Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Միշտ փայլուն և շողշողուն․ ինչպես խնամել թանկարժեք զարդերը

12:16, 8 հունիսի

Ժամանակի ընթացքում ձեր սիրելի զարդերն ու մատանիները կարող են կորցնել իրենց փայլն ու վնասվել։ Ցավոք, ամեն օր կրելն ազդում է ձեր մատանու եւ քարի վրա։ Հասկանալու համար, թե ինչ կարելի է պատահել զարդի հետ, առաջին հերթին հարկավոր է իմանալ, թե ինչ մետաղից է այն պատրաստված։ Ամենից հաճախ դրանք լինում են ոսկուց, կամ պլատինից։

Դեղին, վարդագույն, կարմիր ոսկի

Ոսկին սովորաբար լինում է 585, կամ 750 հարգի։ Որքան բարձր է հարգը, այնքան դրա բաղադրության մեջ շատ է թանկարժեք մետաղը, որից պատրաստված է իրը։ Այդուհանդերձ, որքան բարձր է հարգը, այնքան ձուլվածքն ավելի փափուկ է։ Իսկ, որքան փափուկ է այն, այնքան ավելի շատ է ենթակա մեխանիկական ազդեցության եւ մաշվելու։ Այդ իսկ պատճառով, եթե մենք խոսում ենք 750 հարգի ոսկու մասին, ապա դրանք ավելի շուտ են քերծվում եւ անփայլ դառնում, քան 585 հարգի ոսկիները։

Ոսկյա իրերը չեն սիրում քիմիական միջոցներ եւ յուղոտ քսուքներ։ Հենց այդ պատճառով էլ նախքան տնային աշխատանքներին անցնելն ու ձեռքերի համար քսուքներ օգտագործելը հարկավոր է մատանին հանել։

Նման իրերի խնամքի համար տնային պայմաններում օգտագործեք ամոնիակի լուծույթ, պերօքսիդ եւ նույնիսկ հասարակ ատամի մածուկ։

Սպիտակ ոսկի

Իսկական բնական ոսկի դեղին երանգի է, սպիտակ ոսկի բնության մեջ չկա։

Որպեսզի գեղեցիկ մետալիկ գույն ստանան, ոսկերիչները զարդը պատում են պլատինի խմբին պատկանող թանկարժեք մետաղի բարակ շերտով, որը կոչվում է ռոդիում։ Այն ավելի ամուր է ու ավելի թանկ արժե, քան ոսկին։ Սակայն ռոդիումն էլ  ունի իր թերությունները։ Օրինակ, եթե կինն օգտագործում է ձեռքերի քսուքներ եւ անմիջապես կրում է մատանի, ապա ռոդիումը ժամանակի ընթացքում մգություն է ձեռք բերում։ Այս մետաղը քսուքներ չի սիրում։

Մատանին հարկավոր է տանել ոսկերիչի մոտ եւ նա ամեն ինչ կվերականգնի։

Քարեր

Քարերով զարդեր կրելիս դրանց տակ կեղտ է հավաքվում եւ դադարում են փայլել։ Փաշին ու կեղտը մաքրելու համար գոյություն ունի հատուկ ուլտրաձայնային վաննա, որտեղ լցնում են ամոնիակի լուծույթ եւ մաքրում են զարդը։

Տնային պայմաններում նույնպես կարելի է մաքրել քարերը։ Դրա համար անհրաժեշտ է վերցնել ատամի խողանակ եւ օճառ։ Սակայն քարի սկզբնական փայլն այս տարբերակով վերադաձնելն այնքան էլ իրական չէ։ Սկզբնական փայլը վերականգնելու համար այն պրոֆեսիոնալ ոսկերչի կարիք ունի։

Աղբյուրը՝ Marieclaire.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել