Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Հայտնիներ, որոնց ստիպել են նիհարել, սական նրանք դիմակայել են ու հաջողության հասել

19:47, 5 հունիսի

Նայելով Ջենիֆեր Լոպեսին, Ջենիֆեր Լոուրենսին, Թայրա Բենքսին՝ դժվար է պատկերացնել, որ նրանց կազմվածքն ինչ-որ ժամանակ չի համապատասխանել գեղեցկության ընդունված ստանդարտներին։ Այս կանանց, սակայն, հաջողվել է առավելության վերածել այն, ինչ նրանց թուլությունն էր համարվում՝ ամբողջ աշխարհին ապացուցելով, որ պարտադիր չէ համապատասխանել շաբլոններին՝ ինքդ քեզ սիրելու եւ հաջողակ լինելու համար։ Adme.ru-ն ներկայացրել է հայտնիների պատմություններ, որոնք ժամանակին կարողացել են պաշտպանել իրենց իրավունքը լինել այնպիսին, ինչպիսին իրականում են եւ հաջողության հասնել։

Ջենիֆեր Լոպես

Ջեյ Լոն իր սերնդի ամենահաջողակ երգչուհիներից է, դերասանուհի եւ պորդուսեր։ Ամբողջ աշխարհում վաճառվել է նրա՝ ավելի քան 75 մլն երաժշտական ձայնագրություն։ Վերջերս Ամերիկայի մոդելյերների խորհուրդը Լոպեսին ճանաչել է 2019թ.-ի ամենաոճային կին։ Հաջողության հասնելու ճանապարհին Ջենիֆեր Լոպեսին օգնել է նաեւ նրա կազմվածքը։ Սակայն InStyle-ին տված հարցազրույցում Լոպեսը պատմել է, որ կարիերայի սկզբում տարբեր մարդիկ անկարկում էին, որ իրեն չէր խանգարի ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամից։ Ջենիֆերին, սակայն, նրանց կարծիքը չէր անհանգստացնում։ Եվ ինչպես ցույց է տվել ժամանակը, նա լիովին իրավացի էր։

Միսթի Կոուպլենդ

Միսթի Կոուպլենդը բալետի արտիստ է, որը դարձել է բալետի ամերիկյան թատրոնի առաջին աֆրոամերիկացի պրիմա պարուհին։ Բալետի արտիտսները եւս ապահովագրված չեն քննադատներից, որոնք հավաստիացնում են, որ մարմինը գործիք է, որը պետք է համապատասխանի բալետի ավանդական էսթեիկային։ Կարիերայի սկզբում Միսթիին համառորեն խորհուրդ էին տալիս նիհարել։ Պրոֆեսիոնալ հանրության կողմից ճնշման պատճառով նա առողջական խնդիրներ է ունեցել։ Սակայն բալետի արտիստը կարողացել է դիմակայաել եւ ի վերջո ապացուցել, որ կազմվածքը տաղանդին չի խանգարում։ 2015թ.-ին Միսթի Կոուպլլենդը հայտնվել է «Time» ամսագրի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։

Էշլի Բենսոն

Էշլի Բենսոնն ամերիկացի դերասանուհի է, որը թեեւ նրբագեղ կազմվածք ունի, հաճախ է բախվում իրավիճակների հետ, երբ իրեն որոշակի դերերի համար գեր են համարում։ Էշլին, սակայն, այդպիսի իրավիճակներին հումորով է վերաբերվում եւ չի անհանգստանում թվերի մասին՝ կարծելով, որ մարդը չպետք է ոչ մի գրամ նիհարի, եթե դա անձամբ իրեն անհրաժեշտ չէ։

Էշլի Գրեմ

Ամերիկացի պլյուս չափի մոդել Էշլի Գրեմը ոգեշնչում է աղջիկներին, որոնք կարծում են, թե ավելորդ քաշ ունեն։ Մոդելը համագործակցել է բազմաթիվ հայտնի ապրանքանիշերի հետ, եւ դժվար է անգամ ենթարդել, որ ինքնավստահ Էշլին երբեւէ խնդիրներ է ունեցել ինքնագնահատականի հետ։ Մանուկ հասակում ոչ ստանդարտ կազմվածքի պատճառով Էշլիին հաճախ են ծաղրի հասկակիցները, իսկ ծնողները չէին հասկանում նրան ու անընդհատ մատնանշում գիրությունը։ Սակայն հենց այդ ամենը եւ որոշ գործակալների ոչ երկիմաստ ակնարկները Գրեմին ստիպեցին շրջապատին ապացուցել, որ մոդելային աշխարհը բաց է ոչ միայն նիհարների համար։

Քելի Քլարքսոն

Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Քելի Քլարքսոնը միշտ հակված է եղել գիրության։ Սակայն դստեր ծնունդից եւ մի քանի կիլոգրամ գիրանալուց հետո նա սարսափելի քննադատության է բախվել հատկապես սոցիալական ցանցերում։ Երգչուհին, սակայն, տուրք չի տվել քննադատությանը եւ հայտնել, որ ապրում է ազատ աշխարհում եւ չի անհանգստանում, թե ինչ են մարդիկ մտածում իր քաշի մասին։ 2018թ.-ին Քելիին հաջողվեց ազատվել 20  կիլոգրամից։ Նրա մոտ վահանաձեւ գեղձի հիվանդություն է ախտորոշվել։ Քլարքսոնն առավել մեծ ուշադրություն է հատկացնում առողջ սննդին, սակայն նշում է, որ վարժություններն իր համար չեն, եւ իրեն երբեք մարզասրահում չեն տեսնի։

Ջենիֆեր Լոուրենս

Դերասանուհին ատում է «գեր» բառը։ Նա դիետաների սիրահար չէ եւ չի վազում իդեալական կազմվածք ունենալու ետեւից։ Բրիտանական Harper’s Bazaar-ի հետ զրույցում Ջենիֆերը նշել է, որ բոլորն այնքան էլ սովորել նիհարությանը, որ երբ կինը նորմալ քաշ ունի, նրան միանգամից սկսում են գայթակղիչ համարել։

Թայրա Բենքս

Թայրա Բենքսն ամերիկացի հայտնի սուպերմոդել է, դերասանուհի, պրոդյուսեր եւ հեռուստահաղորդավարուհի։ Կարիերայի սկզբում նա բախվել է հալածանքի ոչ միայն լրատվամիջոցների, այլեւ մասնագիտական հանրության կողմից։ Այսօր Բենքսը փորձում է կանանց ոգեշնչել սիրել իրենց ցանկացած տարիքում եւ ցանկացած կազմվածքով։ Այդ նպատակով նա նկարահանվել է «Sports Illustrated Swimsuit» ամսագրի համար։ Թայրայի խոսքով՝ կարդերը նվիրվում են նրանց, ովքեր գոնե մեկ անգամ լսել են, որ այնքան էլ լավը չեն տարիքի, կազմվածքի, սանրվածքի պատճառով։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Adme, East News, Instagram


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել