Սըր Էլթոն Ջոնը (Ռեջինալդ Քեննեթ Դուայթ) բրիտանական երաժշտության ամենակուլտային անհատներից մեկն է՝ տաղանդավոր դաշնակահար, երգիչ եւ կոմպոզիտոր, որը թողարկել է ռեկորդային թվով ալբոմներ: Արտիստ, ում ստեղծագործությունը սիրում են ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ:
Ֆիլմն անվանվել է ի պատիվ Էլթոնի համանուն «Ռոքեթմեն» երգի: Ռեժիսորն է Դեքսթեր Ֆլեթչերը, որն աշխատել է ամբողջ սյուժեն կառուցել ո՛չ երաժշտության, ո՛չ հաջողության պատմության եւ ո՛չ էլ փոփ աստղի բոհեմային կյանքի վրա, նա ձեռնարկել է Էլթոն Ջոնի անհատականությունը առավելագույնս բացահայտելու գործը: Եվ իր՝ երգչի օգնությամբ, որն անձամբ պնդել է, որպեսզի հեղինակները չհարթեցնեն սուր անկյունները, ստացվել է երաժիշտի կյանքի գեղարվեստական վերապատում:
«Ռոքեթմենի» ամենաուժեղ կողմը երաժշտական համարներն են, որոնք բեմադրվել ու կատարվել են բարձրագույն մակարդակով եւ հանդիսատեսին երաժշտության միջոցով խորասուզում են սըր Էլթոնի ֆանտազիաների աշխարհը: Դա առանձնապես համոզիչ է գործում էմոցիոնալ տեսարաններում, երբ հերոսները «չարչարվում» են վոկալի վրա:
Այս «շոուի» ամենավառ աստղը Թերոն Էջերթոնն է, որը մարմնավորել է Էլթոն Ջոնին: Մնացյալ դերասանները՝ Ջեյմի Բելլը, Ռիչարդ Մեդդենը, Բրայս Դալլաս Հովարդը եւ այլք, չնայած եւ չեն կեղծում եւ օրագանական կապի մեջ են դիտվում, բայց Էջերթոնի խաղը ստվերում է ընդհանրապես բոլորին:
Չնայած գրիմյորներին եւ ոճաբաններին այնքան էլ չի հաջողվել Թերոն Էջերթոնին վերածել սըր Էլթոնի, սա հենց այն դեպքերից է, երբ կարեւոր չէ՝ դերասանը նմա՞ն է իրական նախատիպին: Էջերթոնի մեծագույն առավելությունն է նաեւ այն, որ նա զուրկ չէ վոկալային տվյալներից. սա ֆիլմին հաղորդել է ավելի շատ համոզչություն: Էջերթոնը կարողացել է միագամայն պրոֆեսիոնալ մակարդակով փոխանցել Էլթոն Ջոնի երգելու տեմբրը եւ ձեւը:
Մի փոքր բացասական կողմերի մասին: Անհնար է ասել, որ ֆիլմի սցենարը վատն է եւ, հավանաբար, արժի նշել հեղինակների համարձակությունը, որոնք չեն վախեցել օգտագործել տարիքային R (+18) վարկանիշը. բայոփիքի ամբողջ երկրորդ կեսը «լեցուն» է սեքսի տեսարաններով, թմրանյութերի եւ ալկոհոլի օգտագործմամբ:
Բայց, այնուամենայնիվ, եթե սցենարն առանձնացնենք երաժշտական համարներից, իմ կարծիքով, գործնականում ոչինչ չի մնա: Գլխավոր կոնֆլիկտը մատուցվում է շատ ուղղակիորեն, այն էլ՝ 10-րդ րոպեին, իսկ հետո շարունակում են այն վերստին ու վերստին կրկնել: Ամեն ինչ մի տեսակ ուղղագիծ է եւ ասես երեխաների համար կլիշեվորած. մերթ անհաջողություններ հարաբերություններում, մերթ ֆինանսական խնդիրներ, մերթ աստղային միայնակության հիմքով ինքնասպանության փորձեր, հետո վերականգնում, մտքի պայծառացում եւ ամբողջական մաքրագործում: Մյուս կողմից՝ այդպիսին է եղել սըր Էլթոն Ջոնի դժվարին կյանքը, ոչինչ չես կարող անել...
Սըր Էլթոն Ջոնն իրավամբ համարվում է կենդանի լեգենդ, եւ որքան էլ լրատվամիջոցները (եւ ոչ միայն) «աճպարարություն» անեն նրա սեռական կողմնորոշման թեմայով, անվանատառերի դիմաց «սըր» նախդիրը զուր չի դրված... Ի դեպ, մտաբերեցի Grammy մրցանակը հանձնելու արարողության պերֆորմանսը, որտեղ միավորվել էին Էլթոնի լիրիկան եւ Էմինեմի խիստ ռեչիտատիվը:
Հենց այս ելույթն է եւս մեկ ավելորդ անգամ ապացուցում, որ արվեստը ուժ է, որը միավորում է ամենատարբեր մարդկանց. Էմինեմը մեր ժամանակների ամենացայտուն հոմոֆոբներից էր, իսկ սըր Էլթոն Ջոնը՝ ԼԳԲՏ հանրույթի ազդեցիկ անհատ:
Մի խոսքով, արվեստը սիրեք ու գնահատեք, մնացյալը երկրորդական է:
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում19:22, 22 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու էքստրավագանտ նվերներն իր ընտանիքին և ընկերներին17:12, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին17:05, 22 ապրիլի
ԴԴՏ-ի համերգը Երևանում՝ եվրոպական մակարդակի շոու16:25, 22 ապրիլի
Նյու Յորքի հայտնի Թայմս Սքվերում գրեթե 20 մ երկարությամբ հսկայական հոթ-դոգ կհայտնվի