Ռուսական էստրադայի փոփ արքա Ֆիլիպ Կիրկորովը հոգնել է պլագիատի վերաբերյալ Դիդյե Մարուանիի մեղադրանքներից։ Այժմ Ֆիլիպ Կիրակորովը ցանկանում է պատժել բոլորին, ովքեր իր մասին զրպարտություն են տարածել։ Ֆրանսիացի երաժիշտին մինչը մեկ մլն ռուբլու չափով տուգանք է սպառնում։
Երեք տարի առաջ ֆրանսիացի կոմպոզիտոր Դիդյե Մարուանին կոնֆլիկտ է սկսել Ֆիլիպ Կիրկորովի հետ։ Space խմբի առաջնորդը սկսել է ապացուցել, որ փոփի արքայի «Жестокая любовь» ռուսալեզու երգը իր «Symphonic Space Dream» կոմպոզիցիայի պլագիատն է։ Ֆիլիպը հոգնել է պահանջներից եւ հաղորդում է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր վարչություն։
Փաստաթղթում նա խնդրում է հետաքննություն անցկացել, ինչպես նաեւ պատժել զրպարտության տարածման մեղավորներին։ Նրանց շարքում, ովքեր տարածել են Ֆիլիպ Կիրակորովի պատիվն արատավորող տեղեկատվությունը, մի քանի հրատարակություն է եղել։ Դրանցից մեկում նույնիսկ տեղի է ունեցել Մարուանիի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա Կրիկորովին մեղադրել է հեղինակային իրավունքների խախտման մեջ եւ գործածել «պլագիատ» բառը։
Փաստաբաններ Ալեքսանդր Դոբրովսկին եւ Մարինա Դուբրովսկական, որոնք ներկայացնում են ռուս երգչի շահերը, հայտնել են, որ «Жестокая любовь» երգն արդեն իսկ ենթարկվել են փորձաքննության։ Երեք տարի առաջ Մարուանիի փաստաբանները դիմել է ՆԳՆ՝ պլագիատի դեպքով քրեական գործ հարուցելու մասին հայտարարությամբ։ Այդ ժամանակ քննիչներն անցկացել են փորձաքննությունը։ Հետազոտությունն ապացուցել է՝ պլագիատ չկա։
«Սակայն Մարուանին որը ինչ-ինչ պատճառներով մոռացել է փորձաքննության արդյունքների մասին, վերջերս կայացած մամուլի ասուլիսի ընթացքում կրկին գործածել է «պլագիատ» բառը։ Մենք՝ Ֆիլիպ Կիրոկովի փաստաբաններս, նկատել ենք Քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի տարրերը (նախատեսում է տուգանք մինչեւ 1 մլն ռուբլու չափով կամ մինչեւ 240 ժամ պարտադիր աշխատանք)։ Պարզաբանեմ՝ Մարուանին հանրային կերպով, նախապես իմանալով փորձաքննության պատասխանները, լրագրողներին հայտարարել է պլագիատի մասին»,- ասել են փաստաբանները։
Մաուրանին ցանկացել է դատարանի միջոցով Կիրկորովից 272 մլն ռուբլի ստանալ։ Նրա կարծիքով՝ «կոմպոզիցիայի հայրությունը» վերադարձնելը պատվի հարց էր։ «Կարիերայիս ընթացքում ես ավելի քան 500 երգ եմ գրել, եւ դրանցից յուրաքանչյուրն ինձ համար երեխայի է նման։ Ինձ վիրավորել են, արատավորել իմ պատիվը։ Ես ցանկանում եմ արժանապատվությունիցս մաքրել այդ կեղտը»,- հարցազրույցներից մեկում ասել է Դիդյեն։
Աղբյուրը՝ Starhit
Լուսանկարները՝ Instagram, KP
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին