Էմմա Մկրտչյանը` մանկության վառ հուշերի, Երեւանում բնակվելու եւ իր սիրտը կոտրելու մասին

Գոհար Հարությունյանը` մանկության, հայրիկի բացի եւ 16 տարեկանում նշանադրությունը չեղարկելու մասին

«Խորոտիկ-մորոտիկ»․ Սոֆի Մխեյանը՝ իր նոր տեսահոլովակի մասին

«Չէի կարողանում պատկերացնել, որ մայրս չկա». Աղաս Մանուկյանը` իր մեծ կորստի եւ անցած ճանապարհի մասին

BACKSTAGE. Ինչպես են անցել «Սիրուն Սոնայի» վերջին նկարահանումները

«Հորս վերաբերմունքը փոխվեց իմ հանդեպ»․ Վիկտորիա Սահակյանը՝ դիպլոմ չստանալու եւ չստացված սիրո մասին

Ինչպես են ընթացել Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումները քաղաքից դուրս

Ամենամեծ կորուստը, կյանքի նպատակը եւ ծնողների խորհուրդը․ Բլից հարցեր Ժաննա Բուտուլյանի հետ

Լիա Զախարյանը՝ հայկական շոուբիզնեսի ամենահմայիչ մարդու, ամենամեծ կորստի և առօրյայի մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Քրիստինե Պեպելյանը՝ իր նոր նախագծի եւ որդու՝ Արեգի մասին

Քիմ Քարդաշյանի 60 մլն դոլորանոց առանձնատունը

Մանուկ Ալեքսանյանը՝ սեզոնի թրենդների, հակաթրենդների եւ Pillow Challenge-ի մասին

Մարիամ Ալեքսանյանը՝ մոլերից մեկում խայտառակ լինելու եւ ամուսնության հարցից խուսափելու մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Մանկության ամենավառ հուշից մինչեւ զավեշտալի սիրո խոստովանությունը․ բլից հարցեր՝ Դիանա Տոռեսի հետ

Մատնահարդարման 5 տարածված միֆեր

90-ականներին ծնողներս թույլ չեն տվել, որ ես ու քույրս մտածենեք տան հոգսերի մասին»․ Իրինա Թովմասյան

5 խորհուրդ առողջ մազեր ունենալու համար. Ջեք Թեքեյան

BACKSTAGE. Գոշը, Քրիստինա Եղոյանը, Լիանա Վանոյանը, Արուս Տիգրանյանը եւ այլ դերասաններ` «Կինստարգրամ» նոր սիթքոմում (ֆոտո/վիդեո)

«Իսկ դու մի բան կեր». այս երեւանյան հաճելի բակերը, սաղմոնը եւ սիրելի «օլդ սքուլը»

12:11, 9 հունիսի

«Տրամադրություն չունե՞ս: Իսկ դու մի բան կեր»,- մայրս է այսպես ասում, երբ տեսնում է, որ անտրամադիր եմ: Ընդ որում՝ նա պատմում է, որ սա նախատատիս խոսքն է: Գուցե եւ այդպես է: Ես պրոֆեսիոնալ ֆուդ-բլորգեր չեմ, ոչ էլ փորձագետ, բայց ասում են, որ ուտելիքից, այնուամենայնիվ, հասկանում եմ: Իհարկե, ոչ բոլորն են այսպես կարծում: Ոմանք համացանցում նույնիսկ ինչ-որ բան են գրել իմ խոհարարական դիտարկումների մասին. իբր, «прожарка» բառն իմացող ամեն մեկն ուտելիքի մասին դատելու իրավունք չունի: Աստված նրանց հետ: Թող գրեն: Ես դեմ չեմ...

Համաձայնվեք, որ այս շոգին ուտելու ցանկություն առանձնապես չի առաջանում... Բայց մի՞թե քաղցած պիտի մնաս, հատկապես հանգստյան օրերին, երբ կարելի է անհոգ թափառել Երեւանի փողոցներով՝ մտնելով որեւէ «օազիս»՝ թարմանալու լիմոնադով կամ սառը սուրճով:

Մտնելով 2nd Floor որեւիցե սառը բանի համար՝ նախապես ուտել չէի նախատեսել, բայց խոհանոցից եկող հագեցած, կպչուն բույրերն, այնուամենայնիվ, համոզեցին... Այս տեղի ինտերիերը եւ մթնոլորտը վերստին տրամադրում են «նստելու, ուտելու, մի փոքր զրուցելու», հատկապես ուղիղ Աբովյան փողոցին նայող պատշգամբը:

Որպեսզի պատկերացնեք, ասեմ, որ դա մեծ, շատ հարմարավետ երեւանյան բնակարան է՝ այսպես ասած, ռարիտետային ոճով, մշտական լավ երաժշտությամբ:

Անմիջապես ներսում Vinyl Store է՝ արտակարգ սկավառակներով, նվագարկիչներով եւ այլեւայլ մելոմանյան ատրիբուտիկայով, որը կարելի է գնել... Մի խոսքով՝ եթե դուք ոճային «օլդ-սքուլի» եւ ռեմիքսների տակ «լրվելու» սիրահար եք, պիտի այստեղ գաք:

Սիրում եմ երեւանյան վայրերը. ասում եմ առանց պաթոսի եւ ապլոմբի: Ես այստեղ լավ եմ զգում, որովհետեւ շատ մոտ, փայտե պատշգամբներով բակում մեծացել է իմ հույն պապը. ես 13 տարեկան էի, երբ ինձ տարավ այնտեղ, որտեղ ծիրանի մուրաբայի, արեւածաղկի սերմերի եւ սուրճի հոտ էր գալիս: Նրան, ի դեպ, ճանաչեցին սպիտակեղեն փռող կանայք. «Վայ, ներս արի, Վասյա ջան, նստիր: Իսկ նա թոռնուհի՞դ է: Աղջիկներ, Միտյայի եւ Ռուզանի որդին է, հիշո՞ւմ եք, պատմել ենք»...

Հետո այս վայրում «Աստաֆյան» «սարսափելի» խաղատունն էր, հետո՝ հագուստի ինչ-որ խանութ, հավակնոտ սրճարան՝ Pascucci ապուշ անվանումով, հիմա էլի ինչ-որ բան կառուցում են... Դե-դե...

Ընդհանրապես 2nd Floor-ի պատշգամբում նստած ես՝ Վասյայի թոռնուհին մտածում էի այն մասին, որ «քսան» տարի առաջ մտքովս անգամ չէր անցնի, որ այս ամենն ինձ համար այդքան կարեւոր կլինի: Որ Դեմիրճյան փողոցից ոչ հեռու հայտնվելիս սրտիս զարկերը կարագանան, որ Մոսկովյանի վրայի շենքի մոտ աչքիս զրնգուն տրամվայներ կերեւան եւ կհասնեն խորհրդային գաստրոնոմների բույրերը:

Ինչեւէ, հիմա ես զգում եմ Grille dSalmon-ի (գրիլ սաղմոն- 6900 դրամ) հոտը, որը պատվիրել եմ 2nd Floor-ում, եւ եթե անկեղծ, ապա գինն ու «որակը» իրար համապատասխանում են: Կտորը ճիշտ է տապակած՝ կեղեւով: Աղը, պղպեղը տեղն են: Բրինձը փուխր է, ինչպես հարկն է, ոչ շատ թունդ համեմված: Ծնեբեկն al dente՝ չափի մեջ խրթխրթան, չափի մեջ փափուկ: Ծովաբողկով սերուցքային սոուսն աստվածային է: Մի խոսքով, հարգանքներս խելացի խոհարարին:

Avo & Co աղցան - 2900 դրամ. գրիլ հավի կրծքամիս, ավոկադո, մոցարելա, ամեն տեսակի կանաչի, պեստո սոուս, ձիթապտուղ... Այնքան էլ չհավանեցի: Առաջին՝ աղը շատ էր. խոհարարն, ըստ երեւույթին, հաշվի չէր առել, որ պեստոն ինքնին աղի սոուս է, հավելած ձիթապտուղը եւ աղը... Երկրորդ՝ ավոկադոյի հարցում ակներեւորեն ժլատություն էին արել: Բայց ես նրանց հասկանում եմ: Երբ հարցը վերաբերում է ավոկադոյին, ես ամբողջովին գծուծ եմ դառնում: Մի խոսքով՝ անհրաժեշտ էր պարզապես համերը հավասարակշռել. աղի չափը կռահել եւ նույնիսկ մի քիչ թթվաշություն ու կծվություն ավելացնել: Հույս ունեմ, որ կուղղեն, քանի որ լավ գաղափար է...

Երեխան պահանջեց Տապակած բրինձ մանր ծովախեցգետինով - 4200 դրամ: Համեղ է: Եվ նույնիսկ շատ: Բրինձը փխրուն է, ոչ կպչուն, ոչ շատ յուղոտ, համեմունքները համը չեն փոխում, չնայած ասիական խոհանոցում դա պատահում է, ծովախեցգետինները չոր չէին... Միանգամայն արժանի էր:

Yosemite լիմոնադ՝ չիչխանով, բալով, անանուխով եւ սոդայով – 1500 դրամ: Թարմացնում է, բայց իրականում ոչ մի առանձնահատուկ բան չկա: Թվարկած ամեն ինչից զգացվում էր միայն չիչխանի համը, որի հանդեպ «սեր» չունեմ դեռեւս մանկության անգինայի տարիներից: Մյուս կողմից՝ այս բաղադրիչի համն այնքան սուր է, որ ցանկացած դեպքում «հարեւաններին» խլացնում է: Հիշեք չիչխանով թեյը. նույնիսկ ճզմած կիտրոնը «խորասուզվում» է դրա մեջ եւ ոչ մի կերպ չի արտահայտվում...

Վերջում նշեմ, որ 2nd Floor-ում սուրճը լավն է, իսկ դա սրճամոլիս համար անչափ կարեւոր է: Այստեղ նաեւ սիրալիր, համբերատար մատուցողներ են աշխատում, որոնք ամեն կերպ ջանում են օգնել ընտրության հարցում, մշտապես ընդունում եւ ճանապարհում են ժպիտով:

Դե, նաեւ, կրկնում եմ, մթնոլորտը անչափ հարմարավետ է, կոլորիտային. նույնիսկ եթե չի հաջողվել մի քանի ժամով ստանալ նվիրական պատշգամբը, հանգիստ կարելի է նստել ներսում կամ ոչ մեծ բակ դուրս եկող ծածկապատշգամբում: Կարծես այսօր վերջ: Գնամ մի բան ուտեմ...

Աննա Սաթյան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ