Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Брюки превращаются…». ընտրում ենք շորտեր 2019-ի ամռան համար՝ «էլեգանտ» եւ ոչ միայն

16:49, 6 հունիսի

Դրսում արդեն անտանելի շոգ է, եւ ճիշտ ժամանակն է «ձեռքի թեթեւ շարժումով» տաբատները վերածել էլեգանտ շորտերի։ Հագուստի այս տարրը հիմնականում ասոցացվում է ամառանոցում կամ ծովափին հանգստի հետ, բայց ոչ այս անգամ։ Շորտերն առաջին հերթին 2019թ.-ի սեզոնի թրենդերից մեկն են, եւ յուրաքանչյուր նորաձեւ աղջկա զգեստապահարանում դրանց առկայության հարցը քննարկման ենթարկա չէ։ Որոնք են շորտերի հիմնական տեսակները եւ ինչ տարբերակներ են առաջարկում երեւանյան խանութները։

Հեծանվային շորտեր

Mango 24 900 դրամ

Զգեստապահարանի այս իրը մեզ ծանոթ է արդեն մի քանի տասնյակ տարի, քանի որ այն սկսել են կրել դեռ 90-ականներին։ «Հեծանվային շորտեր» պաշտում էր դեռ արքայադուստր Դիանան, իսկ այս թրենդը մեր փողոցներ կրկին «վերադարձել է» ժամանակակից ամենապրոգրեսիվ դիզայներներից մեկը՝ Վիրջիլ Աբլոն։ Այն բանից հետո, երբ նրա թեթեւ ձեռքով դրանք կրեց Քիմ Քարդաշյանը, այս շորտերը դարձան 2018-2019թթ. սեզոնների պարտադիր իրերից մեկը։ Ընդ որում, այս ոճային դետալի բազմաթիվ տարբերակներ կան թե գործվածքի, թե ձեւվածքի առումով։

Zara Armenia 9 900 դրամ

Բերմուդներ

Mango 27 900 դրամ

Շորտերի եւս մեկ յուրօրինակ տեսակ, որը նախկինում նախընտրում էին ուժեղ սեռի ներկայացուցիչները, ընդ որում բացառապես հանգստի համար, այսօր դարձել է կանանց հագուստի ամենաօրյա էլեմենտը։ Շորտերն այդ անվանումը ստացել են Բերմուդյան կղզիների շնորհիվ, որը 19-րդ դարում Մեծ Բրիտանիայի գաղութն էր։ Սկզբնական շրջանում այն բրիտանացի զինծառայողների հագուստի մաս էր։ Կլիման տրոպիկական էր, զինվորականները, երկար տաբատներով տանջվելով շոգի պատճառով, որոշեցին կարճացնել դրանք։ Հենց այդպես էլ հայտնվեցին բերմուդները։ Այսօր արդեն հարմարավետ եւ գեղեցիկ շորտերը համապատասխանում են գրեթե յուրաքանչյուր կնոջ, անկախ կազմվածքից ու տարիքից։ Այս մոդելն իդեալական է ոչ միայն զբոսանքի, այլեւ գրասենյակային ոճի համար։

Zara 19 900 դրամ

Շորտ-կոմբինեզոն

Stradivarius 14 900 դրամ

Գրավիչ տեսք կունենան ոչ միայն ավանդական, այլեւ կոմբինեզոնի տեսքով նորաձեւ շորտերը։ Նորաձեւ շորտերի այս տարբերակով կարելի է համարձակորեն ներկայանալ հանրությանը։ Այս տեսակը շնորհիվ կտորի եւ ձեւվածքի առատության, կարող է հեշտությամբ օգտագործվել թե առօրյա, թե երեկոյան կերպարներում։

Короткий прямой комбинезон - Общий план

Mango 17 900 դրամ

Ջինս

Джинсовые шорты с бахромой - Деталь изделия 1

Mango 13 900 դրամ

Թրենդային ջինսը ներկայացված է ծոպերով, կտրվածքներով, մաշված տարբերակներով։ Գլխավոր պայմանը բարձր գոտին է, որը կդառնա պարտադիր իր նորաձեւ աղջիկների համար։ Կարելի է համարձակորեն էքսպերիմենտներ անել գույների հետ՝ կապույտ, սպիտակ, կրեմագույն, մոխրագույն, սեւ ջինսե շորտերն ազդեցիկ տեսք կունենան տարբեր վերնաշապիկների, բլուզների եւ տոպերի հետ։ Գլխավոր պայմանը հետեւյալ է՝ նորաձեւությունը՝ նորաձեւություն, բայց էսթետիկայի մասին պետք չէ մոռանալ։

Джинсовые шорты с бахромой

Mango 13 900 դրամ

Սոնա Խաչատրյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել