«Մանկական ձայնը» նախագծի մասնակից Իլգիզ Վալեեւի եղբայրը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել երգչուհի Ալսուի եւ նրա ամուսնու՝ Յան Աբրամովի դեմ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է փաստաբան Իսկանդեր Ֆահրետդինովը։
Վալեեւը համաձայն չէ «Մանական ձայնը» նախագծի քվեարկության արդյունքների հետ, որոնք «Առաջին ալիքի» ուղիղ եթերում հայտարարվել են ապրիլի 24-ին։ Իրավաբանի խոսքով՝ դիմումը համապատասխանում է Քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածին՝ «հակաօրինական ազդեցություն պաշտոնական սպորտային մրցության կամ կոմերցիոն մրցույթի արդյունքների վրա»։
«Վստահորդիս դիրքորոշումը սկզբունքային է, քանի որ գնելով «Առաջին ալիքը», Աբրամովները չեն գնի հանրային կարծիքը»,- հայտարարել է փաստաբանը։
Սկզբնապես «Մանկական ձայնը» նախագծի վեցերորդ եթերաշրջանի հաղթող ճանաչվել էր Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան։ Նրա օգտին քվեարկել էր հեռուստադիտողների 56,5 տոկոսը, սակայն ավելի ուշ Group-IB ընկերությունը պարզել է ձայների արհեստական ավելացման փաստը։
Մայիսի 16-ին «Առաջին ալիքը» չեղարկել է քվեարկության արդյունքները։ Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստը տեղի ունեցվածը խաբեություն է անվանել՝ չմանրամսնալով, թե ով է կանգնած դրա ետեւում։
Մայիսի 24-ին հեռարձակվել է «Մանկական ձայնը» նախագծի հատուկ թողարկումը, որի ընթացքում հաղթող են ճանաչվել բոլոր ֆինալիստները։ Միկելա Աբրամովան թողարկմանը չի մասնակցել։
Լուսանկարները՝ Hello
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան