Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ռուսական հայտնի խմբի մենակատարի մոտ հոգեկան խանգարում է ախտորոշվել

19:39, 11 հունիսի

«Վինտաժ» խմբի մենակատար Աննա Պլետնյովան տառապում է դիսսոցիատիվ ինքնության խանգարմամբ, հայտնում է StarHit-ը։

Երգչուհին, ելույթ ունենալով բեմում, հաճախ է խախտում անվտանգության կանոնները։ Շաբաթ օրը Աննա Պլետնյովան եւ Ալեքսեյ Ռոմանոֆը  «Известия Холл» ակումբում ներկայացրել են «Ուժեղ աղջիկ» հեղինակային շոուն, եւ արիստը «Роман» երգի կատարման ընթացքում բեմից ցատկել է մարդկանց բազմության մեջ։

Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, սակայն վոկալիստը գոհ էր երկրպագուների հետ շփումից, որոնք նրան բեմից հեռացրել են 20 մետր։ Անվտանգության աշխատակիցները վրդովված էին, քանի որ չէին կարող ազդել տեղի ունեցողի վրա, սակայն «Վինտաժ»-ի մենակատարը ձեւացրել է, թե ամեն ինչ կարգին է եւ անձամբ է շփվել հանդիսատեսի հետ։ «Իսկ այժմ ինձ իմ տեղը վերադարձրեք»,- երգի ավարտից հետո հայտարարել է երգչուհին։

Աննան համերգը շարունակել է, կարծես ոչինչ տեղի չի ունեցել՝ անկախ անվտանգության ծառայության աշխատակիցների զարմանքից։ Տեղեկատվություն է հայտնվել, որ երգչուհու վարքագիծը վաղուց շոկի չի ենթարկում ելույթների կազմակերպիչներին, որոնք գիտեն նրա հիվանդության մասին։ Պլետնյովան ոչ միշտ կարող է բացատրել՝ ինչու է ոչ ադեկվատ քայլեր անում, քանի որ պարզապես չի հիշում՝ ինչ է իր հետ տեղի ունեցել բեմում. արտիստը տառապում է դիսսոցիատիվ ինքնության խանգարմամբ։

Հնարավոր խնդիրներից խուսափելու համար «Վինտաժ» խմբի ադմինիստրացիան յուրաքանչյուր ելույթից առաջ ստիպված է միջոցառման կազմակերպիչներին զգուշացնել երգչուհու ախտորոշման մասին։ Ակումբի եւ խմբի միջեւ ցանկացած պայմանագրի կցվում է տեղեկանքը, որն Աննային տրվել է հոգեբույժների կողմից։

Анна Плетнева страдает диссоциативным расстройством личности

Բժշկի կողմից դուրս գրված փաստաթղթում ասվում է, որ Պլետնյովան պատասխանատվություն չի կրում եւ ոչ ադեկվատ եւ նույնիսկ ոչ օրինական գործողությունների համար, որոնք կատարվում են ելույթների ընթացքում։ Տեղեկանքը հաստատել է հոգեբանության եւ նարկոլոգիայի բժշկական կենտրոնի տնօրենը՝ նշելով, որ այն անժամկետ է, ինչը նշանակում է, որ թարմացման եւ լրացուցիչ հաստատման կարիք չունի։

Հայտնի չէ՝ որքան ժամանակ է Աննայի մոտ անձի երկվություն առկա, քանի որ նախկինում նրա հիվանդության մասին չի բարձրաձայնվել։ Ախտորոշումը կարող է լրջորեն ազսել արտիստի անձնական եւ մասնագիտական կյանքի վրա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել