Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ
Սա կինոֆրանշիզի վերջն է FOX ստուդիայի մուտանտների մասին, որն սկսվել է հեռավոր 2000 թվականին։ Դրանից հետո մուտանտներ տեսնում ենք միայն «Մարվել» կինոտիեզերքում։
Ջին Գրեյը անհավանական գերկարողություններ է ձեռք բերում, որոնք փոխում են նրան եւ վերածում Անհայտ Ֆենիքսի։ Հիմա Իքս մարդիկ ստիպված են որոշել՝ ինչն է նրանց համար ավելի կարեւոր՝ թիմի անդամի՞, թե՞ աշխարհում ապրող բոլոր մարդկանց կյանքը։
Պրեմիերան՝ հունիսի 6-ին։
Ռոքեթմեն
Ֆրեդի Մերքուրիի մասին օսկարակիր նախագծից հետո մեզ հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչելու Էլթոն Ջոնին։
Սա ամաչկոտ տղա Ռեջինալդ Դուայթի, փոքրիկ քաղաքի տաղանդավոր դաշնակահարի՝ համաշխարհային փոփ-երաժշտության գերաստղի եւ կուլտային Էլթոն Ջոնի վերածվելու պատմությունն է։
Էկրաններին է հունիսի 6-ից։
Սեւազգեստ մարդիկ. Ինթերնեշընլ
Մենք բոլորս հիշում եւ սիրում ենք «Սեւազգեստ մարդկանց»՝ գործակալներ Քեյին եւ Ջեյին, որոնք վերահսկում էին Երկրի վրա այլմոլորակայինների գործունեությունը կազմակերպությունում։ Հիմա ֆրանշիզը, այսպես ասենք, ընդլայնվել է։ Այս անգամ համաշխարհային հանրության համար ամենամեծ վտանգը, որին պետք է դիմակայեն գործակալները, լրտեսն է իրենց շարքերում։
Դիտեք կինոթատրոններում հունիսի 12-ից։
Խաղալիքների պատմությունը 4
Ամենաերկար սպասված շարունակություններից մեկը ողջ խաղալիքների մասին պատմությունն է, որը 1995 թվականից նվաճել է աշխարհը: Յուրաքանչյուր «սերիայի» հետ այն ավելի լավն է դառնում: Անձամբ ես շատ եմ սպասում իմ մանկության տարիների այդ մուլտին, որը նկարահանել են Pixar ստուդիայի տաղանդավոր մուլտիպլիկատորները:
Այն պահից սկսած, երբ Էնդին քոլեջ է ընդունվում, խաղալիքները բնակություն են հաստատում իրենց նոր տիրուհու՝ Բոնիի տանը, որը պատրաստվում է մանկապարտեզ գնալ: Մանկապարտեզում առաջին օրը կսզբնավորի իրադարձությունների հերթագայությունը, որտեղ տեղ կգտնվի ե՛ւ հետապնդումներով ճանապարհորդությունների, ե՛ւ նոր խաղալիքների հետ ծանոթությունների, ե՛ւ մի քանի հին ընկերների հետ հանդիպումների, ե՛ւ անգամ ռոմանտիկ պատմությունների համար:
Էկրաններին կցուցադրվի հունիսի 20-ից:
Անաբելի նզովքը 3
Մեր ժամանակներում անչափ սակավաթիվ են պիտանի սարսափ ֆիլմերը, եւ այս իմաստով Ջեյմս Վանի ստեղծած սարսափների տիեզերքը որակի կղզյակ է:
Լցվելով Անաբելին հետագա ավերածություններից ու քաոսից հետ պահելու վճռականությամբ, դիվաբաններ Էդ եւ Լորեյն Ուորենները դիվահարված տիկնիկին բերում են իրենց տան արտեֆակտների կողպված սենյակ՝ նրան դնելով «հուսալիորեն» լուսավորված ապակու տակ եւ ստանալով հոգեւորականի օրհնանքը: Սակայն սարսափի անթափանց գիշերը սպասում է տան բնակիչներին, երբ Անաբելն արթնացնում է սենյակի չար ոգիներին…
Պրեմիերան հունիսի 26-ին:
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել