«Մանկական ձայնը» նախագծի եզրափակչի հետ կապված սկանդալից հետո Ալսուն երկար ժամանակ համացանցում չէր շփվում երկրպագուների հետ եւ զգուշանալով չար մեկնաբանություններից՝ անձնական էջում փակել էր դրա հնարավորությունը։ Այժմ արտիտսը կարծում է, որ կրքերը հանդարտվել են, եւ երկրպագուներին թույլ է տվել մեկնաբանել իր հրապարակումները, հայտնում է Starhit-ը։
Посмотреть эту публикацию в Instagram
Երգչուհին կիսվել է կադրերով, որոնցում դուստրերի հետ պատկերված է փորձի ընթացքում։ Ալսուն դուստրերի հետ Կազաբնում բարեգործական համերգի է մասնակցել։ Աստղային մայրիկը հպարտությամբ հոլովակ է հրապարակել Միկելայի փորձից՝ երկրպագուներին հիշեցնելով դստեր ազնիվ քայլի մասին։ «Մրցույթում հաղթանակի առիթով շնորհված 1 մլն ռուբլու սերտիֆիկատը Միկելան դեռ ապրիլի 29-ին՝ իր ծննդյան օրը, փոխանցել է երեխաների համար ֆոնդի նախագահին, որոնք ապրում են Կազանի հոսպիսում»,- նշել է երգչուհին։
Սակայն ոչ բոլորն են գնահատել այդ ժեստը։ Հետեւորդները շարունակել են Ալսուի էջում բացասական մեկնաբանություններ թողնել՝ նրան մեղադրելով «Առաջին ալիքին» կաշառելու եւ «Մանկական ձայնը» նախագծում հօգուտ Միկելայի ձայների արհեստական ավելացման համար։ Երբ վիրավորանքները վերաբերվել են ոչ միայն արտիստին, այլեւ նրա դստերը, երգչուհին չի հանդուրժել եւ կոպիտ պատասխանել է անբարյացակամներին։
«Որքան եք հոգնեցրել ինձ։ Հանգիստ թողեք մեզ։ Դուք նման եք բորենիների»,- գրել է Ալսուն։ Քննարկումն ավելի է թեժացվել, երբ արտիստը ջնջել է իր մեկնաբանությունը եւ որոշ օգատերերի մեկնաբանություններ։ Հետեւորդներն արտահայտութուններն ընտրելիս ամոթի զգացում չեն ունեցել։ Նրանք հայտարարել են, որ բարեգործությամբ հարկավոր է լուռ զբաղվել եւ ոչ թե այդ մասին հրապարակավ հայտարարել բոլորին։ «Ցավալի է, երբ բարի գործեր են արվում՝ կոռուպցիան ծածկելու եւ հեղինակությունը փրկելու համար։ Դա ստոր է»,- գրել են հետեւոդները։ «Կեղծիք ու երկերեսանիությունը։ Ինչո՞ւ եք բացել էջը, հիմա կիմանաք ամբողջ ճշմարտությունը ձեր մասին»,- պնդել են օգտատերերը։
Որոշ երկրպագուներ պաշտպանել են կուռքին եւ փորձել երգչուհուն պաշտպանել օգտարերերի հարձակումներից։ «Բավական է երկրացնել այս սկանդալը։ Ալսուին հունից մի հանեք։ Նա լավ մայր է, իսկ նրա դուստրը հրաշալի է վարվել գումարի հետ»,- նշել են նրանք։
Երկրպագուները թշնամաբար տրամադրվածներին նաեւ հիշեցրել են միջոցառման էության մասին, որին հունիսի 1-ին մասնակացել են երգչուհու երեխաները։ Ակցիան նվիրված էր հինգամյա Անժելա Վավիլովային, որը մահացել է քաղցկեղից։ Երեխայի ծնողները կազմակերպություն են ստեղծել, որն աջակցություն է ցուցաբերում հիվանդներին։ Հետեւորդների կարծիքով՝ գոնե այդ պատճառով հարկավոր է հրաժարվել բացասական մեկնաբանություններից եւ ուրախանալ, որ գումարը բարի գործի է ուղղվել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը