Տեղեկություններն այն մասին, որ 33-ամյա Իրինա Շեյքը եւ 44-ամյա Բրեդլի Քուփերը շատ մոտ են բաժանմանը, լրատվամիջոցներում քննարկվում են երկար ժամանակ: Տեղեկություն կա, որ մոդելը հոլիվուդյան դերասանի` Լոս Անջելեսի Pacific Palisades թաղամասում գտնվող առանձնատնից տեղափոխվել է իր բնակարան:
Աղբյուրները հայտնում են, որ զույգի հարաբերությունները «մազից են կախված» եւ միակ բանը, որը նրանց ետ է պահում բաժանումից, նրանց երկուամյա դուստրն է` Լեան, հանուն որի նրանք փորձում են ընդհանուր լեզու գտնել:
Իրինա Շեյքը եւ Բրեդլի Քուփերը հանդիպում են արդեն չորս տարի: Զույգին մեկ անգամ «չեն բաժանել», սակայն անկախ բոլոր լուրերից նրանք շարունակում են միասին լինել: Քուփերի եւ Շեյքի բաժանման մասին հերթական անգամ խոսեցին «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո, որի ընթացքում դերասանը «Աստղը ծնվեց» ֆիլմի կոլեգայի` Լեդի Գագայի հետ կատարել է «Shallow» երգը: Այդ ժամանակ հանրությունն ու լրատվամիջոցները ուշադրություն էին հրավիրել նրանց միջեւ քիմիային: Ընդ որում, անձամբ երգչուհին հերքել է այդ տեղեկությունները:
«Երբ սիրո մասին երգ եք կատարում, մարդիկ ցանկանում են զգալ այդ սերը։ Ես արտիստ եմ եւ կարծում եմ, որ Բրդելիի հետ հրաշալի աշխատանք ենք կատարել... Խաբել ենք ձեզ»,- հայտարարել է նա։ Քուփերի եւ Շեյքի ներկայացուցիչնեչն առայժմ չեն մեկնաբանել տեղեկությունները։
Աղբյուրը՝ Intsagram, Spletnik
Լուսանկարները՝ Intsagram, Gettyimages/Kevin Winter
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ