ԽՈՅԵՐ
Այսօր ինչ-որ մի բան կխոչընդոտի սիրելիի հետ խնդիրների լուծման հարցում. Սակաայն պետք չէ վախենալ դիմալ կտրուկ որոշումների: Դրանք կարող են շատ ավելի արդյունավետ լինել:
ՑԼԵՐ
Եթե ինչ-որ մեկը ձեզ իրեն հարմար զույգ է համարում, դա դեռ չի նշանակում, որ դուք այդպիսին եք: Եթե տվյալ անձնավորությանն ապագայում չեք տեսնում ձեր կողքին, ավելի լավ է հենց սկզբից էլ նրան դա ասեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Աշխատանքն ու խնդիրները ձեզ շատ են հոգնեցնում: Լիցքաթափվելու համար երեկոն անցկացրեք սիրելիի հետ, սակայն աշխատեք շատ չխմել, հակառակ դեպքում վաղը` աշխատանքային ժամին, կրկին կցանկանաք քնել:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեզ մի շատ կարեւոր բան կցանկանա պատմել, որը նրան երկար ժամանակ է, ինչ մտատանջում է: Աշխատեք լսել եւ հասկանալ նրան, հակառակ դեպքում կարող եք խաչ քաշել ձեր հարաբերությունների վրա:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր հրաշալի օր կունենաք թե՛ տանը, թե՛ աշխատավայրում: Օրն առավել կատարյալ դարձնելու համար երեկոն անցկացրեք սիրելիի հետ: Օրինակ` միասին ընթրեք:
ԿՈՒՅՍԵՐ
Մշտական վեճերն ու խնդիրները շատ են ընկճել ձեր սիրելիին` դարձնելով նրան փոքր-ինչ սառն ու անտարբեր: Դուք, ի դեպ, կարող եք ջերմացնել նրան: Ձեր ուշադրությունը նրան ամենից շատ է անհրաժեշտ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Շատ հարմար օր է, որպեսզի վերջապես ազատվեք անցյալի ոչ այնքան հաճելի հուշերից: Դա, իհարկե, դժվարությամբ ձեզ կտրվի, սակայն, ի վերջո, սա ձեր կյանքն է, եւ դուք իրավունք ունեք ապրել այնպես, ինչպես ցանկանում եք:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր մի այնպիսի բան տեղի կունենա, որը, վերջնականապես, կփոխի ձեր անձնական կյանքը: Կարեւորը է, որ ինքներդ էլ կարողանաք օգուտ քաղել իրավիճակից եւ ճիշտ որոշումներ կայացնեք:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կհասկանա, որ այն, ինչ նա ձեզ համար արել է, իզուր էր, քանի որ դուք նրա քայլերն արժանի ձեւով չեք գնահատել: Փորձեք ձեր վերաբերմունքով նրան հակառակն ապացուցել:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեր ամբողջական ուշադրության կարիքը կունենա: Իր խնդիրները հարթելու համար նա հույսը կդնի միայն ձեզ վրա: Թե ինչ անել ստեղծված իրավիճակում, միայն դուք կարող եք որոշել:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի կողքին դուք ձեզ ոչ լիարժեք կզգաք: Նրա՝ չափից դուրս գրագիտությունը ձեզ կբարդութավորի, սակայն մի շտապեք տխրել: Այն, որ դուք որոշ բաներ նրանից պակաս գիտեք, միայն ուրախալի փաստ է:
ՁԿՆԵՐ
Այսօր լավ կլինի, որ հագուստով համապատասխանեք ձեր սիրելիին: Օրինակ` միասին ջինսե տաբատներ հագեք, կամ ընտրեք դասական ոճը: Որքան ձեր ոճերը նման լինեն, այնքան ձեզ ավելի լիարժեք կզգաք միմյանց կողքին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ