Fashion Forum 2019-ի նախօրեին, որը տեղի կունենա Երեւանում հունիսի 25-29-ը, եկեք խոսեք նրանց մասին, ովքեր քայլում են պոդիումում, փայլում շապիկներին... մոդելների մասին։
Ինչպե՞ս մոդել դառնալ։ Գեղեցիկ դեմք, կազմվածք, հասակ... եւ աղջիկը մոդե՞լ է։ Պատկերացրեք՝ ոչ։ Նախ եկեք հարց հնչեցնենք՝ ինչ է այսօր նշանակում «գեղեցիկ դեմք»։ Առաջարկում եմ մոռանալ այդ կատեգորիան։ Մի զարմացեք։ Պարզապես մոռանալ եւ մտածել «անհատականություն», «բնավորություն», «այժմեականություն» հասկացություններով...
Նայեք Balenciaga-ի, Vetements-ի, Gucci-ի մոդելներին... Նայեք Աննա Կլիվլենդին։ Դա ժամանակակից Աշխարհն է։ Դա այսօրն է եւ նույնիսկ վաղը։
Հավատացեք, որքան էլ գեղեցիկ լինի աղջիկը, հենց նա հայտնվում է տեսախցիկի առաջ, ակտուալ է դառնում այլ բան... Ոչ քթի ձեւը, ոչ կրծքի չափը, ոչ հասակը։ Ներքին ազատությունը, նրա փորձը, ինքնավստահությունը. նա իրեն լավ է զգում իր մարմնում, լավ է զգում, ինչպիսին էլ լինի...
Նրան չեն տանջում «բարդույթներն» ու վախերը։ Լավագույնը լինելու ամբիցիաները չեն կաշկանդում նրա գործողությունները։ Նա կարիք չունի իրեն ինչ-որ կերպ ներկայացնել, դիրքեր ընդունել (ընդ որում, ձեռքը կողքին), մանիպուլիացիաներ անել շուրթերի հետ՝ մեծացնելով դրանք։
Ճակատագրական հայացք եւս հարկավոր չէ։ Նա պարզապես պետք է «լինի»։ Ի՞նչն է մեզ գրավում մարդկանց մեջ։ Կենդանի հույզը։ Մեր էներգիան, զգայականությունը, դրայվը։ Ֆոտոշարքն ազատության տարածք է։ Այստեղ կամակորության ոչ տեղն է, ոչ ժամանակը. «այսպես չեմ կանգնի, ի՞նչ կասեն հարեւանները, այսպես չեմ նստի. ընկերս թույլ չի տալիս»։ Աղջիկներ, եթե այդպիսի «դժվարություններ» են առկա, այլ մասնագիտություն ընտրեք։ Ֆոտոշարքը քո ու լուսանկարչի էներգիայի պարն է։ Խորասուզվիր պահի մեջ, որսա ռիթմը... Զգա։ Եղիր։
Եթե մտադիր եք մոդել դառնա, հիշեք՝ մոդելները պետք է դիմացկուն լինեն։ Ե՛վ ֆիզիկապես, ե՛ւ հուզական առումով։ Պոդիումի վրա կարող է ցանկացած բան տեղի ունենալ՝ կոշիկը դուրս է եկել, ուսկապն ընկել է. արագ կողմնորոշվիր, մի վախեցիր։
Նկարահանումները ոչ միշտ են հարմարավետ պայմաններում անկացվում, կարող է ցուրտ լինել, կարող է անձրեւ տեղալ, քամի լինել։ Պրոֆեսիոնալ մոտեցումն է չտրտնջալ։ Հիշում եմ՝ ինչպես նկարահանումներից մեկին աղջիկը չէր եղել, քանի որ, չեք հավատա, «ձյուն է գալիս»։ Հասկանալի է, որ աշխատանքի նկատմամբ այսպիսի վերաբերմունքի դեպքում ոչ ոք չի աշխատի։
Մոդելների մազերը մշտապես գզգում են։ Մի դիմահարդարմանը փոխարինում է մյուսը։ Օրվա ընթացքում կարող է մի քանի ցուցադրություն լինել, եւ հարկավոր է լինել հավաքված, արագ եւ «դրական»։ Արագությունն, իսկապես, մեծ է։ Քո հոգնածությունը քո խնդիրն է։ Նորաձեւության աշխարհը դաժան է, մրցակցությունը՝ մեծ... սա է իրականությունը։
Մի զարմացեք, եթե փորձերի ընթացքում քննադատություն լսեք, հնարավոր է նաեւ՝ կտրուկ խոսքեր։ Դեֆիլե բեմադրողների նյարդերը կարող են տեղի տալ։ Մոդելների շրջանում ընդունված չէ «տուրք տալ հույզերին»։ Ճշտապահություն, բարյացակամություն, գիտակցում, որ մոլորակի կենտրոնը չես, թիմային խաղացող լինելու կարողություն։
Եվ այսպես շարունակ։ Տեսնո՞ւմ եք՝ բացի արտաքինից որքան բան է հարկավոր։ Եվս մեկ անգամ՝ անհատականություն։ Կրկնօրինակները ոչ ոքի հետաքրքիր չեն։ Սիրելիներիս, եղեք այնպիսին, ինչպիսին իրականում եք։ Վայելեք կյանքը։
Նատա Բրետտելլ
Ետնաբեմի եւ նորաձեւության ցուցադրությունների լուսանկարները՝ @Lidia Virabyan,
Buro 24/7
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները