NEWS.am STYLE-ը ներկայացնում է․ երեք լուք մեկ ժակետով՝ ոճաբանի խորհուրդները

Դավիթ Պարոնիկյանը, Միշ Ամիրյանը & Co-ն ներկայացնում են. «համեղ» երաժշտություն Smart’n’Special-ից

«Ուզում եմ նստել «Համացանց» անունով ձին». Սարիկ Անդրեասյանն իր Youtube-յան շոուն ունի

«Իտալական մաֆիայի կրտսեր կազմ». հայ երիտասարդը «Лучше всех» հաղորդմանը եկել էր 8-ամյա թարգմանչի հետ

Քիմ Քարդաշյանը վերադարձել է Սպիտակ տուն՝ դատապարտյալներին աջակցելու համար

«Հայաստանը բացահայտումների երկիր է». Միխայիլ Շիրվինդտը Սեւանի ափին խեցգետնով քաբաբ է փորձել

Shabeeg․ խոսող շապիկներ

Թիմաթին եւ Նազիման ներկայացրել են Հայաստանում նկարահանված տեսահոլովակը

Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը՝ Կաննի կինոփառատոնում

Սերժ Թանկյանը կատարել է «Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանի սաունդթրեքը

«Եվրատեսիլը» բեմից այն կողմ․ տեսանյութ Թել Ավիվից

Ով կհաղթի «Եվրատեսիլ 2019»-ին. լրագրող-փորձագետների կանխատեսումները եւ կարծիքը Սրբուկի ելույթի մասին

Exclusive. հարցազրույց Սրբուկի հետ՝ «Եվրատեսիլ 2019»-ի երկրորդ կիսաեզրափակչից առաջ

Մաշկի արագ խոնավեցում ու թեթեւ, ցերեկային դիմահարդարում մի քանի րոպեում. խորհուրդներ մասնագետից

Ավարտը մոտ է. «Գահերի խաղ»-ի վերջին սերիայի թրեյլերը

Ինչպես են Քիմ Քարդաշյանին «տեղավորել» թաց զգեստի մեջ, եւ շաբաթվա ընթացքում քանի օր է մարզվում աստղը

Հարցում. ո՞վ կնստի երկաթե գահին, ըստ «Գահերի խաղ»-ի հայ երկրպագուների

Պայքար թագավորական նավահանգստի համար. «Գահերի խաղ»-ի 8-րդ եթերաշրջանի 5-րդ սերիայի թրեյլերը

10 հզոր գործ, որոնք պետք է հասցնել մինչեւ առավոտյան ժամը 9-ը

18:12, 15 հունիսի

1. Առողջ մարդիկ քնի հստակ ռեժիմի են հետեւում 

Մեր օրգանիզմն իր կառուցվածքով մեխանիկական ժամացույց է հիշեցնում: Եթե ճիշտ կարգավորվի այդ ներքին ժամացույցի աշխատանքը, մարմինը շատ շնորհակալ կլինի: Ջանացեք միշտ նույն ժամին պառկել քնելու: Ցանկալի է դա անել մինչեւ 22:00-ը: Հենց մինչեւ կեսգիշերվա քունն է առավել արժեքավոր համարվում: Արթնանալն անհամեմատ ավելի հեշտ կլինի, եւ դուք ձեզ լիովին հանգստացած կզգաք: 

2. Կարգավորում ենք օրվա ռեժիմը

Երկրորդ կետը նախորդի տրամաբանական շարունակությունն է: Առողջ մարդկանց համար դժվար չէ առավոտվա 6-ին արթնանալը: Եթե քնի ռեժիմը կարգավորված է, դա ոչ մի դժվարություն չի առաջացնի:  «Արտույտները» հնարավորություն ունեն արդեն օրվա սկզբում մի քանի կարեւոր գործ անել, որոնք կհանեն հագեցած աշխատանքային գրաֆիկի բեռը:  

3. Առողջ մարդիկ մեծ քանակությամբ մաքուր ջուր են խմում

Բոլորին հայտնի է, որ մարդը 80 տոկոսով ջրից է կազմված: Դրա պակասը մտավոր եւ մկանային քաղց է առաջացնում: Ծարավը նվազեցնում է մեր աշխատունակությունը, վատացնում է նյութափոխանակությունը եւ արագացնում է ծերացման գործընթացը: Հենց այդ պատճառով այդքան կարեւոր է ջրի պակասը լրացնելը, նույնիսկ եթե ծարավը չի տանջում: Երբեմն այն քողարկվում է որեւէ համեղ բան ուտելու ցանկության տակ:  Մի մոռացեք  հեղուկի օգտագործման նորմայի մասին: Օրվա ընթացքում անհրաժեշտ է  2 լ ջուր խմել:

4. Առողջությունը եւ ֆիզիկական վարժություններն անքակտելիորեն կապված են 

Այդ պատճառով առողջ մարդիկ իրենց օրը սկսում են թեթեւ մարմնամարզությամբ:  Դա օրգանիզմին թույլ է տալիս արթնանալ, մկանները տոնուսի բերել եւ դրանց թթվածին մատակարարել: Այդպես մենք առույգություն ենք զգում ամբողջ օրվա ընթացքում եւ ավելի լավ ենք մտածում:  

5. Առողջ մարդիկ ոչ մի դեպքում բաց չեն թողնում նախաճաշը

Հենց առավոտյան հավասարակշռված սնունդ ընդունելն է այն մարտկոցը, որի վրա մենք առանց տառապանքների կդիմանանք մինչեւ ճաշ: Հետո էլ, առավոտյան նյութափոխանակությունը անհամեմատ ավելի բարձր է, քան օրվա վերջին:  Այդ պատճառով կալորիաները ծախսվում են էներգիայի արտադրության վրա եւ չեն կուտակվում կոնքերում: Միակ պայմանը ճիշտ սննդակարգն է: Ամբողջական հատիկներից շիլաներ, մրգեր, բանջարեղեն, կաթնաշոռ եւ կաթնաթթվային մթերքներ. ահա նախաճաշի իդեալական տարբերակը: Իսկ կանացի օրգանիզմի վրա տարբեր մթերքների ազդեցության մասին կարող եք կարդալ այս հոդվածում: 

6. Առողջ մարդիկ առավոտյան մեդիտացիա են անում

Առավոտյան` նոր օրվա ծննդի հետ սեփական հոգու հետ միավորվելը ինքնավստահության եւ բարոյական կայունության գրավական է: Մեդիտատիվ պրակտիկաները, որոնք ուղղված են ուժերի կուտակմանը եւ հոգեւոր լիացմանը, ոչ միայն հոգեկան բնույթի հարցեր են լուծում, այլեւ` ֆիզիկական առողջության: Առավոտից ձեզ կես ժամ նվիրեք եւ արդեն մի քանի շաբաթ անց կհամոզվեք, որ ծանրակշիռ ներդրում եք կատարում ձեր զարգացման մեջ:  

7. Առողջ մարդիկ առավոտից լավ, ճանաչողական գրքեր են կարդում

Դա ուղեղին օգնում է ավելի արագ արթնանալ եւ սահուն նախապատրաստվել առաջիկա ծանրաբեռնվածությանը: Բացի այդ, ընթերցանությունը մարզում է հիշողությունը, զարգացնում է տրամաբանական մտածողությունը եւ ընդլայնում է մտահորիզոնը: 

8. Առողջ մարդիկ օրագիր են պահում

Դա անհրաժեշտ է ներքին կարգ ու կանոն զարգացնելու, ինչպես նաեւ սեփական ձեռքբերումներին եւ հաղթանակներին հետեւելու համար: Այդպես մարդու մոտ հստակ եւ փաստաթղթավորված պլան է առաջանում, որին հետեւելով, նա անհամեմատ ավելի արագ է կարողանում մոտենալ նշված նպատակներին: Եվ ինչպես հայտնի է, նպատակի առկայությունը հենց առավոտյան արթնանալու լավագույն խթանն է: 

9. Առողջ մարդիկ առավոտից լիցքավորվում են սիրելի երաժշտությամբ 

Կարեւոր չէ, թե դա ինչ կլինի, կարեւորը, որ երաժշտությունը դրական լիցք կրի: Իսկ տրամադրությունն անպայման կհարմարվի դրան: Կարելի է նույնիսկ մի քիչ պարել կամ էլ մարմնամարզություն կատարել ռիթմիկ մոտիվների տակ: Դրանից հետո արդեն ոչ ոք եւ ոչինչ չի մռայլի ձեր օրը: 

10. Առողջ մարդիկ առավոտից սեր են խոստովանում իրենց մտերիմներին

Պետք չէ ամաչել «ես քեզ սիրում եմ» բառերից: Երբեմն հենց անհրաժեշտության զգացողությունն է այնքան պակասում օրվա ընթացքում: Սերը սեփական ուժերի նկատմամբ վստահություն է տալիս եւ ցանկություն` աշխատանքային սխրանքներից հետո վերադառնալ այնտեղ, որտեղ մեզ այնքան սպասում են: Ահա այդպիսի տասը պարզ սկզբունքը կարող է դեպի լավը փոխել ձեր կյանքի որակը` այն լցնելով նոր վառ գույներով: 

Աղբյուրը` Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության