Այսօր՝ հունիսի 6-ին` համաշխարհային ճանաչում ունեցող հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, մեկնարկում է Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթը, որի նպատակն է բացահայտել շնորհալի երիտասարդ երաժիշտների, նրանց մասնագիտական առաջխաղացման հնարավորություն տալ եւ էլ ավելի հանրահռչակել մեծն կոմպոզիտորի ժառանգությունը:
«Մեր մշակութային կյանքում սա, իսկապես, խոշոր իրադարձություն է, սա այն հեռանկարանային ծրագրերի մեջ է, որն ի սկզբանե պետությունը նպատակահարմար է գտել ֆինանսավորել եւ շարունակում է աշխատել մրցույթի շրջանակներն ավելի ընդլայնելու ուղղությամբ»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը:
«Մրցույթը շատ կարեւոր է նաեւ մեր հայրենակցի՝ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը բարձր պահելու, նրա մշակութային ժառանգությունը անընդհատ ներկայացնելու համար: Այս առիթով էլ այն ստեղծվել է: Հուսով եմ՝ մրցույթի բոլոր մասնակիցները կունենան կատարողական արվեստում շատ հեռանկարային կյանք, որտեղ, համոզված եմ, ունենալով իրենց երգացանկում Արամ Խաչատրյանի ստեղծագործոըւթյուններից՝ անընդհատ կկատարեն դրանք, ինչը կնպաստի նրա հանրահռչակմանը»,-հավելեց նա՝ հույս հայտնելով, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ մրցույթը կգրանցի լուրջ հաջողություններ եւ մասնակիցները կշարունակեն ներկայացնել ոչ միայն Արամ Խաչատրյանի դաշնամուրային տեղծագործությունները, այլեւ կատարողական արվեստում կունենան վերելքներ:
«Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանի խոսքով՝ մրցույթը, որը ներկայացնում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի արվեստը, այսօր, միանշանակ, իր ուրույն տեղն ունի համաշխարհային մրցույթների ցանկում.
«2003 թ-ին, երբ առաջին անգամ անցկավեց այս մրցույթը, այն նվիրված էր Արամ Խաչատրյանի 100–ամյակին, եւ այս տարի արդեն նշում ենք դրա ստեղծման 15-ամյակը: Կարծում եմ՝ այն դափնեկիրները, որոնք տվել է այս մրցույթը, այն մոտեցումը, որը մենք տեսնում ենք միջազգային ԶԼՄ-ների կողմից, եւ 2013 թ-ից մեր անդամակցությունը միջազգային մրցույթների համաշխարային ֆեդերացիային, միանշանակ, հնարավորություն են տալիս ասելու, որ մեր մրցույթն ունի իր ուրույն տեղը միջազգային մրցույթների շարքում: Յուրաքաչյուր տարի Հայաստանը շատ պատշաճ կերպով է ներկայանում: Սա շատ լավ հնարավորություն է մեր երկիրը ներկայացնել աշխարհին՝ որպես մշակութային պետություն, պետություն, որն ունի մեծ եւ հարուստ ժառանգություն, բայց որի ուշադրությունն ու հայացքն ուղղված են դեպի պայծառ ապագան: Հուսով եմ՝ մեր դափնեկիրների շարքում կունենանք այնպիսի անուններ, ինչպիսիք են, օրինակ, Նարեկ Հախնազարյանը, Ֆեոդոր Ռուդինը եւ շատ ուրիշներ, որոնք մեր մրցույթն արդեն ներկայացնում են միջազգային հարթակներում»,-նշեց նա:
Մրցույթի ժյուրիի կազմը գլխավորում է ճանաչված դաշնակահար եւ դիրիժոր Վահագն Պապյանը: Կազմում ընդգրկված են նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ Միխայիլ Վոսկրեսենսկին, Իգոր Օլոնիկովը, Թոմեր Լեւը, Վեյ Ճանը, Իլյա Ստուպելը եւ Սերգեյ Էդելմանը:
«Ժյուրիի գնահատման սկզբունքը մեկն է լինելու՝ արդարություն եւ անաչառություն, իսկ մասնակիցներին խորհուրդ եմ տալիս հիշել, որ անկախ արդյունքից՝ նրանց կյանքում ոչինչ չի ավարտվում: Այս մրցույթում չկան պարտվողներ: Կան, պարզապես, մի փոքր ավելի հաջողություններ գրանցածներ: Ամենակարեւորը՝ դրանից հետո էլ չմոռանաք՝ որտեղ եք սկսել ձեր առաջին քայլերը: Հայ հանդիսատեսը շատ տաք է ու ջերմ, հուսով եմ՝ ինքներդ կզգաք եւ դա ձեզ կօգնի»,-մասնակիցների հետ իր խորհուրդով կիսվեց Վահագն Պապյանը:
Խաչատրյան 15-րդ միջազգային մրցույթն այս տարի ստացել է 80-ից ավել մասնակցության հայտ, որոնցից ընտրվել են 30-ը: Մասնակիցների մեջ կան եւ հայեր, եւ այլ երկրներից ժամանած երաժիշտներ՝ ԱՄՆ, Կանադա, Չինաստան, Ճապոնիա, Կորեա, Ուկրաինա, Ռուսաստան, Իտալիա եւ այլն:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:15, 3 փետրվարի
Աստղային գեղեցկության գաղտնիքներ. Ջեյ Լոն եւ նրա «հավերժ երիտասարդ» դեմքը19:18, 3 փետրվարի
Wine Story Թեւան Պողոսյանի հետ․ յուրաքանչյուր գինեգործ ռոմանտիկ է (ֆոտո)18:49, 3 փետրվարի
BRUNETTE. ճանաչելի ոճի նրբությունները18:05, 3 փետրվարի
Մահացել է ֆրանսիացի կուտյուրյե Պակո Ռաբանը16:24, 3 փետրվարի
Պամելա Անդերսոն. երեք լեգենդար կերպար15:40, 3 փետրվարի
Viktor & Rolf. ոտքից գլուխ եւ հակառակը (ֆոտո)14:42, 3 փետրվարի
«Ստալոնեների ընտանիքը»․ Սիլվեստր Ստալոնեն կնոջ եւ դուստրերի հետ ռեալիթի շոու կթողարկի14:15, 3 փետրվարի
Ռոզա Լինը աճուրդի կհանի իր՝ «Դադարեցրեք շրջափակումը» գրությամբ բաճկոնը․ հասույթը կհատկացվի Արաբկիրի մանկական կենտրոնին13:22, 3 փետրվարի
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Վրաստանը կներկայացնի հայազգի երգչուհի Իրու Խեչանովան13:20, 3 փետրվարի
Փակ դռներ, մերժումներ, թատրոն, պատերազմ, հիվանդություն, մեծ կորուստ․ Արթուր Գրիգորյանի կյանքի ամենահուզիչ դրվագներն ու նրա անտեսանելի կերպարը՝ «Կորցրած մեղեդի» նոր մյուզիքլում12:30, 3 փետրվարի
Շերի զգեստը կցուցադրվի ամենամյա բարեգործական Julien's Auctions-ում (ֆոտո)11:26, 3 փետրվարի
Ինչպիսին է Տեխասի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը ճանաչվել է 2022 թվականի ԱՄՆ-ի շինություն (ֆոտո)