«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Էմիլիա Քլարկ եւ այլ հայտնիներ, որոնք չեն խմբագրում իրենց լուսանկարները

23:37, 3 հունիսի

Զարմանալի է, բայց նույնիսկ հիմա համացանցում կարելի է հանդիպել աստղերի, որոնք իրենց «նիհար» ու «իդեալական» չեն դարձնում ֆոտոշոփի եւ այլ հավելվածների օգնությամբ։ Cosmo-ն ներկայացրել է հայտնիների, որոնցից կարելի է օրինակ վերցնել։

Գվինեթ Փելթրոու

Դերասանուհու պրոֆեսիոնալ լուսանկարներն, իհարկե, խմբագրվում են (նորաձեւության աշխարհն այդ ամենից չի հրաժարվել), սակայն լուսանկարները, որոնք անում եւ սոցիալական ցանցերում հրապարակում է դերասանուհին, ճշմարտանման են։ Ամեն դեպքում հաճելի է նայել «կենդանի» լուսանկարներին, երբ նրանք, իսկապես դիմահարդարված չեն եւ չեն փորձում թաքցնել ճակատի կնճիռները։

Դրյու Բերիմոր

Դերասանուհու համարձակությանը կարելի է միայն նախանձել. Դրյու Բերիմորը զվարճալի լուսանկարներն ու տեսանյութեր է հրապարակում առանց խմբագրման, երբ նրա կոլեգաները փոքրացնում են առանց այն էլ բարակ գոտկատեղը, «մաքրում» դեմքի ծակոտիներն ու մեծացնում աչքերը։

Լիլի Քոլինզ

Լիլի Քոլինզը հրեշտակի նմանվող, նույնիսկ ինչ-որ չափով մանկական արտաքին ունի, այդ պատճառով տարօրինակ կլիներ, եթե նա ֆոտոշոփ օգտագործեր։ Դրա փոխարեն դերասանուհին գիտի ճիշտ ինքնանկարի գաղտնիքը. լավ լույսը հաջող լուսանկարի գրավականն է։

Էմմա Ուոթսոն

Էմմա Ուոթսոնի Facebook-յան եւ Instagram-յան էջերը բավական հետաքրքիր են. դրանք նորաձեւության ամսագիր են հիշեցնում։ Նայում եւ ոգեշնչվում ես ոչ միայն դերասանուհու ոճով, այլեւ չբեմադրված լուսանկարներով, որոնք մշկման չեն ենթարկվել։

Էմիլիա Քլարկ

Մեր ժամանակների ամենապահանջված դերասանուհերիներից մեկը երկու իրականությունները չի սահմանազտում. թե փողոցում, թե Instagram-ում հրապարակված լուսանկարում կտեսնեք նույն աղջկան՝ կենդանի, վառ ու շատ զգացմունքային։

Ջենիֆեր Գարներ

47-ամյա Ջենիֆեր Գարները պարզապես հիասքանչ տեսք ունի։ Ջենիֆերն ակնհայտորեն այն հայտնիների թվին չի պատկանում, որոնք ամեն կերպ փորձում են թաքցնել կնճիռները։ Մարդ, ումից կարելի է օրինակ վերցնել։

Նաոմի Ուոթս

Տպավորություն է, որ նրա Instagram-յան էջը վարում է հենց դերասանուհին եւ ոչ թե մասնագետը։ Հրապարակվում են չխմբագրված լուսանկարներ ընկերների ու կոլեգաների հետ, որոնցում Ուոթսը դիմահարդարված չէ. միայն երջանիկ ժպիտներ ու վառ հայացք։

Լուսանկարները՝ Instagram


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել