1. Սիրել՝ նշանակում է չխանգարել քեզ աճել
Սիրող անձնավորությունը քեզ թխվածք չի առաջարկի, եթե դու դիետա ես պահում։ Նա քո թեյի մեջ շաքարավազ չի լցնի, եթե քո արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է։ Եվ չի առաջարկի ոգելից խմիչք խմել, եթե դու որոշել ես սթափ լինել։ Նա նաեւ քեզանից չի պահանջի համապատասխանել իր աշխարհայացքին՝ չխմել, եթե նա որոշել է չխմել եւ ապրել, ինչպես նա է ցանկանում։
2. Սիրել՝ չի նշանակում «բանականության խաղեր» խաղալ
Սիրող էակը չի մեղադրում քեզ եւ մանիպուլյացիայի չի ենթարկում։ Նա չի ասում «նման բան չի եղել», եթե դու հաստատ տեսել ես, որ եղել է։ Նա քեզ խելագար չի անվանում, եթե դու չես համաձայնում նրա ստի հետ։
3. Սիրել՝ չի նշանակում պատերազմել
Սիրող էակն իր փաստարկները չի «ամրապնդում» անձնական հարձակումներով։ Նա քո կոկորդից չի բռնում եւ քեզ դեպի կործանում չի տանում։ Նա լուծում է փնտրում եւ պատրաստ է փոխզիջման։ Նա ամեն գնով հաղթանակի չի ձգտում։
4. Սիրել՝ չի նշանակում եսասեր լինել
Սիրող մարդը չի կարծում, թե աշխարհն իր շուրջ է պտտվում։ Նա վերցնում եւ տալիս է՝ անդադար վերցնելու փոխարեն։ Սիրող էակը կարող է կարեկցել քեզ եւ վերապրել քեզ հետ կապված ամեն ինչ։ Նա կարող է ձեռք մեկնել եւ թույլ տալ գլուխդ ուսին դնել։ Նրա հետ հարմարավետ է։ Սիրող անձը երբեք չի անի այն, ինչ ուզում է՝ առանց մյուսներին հաշվի առնելու։ Նա հարգում է ժամանակն ու էներգիան, նա կարողանում է կիսվել։
5. Սիրել՝ չի նշանակում վերահսկել
Տնային բռնության առաջին նախանշաններից է քո յուրաքանչյուր քայլը վերահսկելու՝ զուգընկերոջ ձգտումը. ում ես զանգահարում, ուր ես գնում, ինչ ես անում։ Սիրող մարդը նման կերպ չի վարվի։ Նա չի ստուգում քո հեռախոսը, չի փորձում պարզել՝ որտեղ ես եղել։ Նա չի ասում, թե ինչ պետք է մտածես, հագնես կամ խոսես։ Նա նաեւ չի ասում, թե ինչ պետք է զգաս։
Աղբյուրը՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին