Կարծես, թե երեւանյան ֆասթ-ֆուդն արժանի հակառակորդ ունի․ քաղաքի գլխավոր փողոցներից մեկում իր դռներն է բացել Հայաստանում առաջին Black Star Burger ռեստորանը։ Հյուսիսային պողոտան այսօր մարդաշատ է, բոլորը հերթում սպասում են փորձելու «ամենահյութեղ եւ հզոր» բուրգերները։
Բացումից երկու ժամ առաջ Երեւանի Blackstar Burger-ի 100 ընկերներ հասցրել են համտեսել հայտնի բուգերները։ Միջոցառման համար սահմանված էր դրես կոդ․ մայրաքաղաքի ամենաոճային եւ գլամուրային մարդկանց «տրամադրության» եւ հագուստի գույնը սեւ էր։
Մթնոլորտն ընկերական էր՝ առանց մեծամտությունների եւ հատուկ արարողության։ Եւ ընդհանրապես, այստեղ հարմարավետ է, տրամադրում է ոչ միայն ուտելուն, այլեւ՝ շփմանը։ Անձնակազմը պրոֆեսիոնալ է, անում է ամեն ինչ, որպեսզի հաճախորդը գոհ մնա, հաստատությունից ժպիտով դուրս գա։
Մենյուն բավականին բազմազան է․ կան դասական՝ հնդկահավի եւ տավարի մսից բուրգերներ, ինչպես նաեւ վեգետարիանական, հավայական եւ նույնիսկ VIP բուրգերներ՝ տրյուֆելի յուղով եւ հաղարջի ջեմով։ Պանրե գնդեր, կարտոֆիլ ֆրի եւ իհարկե, հայտնի պաղպաղակը։ Ամեն ինչ բավականին համեղ է եւ սննդարար։
Միջոցառման ամենաթեժ պահին հյուրերի համար կազմակերպվել է լուսային շոու, որը ոչ ոքի անտարբեր չի թողել։ Black Star Burger Armenia-ի PR մենեջեր Յուրի Մինասյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմեց, որ նախատեսում են ռեստորանի բացմանը նվիրված բազմաթիվ այլ միջոցառումներ։
«Black Star Burger-ի ընկերներին սպասվում են տարատեսակ անակնկալներ՝ ներառյալ, հատուկ շոու Թիմաթիի հետ, որը մայրաքաղաք կայցելի մոտավորապես մեկ ամսից», - նշել է Մինասյանը։
Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ