո: Ո՞վ էր առաջին հայտնի հաճախորդը ու ինչպե՞ս դարձաք հայկական շոու-բիզնեսի ամենապահանջված վարսահարդարը:

Շոու-բիզնեսի հետ աշխատանքս սկսվեց Մարինե Գյուլումյանից ու Սոֆի Մխեյանից, այնուհետեւ՝ Հրաչ Մուրադյան, Անդրե, Արամե, Սիրուշո, Լիլիթ Հովհաննիսյան, Արման Հովհաննիսյան, Նազենի Հովհաննիսյան, Անահիտ Սիմոնյան, Լուսինա, Հռիփսիմե Հակոբյան… Ամենապահանջված վարսահարդար կոչեցին հենց իրենք՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնք իրենց խոսքով ու գնահատականով տարածեցին իմ՝ լավագույնը լինելը: Այդ մասին գրեցին, խոսեցին եթերներով, բայց ոչ այժմյան բարտերային տարբերակով, ալյլ ուղղակի գոհունակության եւ գնահատականի արդյունքում: Այդպես, ցանկացած գործ դառնում էր հիթային, նրանց յուրաքանչյուր նոր սանրվածք խոսակցության առիթ էր հանդիսանում ու քննարկվում հանրության կողմից, ինչն անտարբեր չէր թողնում նաեւ մամուլին:

Ո՞ւմ հետ է առավել հեշտ եւ ում հետ՝ դժվար աշխատելը:

Այդ հարցն ինձ հաճախ են տալիս, երբ խոսքը հայտնի մարդկանց հետ աշխատանքին է վերաբերում: Դժվարանում եմ պատասխանել: Երեւի գործի մեջ այդ դժվարությունն ավելի շատ կապված է տվյալ մարդու բնավորության հետ, ոչ թե իմ աշխատանքի:

Այսօր Instagram-ը եւս նպաստում է շատերի աշխատանքի հանրահռչակմանը: Բայց այն տարիներին, երբ Դուք հասաք հայտնիության, սոցցանցերն այդքան էլ զարգացած չէին: Ի՞նչ եք կարծում դա ավելի կհեշտացնե՞ր Ձեր գործը:

Instagram-ն, այո, կարծես՝ այսօր միակ ճանապարհն է, բայց ես ինձ Instagram-ի ու, առհասարակ, համացանցի մարդ չեմ համարում, երեւի ինձ մոտ չի էլ ստացվի այդպիսին դառնալ, քանի որ դա շատ ժամանակ է պահանջում, ինչը ես չունեմ: Չնայած՝ ինքնահոս բոլորս էլ հայտնվում ենք դրա մեջ, ու վստահ եմ՝ շատ մասնագետներ ստիպված են ներառում իրենց, որպեսզի չկորցնեն իրենց անունը կամ ավելի հայտնի դառնալու ճանապարհ հարթեն: Իմ հայտնիությունը մարդկանց խոսքի ու գնահատականի արդյունքն է եղել՝ առանց սոցցանցերի: Դա եղել է իմ ստեղծած աշխատանքների շնորհիվ, որոնք քննարկվել են մամուլում ու հեռուստաեթերով:

Անի, երեւի հաճախորդները հաճախ են չէ՞ գալիս ու խնդրում այս կամ այն թրենդային սանրվածքից ունենալ. այդ դեպքում, երբ զգում եք, որ տվյալ սանրվածքը նրան, միգուցե, չսազի, խորհուրդներ տալի՞ս եք, թե՞ աշխատում եք անել անել այն, ինչ պահանջում են:

Այո, շատ են լինում դեպքեր, երբ նկարաներով են գալիս: Ես ինքս շատ եմ սիրում նորաձեւությանը հետեւել ու շատ կարեւորում եմ թրենդային անցումները, բայց եթե ես տվյալ սանրվածքի հետ համաձայն չլինեմ, դժվար կարողանամ այն ստեղծել: Եթե համաձայն չեմ, ուրեմն՝ դա ինձ դուր չի գալիս, կամ էլ, ուղղակի, տվյալ մարդուն համապատասխան չէ: Այդ դեպքում արդեն էլ չես կարող սիրով աշխատել: Դա կդառնա, ուղղակի, սպասարկում, ինչը ես չեմ անում:

Այսօրվա հայկական շոու-բիզնեսում ամենահետաքրքիր սանրվածքներն ովքե՞ր ունեն ըստ Ձեզ:

Այս պահին ամենաթրենդային ու քննարկվող երգչուհին Լիլիթ Հովհաննիսյանն է, որը մեկ տեսահոկլովակում կարող է ներկայանալ 7 տարբեր սանրվածքով՝ թե տեխնիկապես, թե գունային տարբերություններով: Կարելի է ասել՝ Լիլիթի բոլոր սանրվածքներն էլ թելադրող ոճ ունեն, սիրվում են, քննարկվում, եւ հաճախ մարդիկ Լիլիթի լուսանկարներով են գնում սրահներ՝ ցանկանլով ստանալ այս կամ այն սանրվածքը; Այս տարվա նրա մենահամերգի ընթացքում 6 սանրվածք ենք փոխել՝ տարբեր աքսեսուարներով, եւ դա արել ենք մաքսիմում 30 վայրկյանի կամ 1 րոպեի ընթացքում: Չգիտեմ՝ աշխարհում ինչպես, բայց Հայաստանում վստահ եմ՝ երբեք նման բան չէր եղել, քանի որ այդքան սանրվածքի փոփոխումը կենդանի համերգի ընթացքում շատ ռիսկային է:

Տարիներ շարունակ երկար վարսերն են դիտվել՝ որպես կանացիության խորհրդանիշ, բայց այսօր աղջիկներն ավելի հաճախ նախընտրում են կարճ սանրվածքներ: Դուք այս առումով ի՞նչ նախասիրություններ ունեք:

Այո, երկար վարսերը միշտ կանացի են համարվում, իզուր չէ, որ մուսուլմանական երկրներում կանայք մազերը ծածկում են, քանի որ հենց մազերն են համարվում նրանց գրավչությունը: Հիմա ժամանակները փոխվել են եւ հայտնի մարդկանց միջոցով ինֆորմացիայի արագ տարածումը նպաստել է դրան: Նրանք հենց փոխում են իրենց մազերի գույնը կամ ձեւը, դա շատ արագ տարածվում է: Ամեն դեպքում, ես շատ կողմնակից եմ փոփոխություններին:

Անի, այսօր որո՞նք են ամենապահանջված եւ թրենդային սանրվածքները:

Ինչ վերաբերում է 2019-ի ամենաթրենդային սանրվածքին՝ դա ուղիղ բոբն է՝ տարբեր ոճում հարդարված: Շատ նորաձեւ են արծաթափայլ, նույնիսկ, բնական սպիտակ մազերը, 90-ականների չափից շատ հարթ ուղիղ մազերի հարդարումը: Նորաձեւ են նաեւ մազերի տարբեր աքսեսուարները, փայլուն, ուղիղ գծերով կամ տառերով մազակալները: Գունային առումով  միանշանակ, սեւն է նորից թրենդային, վառ արտահայտված հայլայթերները՝ պաստելային, վարդագույն, մեղրագույն եւ դարչնագույն, տեսքստուրային առումով՝ մի փոքր կեղտոտ, թաց տպավորությամբ մազերը:

Հայ աղջիկների սանրվածքներին ուշադրություն դարձնո՞ւմ եք փողոցով զբոսնելիս: Խորհուրդներ ունե՞ք նրանց:

Հայ աղջիկներն այժմ փայլում են իրենց ոճով: Եթե տարիներ առաջ Street style-ի համար կգտնեիր ընդամենը 2-3 հոգի,այժմ շատերը այդ ոճով են դուրս գալիս զբոսանքի: Շատ նորաձեւ են, առօրյայում բարձրակրունկներ էլ չեն հագնում, վառ դիմահարդարմամբ, երեկոյան սանրվածքով եւ տոնական զգեստներով չես տեսնի փողոցում քայլելիս: Մեր աղջիկները գիտեն՝ որտեղ ինչ տեսքով պետք է լինել ու ես ողջունում եմ այն, ինչ ոճային է ու բնական:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Անի Ավդալյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել