MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Շեյքի եւ Քուփերի սկանդալի հետքերով. հայտնիների ամենաաղմկահարույց բաժնումները (ֆոտո)

15:12, 8 հունիսի

4 տարի նրանք գլխավորեցին ամենգեղեցիկ զույգերի ցուցակները, նրանց քննարկեցին, նրանցով հիացան, բայց այնքան, որքան երեկ էին նրանց մասին խոսում, այս 4 տարիների ընթացքում չէին խոսել… Այո, երեկ ամբողջ մեդիան ողողված էր Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկի՝ Իրինա Շեյքի եւ Բրեդլի Քուփերի բաժանման լուրով: People  պարբերականը հաստատում է այս լուրը՝ վկայակոչելով զույգին մոտ կանգնած աղբյուրներին: 4 տարիների ընթացքում հայտնի մոդելն ու հոլիվուդյան աստղը հանրության առջեւ փայլելեցին իրենց սիրով, իսկ 2017-ին Իրինան Բրեդլիին դուստր պարգեւեց:

Հայտնի զույգը դեռ երկար կմնա մեդիայի քննարկման կիզակետում, քանի որ հոլիվուդյան բաժանումների պատմությունը ցույց է տալիս, որ գեղեցիկ զույգերին թե մեդիան, թե հանրությունը երկար ժամանակ հանգիստ չեն թողնում:

NEWS.am STYLE-ը վերհիշել է հոլիվուդյան եւս մի քանի զույգի, որոնք անցել են նույն ճգնաժամի միջով:

Անջելինա Ջոլի եւ Բրեդ Փիթ

Աշխարհի ամենագեղեցիկ զույգերից մեկի սերը ծնվեց 2005 թ-ին՝ «Տեր եւ տիկին Սմիթները» ֆիլմի նկարահանման հրապարակում: Այդ ժամանակ Ջոլիին, նույնիսկ, մեղադրեցին Փիթին եւ Ջենիֆեր Էնիսթոնին բաժանելու մեջ: Մինչեւ 2006 թ-ը Փիթն ու Ջոլին պաշտոնապես չէին հայտարարում, որ միասին են, իսկ լռությունը խախտեց Ջոլիի հղիությունը: Մոտ 10 տարվա գեղեցիկ սիրո պատմությունն ավարտվեց 2016-ին, երբ զույգը հայտարարեց բաժանման մասին:

Վանեսա Պարադի եւ Ջոնի Դեփ

Ջոնին ու Վանեսան հանդիպել են 1998 թ-ին՝ «9-րդ դարպասը» ֆրանսիական ֆիլմի նկարահանման հրապարակում: Համատեղ կյանքի ընթացքում Դեփն ու Վանեսան ունեցել են երկու երեխա՝ դուստրը՝ Լիլի-Ռոուզ Դեփը, որն այսօր հայտնի մոդել է, եւ որդին՝ Ջոն-Քրիստոֆեր Դեփը: Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը միասին ապրել է 14 տարի: 2012-ին նրանք հայտնեցին իրենց բաժանման մասին: Ասում են՝ Դեփն է Վանեսայից հեռացել, քանի որ վերջինը լեզու չէր գտնում դերասանի մոր հետ:

Սելենա Գոմես եւ Ջասթին Բիբեր

Սելենա Գոմեսի եւ Ջասթին Բիբերի հարաբերություններն ամենաքննարլվածն են եղել մեդիայում: Զույգը հանդիպել սկսել է 2010 թ-ից: Մինչ 2018 թ-ը մեդիայում պարբերաբար նյութեր էին հայտնվում զույգի բաժանման եւ վերամիավորման մասին: Սակայն նախորդ տարի ամեն ինչ վերջնականապես ավարտվեց, երբ Բիբերը հաստատեց, որ ամուսնացել է ամերիկացի մոդել Հեյլի Բոլդուինի հետ:

Մոնիկա Բելուչի եւ Վենսան Կասել

Իտալացի գեղեցկուհին եւ ֆրանսիացի դերասանը ծանոթացել են 1996 թ-ին՝ «Բնակարանը» ֆիլմի նկարահանման հրապարակում: Զույգն ամուսնացել է 1999 թ-ին: Համատեղ կյանքում նրանք ունեցել են երկու երեխա: Դերասանները բաժանվել են 2013 թ-ին: Այդ կապակցությամբ Վենսալը հայտարարել էր. «Ես եւ կինս շատ տարբեր մարդիկ ենք: Սա երեւի ճիշտ որոշում էր՝ 18 տարվա համատեղ կյանքից հետո, եւ մեզ պետք չէ, որ այլ մարդիկ հավանություն տան մեր որոշմանը»:

Մելանի Գրիֆիթ եւ Անտոնիո Բանդերաս

Իսպանացի սրտակերն ու շիկահեր դերասանուհին հանդիպել են 1995  թ-ին: Ինչպես շատ հայտնի զույգեր, նրանք էլ ծանոթացել են նկարահանման հրապարակում, երբ միասին աշխատում էին «Երկուսը շատ է» ֆիլմի շուրջ: Նրանց հարսանիքը տեղի է ունեցել  1996 թ-ին՝ Լոնդոնում: Զույգը համատեղ ունի մեկ դուստր՝ Ստելլա դել Կարմեն Բանդերասը: Անտոնիոն եւ Մելանին հաճախ հայտնվել են Հոլիվուդի ամենաերկարակյաց ու երջանիկ զույգերի ցուցակում, սակայն այդ համատեղ երջանկությունն ավարտվեց 2015 թ-ին, երբ զույգը հայտարարեց բաժանման մասին՝ նշելով, որ կշարունակեն մնալ լավ ընկերներ:

Լուսանկարները՝ Steve Granitz/Wireimage, Getty, Kpa/Zuma/Rex, Shutterstock, Barry King/Getty


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել