NEWS.am STYLE-ը ներկայացնում է․ երեք լուք մեկ ժակետով՝ ոճաբանի խորհուրդները

Դավիթ Պարոնիկյանը, Միշ Ամիրյանը & Co-ն ներկայացնում են. «համեղ» երաժշտություն Smart’n’Special-ից

«Ուզում եմ նստել «Համացանց» անունով ձին». Սարիկ Անդրեասյանն իր Youtube-յան շոուն ունի

«Իտալական մաֆիայի կրտսեր կազմ». հայ երիտասարդը «Лучше всех» հաղորդմանը եկել էր 8-ամյա թարգմանչի հետ

Քիմ Քարդաշյանը վերադարձել է Սպիտակ տուն՝ դատապարտյալներին աջակցելու համար

«Հայաստանը բացահայտումների երկիր է». Միխայիլ Շիրվինդտը Սեւանի ափին խեցգետնով քաբաբ է փորձել

Shabeeg․ խոսող շապիկներ

Թիմաթին եւ Նազիման ներկայացրել են Հայաստանում նկարահանված տեսահոլովակը

Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը՝ Կաննի կինոփառատոնում

Սերժ Թանկյանը կատարել է «Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանի սաունդթրեքը

«Եվրատեսիլը» բեմից այն կողմ․ տեսանյութ Թել Ավիվից

Ով կհաղթի «Եվրատեսիլ 2019»-ին. լրագրող-փորձագետների կանխատեսումները եւ կարծիքը Սրբուկի ելույթի մասին

Exclusive. հարցազրույց Սրբուկի հետ՝ «Եվրատեսիլ 2019»-ի երկրորդ կիսաեզրափակչից առաջ

Մաշկի արագ խոնավեցում ու թեթեւ, ցերեկային դիմահարդարում մի քանի րոպեում. խորհուրդներ մասնագետից

Ավարտը մոտ է. «Գահերի խաղ»-ի վերջին սերիայի թրեյլերը

Ինչպես են Քիմ Քարդաշյանին «տեղավորել» թաց զգեստի մեջ, եւ շաբաթվա ընթացքում քանի օր է մարզվում աստղը

Հարցում. ո՞վ կնստի երկաթե գահին, ըստ «Գահերի խաղ»-ի հայ երկրպագուների

Պայքար թագավորական նավահանգստի համար. «Գահերի խաղ»-ի 8-րդ եթերաշրջանի 5-րդ սերիայի թրեյլերը

Ինչ են ցանկանում կանայք

21:12, 18 հունիսի

1. Մենք ուզում ենք, որ մեզ ցանկանան

Երբ մենք գիտենք, որ ինչ-որ մեկը «հալվում է» մեզ համար, մեզ ցանկանում է ամբողջ հոգով ու մարմնով, մենք հզոր էներգիայի հոսք ենք զգում: Երբ մենք գիտենք, որ մարդու վրա «իմն է» պիտակն է, մենք կայունություն ենք զգում, ու դա աննկարագրելի զգացմունք է:

Մեզ դուր է գալիս, երբ մեզ գրում են, զանգում են, հետաքրքրվում են մեր գործերով եւ կյանքով: Շատ կարեւոր է ունենալ մեկին, որին կարող ես դիմել, երբ վատ ես զգում ու տխուր ես:

Հարգելի տղամարդիկ, պատմեք մեզ ձեր երազանքների, գաղափարների, մտքերի մասին: Փաստ չէ, որ դա ձեզ կմոտեցնի դրանց, բայց հաստատ կմոտեցնի սիրած աղջկա հետ:

2. Աղջիկներին ընկեր է պետք

Մեզ պարզապես պետք է ինչ-որ մեկը, ով կգրի, կզանգի մեզ կամ պարզապես մեզ հետ ժամանակ կանցկացնի, իսկ երբեմն նաեւ մեզ ուշքի կբերի մեր մինի հիստերիայից հետո:

Ռոմանտիկ հարաբերությունների կարեւոր ասպեկտներից մեկն առաջին հերթին անհրաժեշտության զգացողություն է, բայց հարաբերությունները իսկական չեն լինի եւ առաջ չեն գնա, եթե մարդիկ չլսեն միմյանց: Դադարեք մտածել, որ եթե մենք ձեզ գրում ենք, ապա պատրաստ ենք միանգամից հայտնվել ձեր անկողնում:

Դուք չեք մտածում, որ մեզ համար ձանձրալի է եւ պարզապես ցանկանում ենք ձեզ հետ քննարկել ֆուտբոլի կիսաեզրափակիչը կամ օրվա ուշագրավ անցուդարձը: Աղջիկների մոտ միանգամից ինչ-որ մեկի հետ հանդիպելու ցանկություն չի առաջանում, դա առաջանում է միայն փոխադարձ համակրանքի պատճառով, այնպես որ՝ դադարեք երեւակայաել: Ես նկատի ունեմ՝ ինչո՞ւ չսկսել ընկերական հարաբերություններից: Իսկ հետո արդեն պարզ կլինի:

3. Մենք ցանկանում ենք մեզ առանձնահատուկ զգալ

Միշտ տհաճ է տեսնել, թե ինչպես են կանայք նվաստանում տղամարդկանց, իսկ ավելի ճիշտ՝ միայն ֆիզիկական նշաններով տղամարդ համարվողների մոտ:

Եթե իսկական տղամարդը իսկապես սիրում է կնոջը, նա ցույց կտա իր վերաբերմունքը՝ ծաղիկներ, կնոֆետներ, հանդիպումներ: Այսինքն, կօգտագործի ցանկացած միջոց՝ սիրելի կնոջն ավելի լավ ճանչելու համար: Տղամարդիկ կարող են վայելել իրենց արարքները, քանի որ այն, ինչ իրենց դուր է գալիս անել, ուրախացնում է  կնոջը: Ի վերջո, նրանք ընդհանուր ավանդույթներ ու հետաքրքրություններ են ունենում:

Տղաներ, ձեւական քաղաքավարությունը մի կողմ դրեք. եթե դուք աղջկա նկատմամբ չունեք այն նույն զգացմունքները, ինչ նա ձեր նկատմամբ,  նրան այդ մասին ուղիղ ասեք: Պետք չէ նստել գահին, իբր դուք արքան եք, նա էլ՝ ձեր ենթական: Սերը ինքնագնահատականը բարձրացնելու միջոց չէ: Անկեղծ եղեք թե նրա, թե ձեր նկատմամբ: Թաքցնելով ձեր իրական զգացմունքները, դուք նրան ցավ եք պատճառում: Մեղմ ասած, դա անարդար է:

4. Մենք ուզում ենք, որ դուք մեզ հետ անկեղծ լինեք

Եթե չեք համակրում կնոջը, ով պատրաստ է տալ ձեզ իր սիրտն ու հոգին, ասեք նրան այդ մասին: Պետք չէ խաղալ նրա հետ: Կանայք էմոցիոնալ էակներ են:

Թույլ սեռին տղամարդիկ այնքան էլ շատ պետք չեն, թեեւ տղամարդիկ հակառակն են կարծում: Եթե այնպես է ստացվել, որ ձեր զգացմունքները փոխադարձ չեն, բաց թողեք նրան, քանի որ երկրի վրա հաստատ կգտնվի ուրիշ տղամարդ, որին նա պետք է իսկականից:

Եթե դուք նրան որպես պահուստային տարբերակ եք պահում, իմաստ չունի, քանի որ շատ են գեղեցիկ աղջիկները, եւ դուք կարող եք ընտրել: 

Յուրաքանչյուր տղամարդ պետք է հասկանա, որ իր նախկին ընկերուհին իրեն չի պահի այնպես, ինչես ամերիկյան ֆիլմի ոչ ադեկվատ հերոսուհիները: Աղջիկները իրենց նախկին զուգընկերներին չեն հետապնդում: Բոլոր հարաբերությունները բարդ են, բայց չարժե հապշտապ եզրահանգումներ անել: Ակզբում հարկավոր է հասկանալ կնոջը եւ թե ինչ է նա ուզում, եթե ոչինչ չի ստացվում, առնվազն դուք երկուսով փորձել եք պահպանել հարաբերությունները:

Ի վերջո, դուք շփման լրացուցիչ ունակություն ձեռք կբերեք եւ դա եւս մեկ պլյուս է ձեր փորձի համար:

 

Աղբյուրը՝ Kleo.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ