Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Միասին գունավորում եւ բացահայտում ենք Երեւանը․ Pes-Pes-ը երեխաների եւ մեծերի համար (ֆոտո)

16:16, 1 հունիսի

Երեւանի հանդեպ սիրո մասին կարելի է անվերջ խոսել, սրտագին գրառումներ կատարել, կենացներ ասել, կարելի է նաեւ վերցնել ու օգտակար մի բան անել նրանց համար, ովքեր ապրում ու մեծանում են այս քաղքում։ Նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի լավ իմանալ, սովորել քաղաքը զգալ եւ հականալ․․․

Դատելով այս ամենի մասին, Յանա Բաբաջանյանը որոշել եւ ստեղծել է Pes-Pes նախագիծը․ Երեւանի քարտեզը՝ հետաքրքիր հանձնարարությամբ եւ տեսարժան վայրերով, որոնք կարող եք գունավորել  ձեր ճաշակով։ Ինչպես նաեւ համանման գունազարդման գրքեր՝ երեք լեզուներով եւ բացատրական տեքսով։

Ավելի ճիշտ, Pes-Pes-ի ձեւաչափով քաղաքը կարելի է ներկել ժամերով՝ուսումնասիրելով մայրաքաղաքը, կարդալով հետաքրքիր փաստեր դրա պատմության, արձանների մասին, եւ, վերջապես հանգստանալ։ Քանի որ գունազարդումը հանգստացնում է, անգամ եթե 30-ից բարձր տարիքի եք։

Յանա Բաբաջանյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմել է, որ ծնվել եւ մեծացել է Թբիլիսիում, հարազատ Երեւանի մասին քիչ բան գիտեր, քանի որ ինֆորմացիա չէր կարողանում գտնել։ Սակայն շատ էր ցանկանում։ Այսպես էլ ծնվեց  Pes-Pes-ի գաղափարը, որի նպատակն է օգնել երեխաներին եւ նրանց ծնողներին, որպեսզի Երեւանի հետ ծանոթանան քաղաքի ողջ հմայքով։

Մի խոսքով, Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված հիանալի նվեր է։ Եվ այսօր Ազատության հրապարակումբոլոր ցանկացողները կարող են օգտագործել իրենց երեւակայությունը եւ Երեւանը կարող է ավելի գեղեցկանալ:

Հնարավոր է այս զբաղմունքը երեխաներից ոմանց համար այնքան հարազատ լինի, որ ապագայում մեր քաղաքապետարանը համալրվի իրականում հիանալաի դիզայներներով․․․ Եթե նույնիսկ սա միայն հոգու համար է, ապա հիանալի հնարավորություն ունենք դաստիարակել հիասքանչ, հարազատ Երեւանը սիրող սերունդ։

Այսպիսի ծրագիրը հավանության կարժանանա նաեւ արտասահմանում ապրող մեր հայրենակիցների համար, չնայած հեռվից, բայց կարելի է ծանոթանալ պատմական հայրենիքի մայրաքաղաքի հետ։ Եկեք բոլորս միայն այն գունավորենք։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել