MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ճիշտ մոտեցում. ինչ են ամեն օր ուտում Քարդաշյան-Ջենների ընտանիքի երեխաները

19:11, 31 մայիսի

Ամերիկացի լրագրողներն պարզել են՝ ինչով են Քարդաշյան-Ջեններ քույրերը կերակրում իրենց երեխաներին։ Պարզվում է՝ աստղային երեխաները վնասակար սնունդ չեն օգտագործում. ամենօրյա սննդակարգում ներառված է հիմնականում օգտակար մթերք։

38-ամյա Քիմ Քարդաշյանը, որը դաստիարակում է չորս երեխաների՝ երեքամյա Սեյնթը, հինգամյա Նորթը, մեկամյա Չիկագոն եւ նորածին Պսալմը, նրանց սովորական կերակուրներ է տալիս, սակայն փորձում է թեթեւ ուտեստների ավելի «առողջ» տարբերակներ ընտրել։  Առաջին երեխային լույս աշխարհ բերելուց հետո Քիմը խոհարարներին հրահանգել է առողջ ուտեստներ պատրաստել առանց շաքարի։

40-ամյա Քորթնի Քարդաշյան արդեն մի քանի տարի է՝ գլյուտեն եւ կաթնամթերք չի օգտագործում։ Երեխաները սնվում են այնպես, ինչպես ռեալիթի-շոուի աստղը, հայտնում է Harpers Bazaar-ը։

Նրանց սննդակարգը մոտավորապես այսպիսին է։ Իննամյա Մեյսոնը, չորսամյա Ռեյնը եւ վեցամյա Պենելոպան նախաճաշին գլյուտեն չպարունակող վաֆլի են ուտում ձվածեղով, ճաշին՝ հնդկահավի միս, հումուսով բանջարեղեն եւ բրնձով բլիթներ, ընթրիքին՝ ձուկ, շոգեխաշած բանջարեղեն եւ առանց գլյուտենի պաստա։

34-ամյա Քլոե Քարդաշյանը մայր է դարձել նախորդ տարի։ Նրա դուստրը՝ Թրուն, դեռեւս ամբողջական սնունդ չի օգտագործում, սակայն Քլոեն խոսել է կրծքով կերակրման մանրամասների մասին։ Աստղը բավարար քանկով կաթ չի ունեցել, այդ պատճառով կաթնային խառնուրդի պատրաստման համար նախատեսված սարք է օգտագործել։

21-ամյա Քայլի Ջենները մեկամյա դստերը տարբեր մթերքով է կերակրում։ Աղջիկն արդեն իսկ ունի իր նախընտրությունները։ Նա պաշտում է սուպերսննդարար թեթեւ ուտեստներ, ջրիմուռներ, նուռ եւ ավոկադո։ Ավելի վաղ Քայլին խոստովանել է, որ Սթորմին սուշի եւ ճապոնական այլ ուտելիք է սիրում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել