Ցուլ
Սա պարզապես կին չէ՝ սա սուպեր-կին է, որի մեջ ներառված է այն ամենն, ինչը կարող է պարգևել մայր-բնությունը։ Գեղեցիկ, սլացիկ, միշտ թարմ և գայթակղիչ, հանգիստ հայացքով, փափուկ ձայնով և չափված շարժուձևով այս կինը ամենահաճելի զգացումներն է առաջացնում։ Նրա ներկայությունը հաճելի է և հանգստացնող։ Նա համբերատար ունկնդիր է, նուրբ զրուցակից, որն օժտված է խելամտությամբ և երբեք ուրիշներին նկատմամբ կտրուկ և կոպիտ արտահայտություններ թույլ չի տա։ Ունենալով հոտառության գերազանց զգացում՝ նա կարողանում կոսմետիկայի և օծանելիքի լավ ընտրություն կատարել։ Որպես կանոն՝ չի ծխում։
Ցուլ կանայք ցանկացած տղամարդու երազանք են։ Նրանք կյանքի հրաշալի ուղեկիցներ են, հարգում են իրենց տղամարդուն՝ չպահանջելով զբաղեցնել առաջատար դիրքերն ընտանիքում։ Ցուլ-կինը կյանքի իր առաքելությունն է համարում երկրորդ կեսին ամուր հենարան ծառայելն ու լավ մայր լինելը։
Այս նշանի ներկայացուցիչները լավ տնտեսուհիներ են։ Ցուլերի տանը միշտ կատարյալ մաքրություն է տիրում, ինտերիերը գեղեցիկ է և ստեղծված է ճաշակով։ Տունը հարմարավետ է և լի է ծաղիկներով։ Այս կանայք խնայող են և տնտեսող, սակայն, չնայած դրան, տանը միշտ ամեն բան կա։ Այս կանանց տան դռները միշը բաց են ընկերների համար, որոնք կարժանանան ջերմ ընդունելության, համեղ ճաշատեսակների և հաճելի ժամանակ կանցկացնեն ընտանեկան ջերմ մթնոլորտում։ Ցուլի կյանքում մեծ տեղ են զբաղեցնում երեխաները։ Ցուլ-մայրն իր ողջ ազատ ժամանակը, սերը և քնքշությունը կտրամադրի երեխաներին։
Կարիճ
Այս կանայք գեղեցիկ են, ինքնավստահ, գայթակղիչ, խորհրդավոր, քաջ, կրքոտ, վճռական, համառ։
Որպես կանոն՝ Կարիճը բազմաթիվ փորձություններ է անցնում, սական նրան բարդ է կոտրել՝ շնորհիվ ֆիզիկական և հոգևոր հսկա ներուժի։ Եթե, սակայն, Կարիճների կյանքում պարտություն է տեղի ունենում, այս կանայք չեն հանձնվում, հուսահատ չեն լինում, չեն կորցնում նախկին ոգևորությունը և շատ արագ վերականգնվում են, քանի որ Կարիճ-կնոջ սիրտն անընդմեջ լցվում է ցանկություններով, նա միշտ վառ զգացողությունների կարիքն ունի։
Կարիճի տանը անբիծ մաքրություն է տիրում, կյանքն այնտեղ կարգավորված է, իսկ ինտերիերն այնպես է ստեղծված, որ տանտիրունու բարձր ճաշակը և սերը իր բնակարանի նկատմամբ ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել։ Այս նշանի ներքո ծնված կանայք լավ մայրեր են, որոնք մի կողմից զարգացնում են երեխաների կամքը, կենսունակությունը, պատրաստում են կյանքի բարդություններին, իսկ մյուս կողմից՝ բարենպաստ պայմաններ են ստեղծում իրենց երեխաների տաղանդներն ու դրսևորումները բացահայտելու և արտահայտելու համար։ Կարիճները մարդու էության մեծ գիտակներ են և այդ հատկությունը օգտագործում են իրենց երեխաներին դաստիարակության ընթացքում։ Այս նշանի տակ ծնված մայրերը օգնում են իրենց երեխաներին լուծել դժվար խնդիրները, վերլուծել բարդ իրավիճակները, ընտրել արժանի ընկերների և միշտ լավ խորհուրդներ են տալիս։
Ջրհոս
Ջրհոսի նշանի տակ ծնված կանանց բնությունը պարգևել է սրամտություն, հմայք, շքեղություն, սլացիկություն։
Նրանք օժտված են վառ, աներևակայելի արտաքինով և շրջապատում հաճախ լինում են եթե ոչ ամենագեղեցիկը, ապա ամենահետաքրքիրը։ Նրանց հատուկ է անսովոր հանդերձանքը․ կարող են հագնել և տատիկի պահարանից հանած հին զգեստը, և նորաձևության վերջին ճիչերից ինչ-որ բան․․․ Նույն ծայրահեղությունները նկատվում են նաև սանրվածքներում։ Համարվում է, որ Ջրհոսները պայծառատեսության շնորհ ունեն։
Բոլորը չէ, որ կարող են հասկանալ, թե ինչու է Ջրհոսն այս կամ այն քայլն անում, կամ այսպես մտածում։ Այս կնոջ ներաշխարհին մոտենալու համար մարդը պետք է վաղվա օրով ապրի։
Դեպի ապագա ձգտումները բացարձակ չեն խանգարում Ջրհոս կանանց աշխարհին վարդագույն ակնոցների ներքո նայել, երբեմն ծուլանալ և միևնույն ժամանակ բարեխղճորեն աշխատել։ Եթե ոչ ամենը, ապա բազմաթիվ բաներ Ջրհոսները կարող են ստեղծել սեփական ձեռքերով։ Միակ բանը, որը խանգարում է նրանց, խիստ կարգապահությունն է։ Այս նշանի ներկայացուցիչներին բնորոշ փայլն ու շքեղությունը արտահայտվում է նույնիսկ ամենաչնչին, աննշան գործում։
Ջրհոսները տարբերվում են ծայրահեղ դիմացկունությամբ, իսկ խանդն իրենց աչքերում նախապաշարմունք է հանդիսանում։ Այս կանայք սիրում են իրենց տղամարդկանց ոչ թե նյութական ապահովության համար կամ կարիերայի վերելքի, այլև հավատարմության, բարության, ընկերասիրության համար։ Այս կանայք տեսնում են իրենց ընտրյալների ապագան և օգնում են օգտագործել բնությունից տրված ներուժը։ Ջրհոսները երբեք չեն լրտեսի իրենց ամուսիններն, սակայն դավաճանությունը երբեք չեն ների։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով