Ժամանակի ընթացքում ձեր սիրելի զարդերն ու մատանիները կարող են կորցնել իրենց փայլն ու վնասվել։ Ցավոք, ամեն օր կրելն ազդում է ձեր մատանու եւ քարի վրա։ Հասկանալու համար, թե ինչ կարելի է պատահել զարդի հետ, առաջին հերթին հարկավոր է իմանալ, թե ինչ մետաղից է այն պատրաստված։ Ամենից հաճախ դրանք լինում են ոսկուց, կամ պլատինից։
Դեղին, վարդագույն, կարմիր ոսկի
Ոսկին սովորաբար լինում է 585, կամ 750 հարգի։ Որքան բարձր է հարգը, այնքան դրա բաղադրության մեջ շատ է թանկարժեք մետաղը, որից պատրաստված է իրը։ Այդուհանդերձ, որքան բարձր է հարգը, այնքան ձուլվածքն ավելի փափուկ է։ Իսկ, որքան փափուկ է այն, այնքան ավելի շատ է ենթակա մեխանիկական ազդեցության եւ մաշվելու։ Այդ իսկ պատճառով, եթե մենք խոսում ենք 750 հարգի ոսկու մասին, ապա դրանք ավելի շուտ են քերծվում եւ անփայլ դառնում, քան 585 հարգի ոսկիները։
Ոսկյա իրերը չեն սիրում քիմիական միջոցներ եւ յուղոտ քսուքներ։ Հենց այդ պատճառով էլ նախքան տնային աշխատանքներին անցնելն ու ձեռքերի համար քսուքներ օգտագործելը հարկավոր է մատանին հանել։
Նման իրերի խնամքի համար տնային պայմաններում օգտագործեք ամոնիակի լուծույթ, պերօքսիդ եւ նույնիսկ հասարակ ատամի մածուկ։
Սպիտակ ոսկի
Իսկական բնական ոսկի դեղին երանգի է, սպիտակ ոսկի բնության մեջ չկա։
Որպեսզի գեղեցիկ մետալիկ գույն ստանան, ոսկերիչները զարդը պատում են պլատինի խմբին պատկանող թանկարժեք մետաղի բարակ շերտով, որը կոչվում է ռոդիում։ Այն ավելի ամուր է ու ավելի թանկ արժե, քան ոսկին։ Սակայն ռոդիումն էլ ունի իր թերությունները։ Օրինակ, եթե կինն օգտագործում է ձեռքերի քսուքներ եւ անմիջապես կրում է մատանի, ապա ռոդիումը ժամանակի ընթացքում մգություն է ձեռք բերում։ Այս մետաղը քսուքներ չի սիրում։
Մատանին հարկավոր է տանել ոսկերիչի մոտ եւ նա ամեն ինչ կվերականգնի։
Քարեր
Քարերով զարդեր կրելիս դրանց տակ կեղտ է հավաքվում եւ դադարում են փայլել։ Փաշին ու կեղտը մաքրելու համար գոյություն ունի հատուկ ուլտրաձայնային վաննա, որտեղ լցնում են ամոնիակի լուծույթ եւ մաքրում են զարդը։
Տնային պայմաններում նույնպես կարելի է մաքրել քարերը։ Դրա համար անհրաժեշտ է վերցնել ատամի խողանակ եւ օճառ։ Սակայն քարի սկզբնական փայլն այս տարբերակով վերադաձնելն այնքան էլ իրական չէ։ Սկզբնական փայլը վերականգնելու համար այն պրոֆեսիոնալ ոսկերչի կարիք ունի։
Աղբյուրը՝ Marieclaire.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները