Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Երեւանում

16:05, 13 հունիսի

«Երեւանյան Հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում hունիսի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում բացառիկ համերգով հանդես կգա «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը: Աշխարհի չորս մայրցամաքներում հադնիսատեսին գերող խումբը կներկայացնի երաժշտություն Եվրոպայից մինչեւ Աֆրիկա, ե՛ւ նախորդ, ե՛ւ քսանմեկերորդ դարերի հեղինակների գործեր:

«Ամադինդա» խմբի անդամների անսահման վիրտուոզությունը եւ երաժշտական հսկա կարողությունները ոգեշնչեցին քսաներորդ դարի հռչակավոր կոմպոիզիտորներին տասնամյակներ շարունակ աշխատելու խմբի հետ, որի արդյուքնում ստեղծվեցին հարվածային երկացանկի գլուխգործոցներ` գրված հատուկ «Ամադինդայի» համար: Ջեյմս Վուդի «Կրակով գյուղական թաղումը» գործի պրեմիերան տեղի է ունեցել 1989թ.-ին Լոնդոնի Քուինս Հոլում, իսկ 1991թ.-ին Ջոն Քեյջը խմբի անդամներին նվիրեց իր «Four4 for Amadinda» ստեղծագործությունը։ Այն առաջին անգամ կատարվել է Տոկիոյում 1992թ.-ին։

Իրադարձային էր Դյորդ Լիգետիի կողմից Մեցի Արսենալ համերգասրահի պատվերով գրված ստեղծագործության ֆրանսիական պրեմիերան։ Շանդոր Վյորոշի «Փողերով, թմբուկներով եւ ջութակներով» բանաստեղծական շարքի համար գրվում է նվագակցություն՝ նվիրված «Ամադինդային» եւ մեցցո սոպրանո Կատալին Կարոյիին։ 2002թ.-ին ստեղծագործության ձայնագրությունը թողարկվել է Թելդեք ընկերության կողմից։ 20-րդ դարի երկրորդ կեսի ամենանշանավոր եւ ազդեցիկ կոմպոզիտորներից Սթիվ Ռայխի ստեղծագործությունները առանձնակի կարեւոր դեր են խաղացել «Ամադինդայի» երաժշտական գործունեության մեջ։ Կոմպոզիտորի եւ անսամբլի միջեւ շուրջ երկու տասնամյակ տեւած համագործակցության առաջին պտուղներից է Մալեթ քառյակը, որը Ռայխը գրել է խմբի 25-րդ տարեդարձի առթիվ։

«Ամադինդայի» կատարումներով թողարկվել է 30 ալբոմ։ Խմբի ամենանշանակալի ձայնագրությունից է Ջոն Քեյջի հարվածային գործիքների համար գրված շարքը՝ բաղկացած վեց ձայնասկավառակից: 90-ականների երկրորդ կեսին խումբն իր գործունեության մեջ որդեգրում է երեք նոր ուղղություն՝ ավանդական հարվածային մշակույթների հետազոտությունը, խմբի անդամների կողմից նոր ստեղծագործությունների ստեղծումը եւ հարվածային գործիքների համար փոխադրված վաղ ժամանակաշրջանի գործերի կատարումը։ Արդյունքում «Ամադինդայի» երկացանկը հարստանում է ոչ միայն ազգային երաժշտությամբ, այլեւ Զոլթան Վաչիի եւ Աուրել Հոլլոյի կողմից գրված «beFORe JOHN» ստեղծագործությամբ, ինչպես նաեւ Ռավելի, Դեբյուսիի, Մուսորգսկու, Բարտոկի, Գերշվինի եւ դասական երաժշտության այլ հայտնի գլուխգործոցների փոխադրումներով։

Տարիների ընթացքում «Ամադինդա»-ն արժանացել է բազմաթիվ մրցանակների եւ պարգեւների։ Իրենց հիմնադրման առաջին իսկ տարում՝ 1985թ.-ին, խումբը ստանում է Ռոտերդամում անցկացվող Ժամանակակից երաժշտության կատարողների Գաուդեամուս միջազգային մրցույթի առաջին մրցանակը։ Հետագայում խումբն արժանանում է Լիստի մրցանակին (1988թ.), Հունգարիայի Հանրապետության Արժանապատվության Շքանշանի Սպայական Խաչ պարգեւին (1997թ.), Կոսութի մրցանակին (2004թ.), Բուդապեշտ քաղաքի Pro Urbe մրցանակին (2006թ.), Բարտոկ-Պաշտորի մրցանակին (2008թ.), ինչպես նաեւ Արվեստների Ասպետի կոչմանը (Զ. Ռաչ):


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել