Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Հարաբերություններում մտահոգիչ նախանշաններ

21:12, 13 հունիսի

1. Թե կինն ինչպես  է  խոսում իր նախկինների մասին

Եթե նա իր նախկինների մասին միայն բացասաբար է արտահայտվում, ամենայն հավանականությամբ ձեր կողքին այն կանանցից է, որոնք երկար քեն են քշում եւ միայն բամբասում են։ Անհնար է, որ միայն նա լավը լինի, իսկ նրա նախկինները` ամեն ինչում վատը: 

2. Նա քեզնով չի հպարտանում

Նա չի ուզում քեզ ծանոթացնել ոչ իր ընկերների, ոչ ընտանիքի հետ: Նա ասես ամաչում է քեզնից: Մի տարբերակ էլ կա, որ նա ամաչում է իր ընկերներից եւ հարազատներից: Ամեն դեպքում եւ մեկը, եւ մյուսը տագնապալի ազդանշան են: 

3. Նա հաշիվ է պահում

«Երեկ ես եմ լվացել ամանները, թափել աղբը, ընթրիք պատրաստել, ուրեմն այսօր քո հերթն է...»: Հարաբերություններում փոխադարձությունը նորմալ է: Դու չպետք է միայն վերցնես, այլեւ տաս: Ուրիշ հարց է, եթե ընկերուհիդ խիստ հաշվարկ է արել, թե ինքն ինչ է արել, դու ինչ ես արել:    

4. Սեքսը որպես գործիք է օգտագործում

Եթե նա երբեւէ սեքսը որպես գործիք է օգտագործել ստանալու այն, ինչ ուզում է (որպես պարգեւ կամ դրա բացակայությունը որպես պատիժ), ուրեմն կարող ես վստահ լինել. դա հսկայական կարմիր դրոշ է: Նման պահվածքը զուտ մանիպուլյացիա է: 

«Եթե դու ընթրիք պատրաստես, էս երեկո կկարողանանք սեքսով զբաղվել...» – կարմիր դրոշակ:

5. Նա չի կարողանում ներողություն խնդրել

Ցանկացած հարաբերություններում իրավիճակներ են լինում, երբ ինչ-որ մեկը սխալ է եւ յուրաքանչյուրը երբեմն ստիպված է լինում ներողություն խնդրել այս կամ այն խոսքի եւ արարքի համար: Բայց եթե նա երբեւէ ներողություն չի խնդրել, արժե, որ վերանայես քո հարաբերությունները: 

6. Նրա հիմնական արժեքները խստորեն տարբերվում են քոնից 

Եթե հարաբերությունների սկզբում քեզ գրավում են ձեր տարբերությունները, երկարատեւ հարաբերությունների հեռանկարում դուք պետք է իրար նման արժեքներ, հետաքրքրություններ եւ հայացքներ ունենաք ինքնազարգացման, փողի, երեխաների ծննդի եւ այլնի վերաբերյալ: 

 

Աղբյուրը` Liza.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել