Հարգելի աղջիկներ, գեղեցիկ լինելու համար այնքան էլ շատ բան անհրաժեշտ չէ՝ ճիշտ սնվել, ֆիզիկական ծանրաբեռնվածություն, մաշկի եւ մարմնի խնամք, եւ իհարկե բարձր տրամադրություն։
Մաշկի խնամքի գործում ձեզ կօգնի շոկոլադե սկրաբը, որն ունի շատ պարզ ու հեշտ պատրաստման եղանակ։
Այս սկրաբը կարելի է օգտագործել տարվա բոլոր եղանակներին, երբ մաշկը վիտամինների պակաս ունի, կամ ենթարկվել է արտաքին միջավայրի բացասական ազդեցությանը։
Շոկոլադե սկրաբը կօգնի ազատվել ցելյուլիտից եւ մարմնի ճարպից, կնճիռներից, կարող է մարմնին առողջ տեսք հաղորդել, բարելավել արյան եւ ավշի շրջանառությունը, կանոնակարգել նյութափոխանակությունը. այս ամենի արդյունքում մաշկը սնուցվում է, ազատվում տոքսիններից եւ ավելի նուրբ ու փափուկ տեսք ստանում։
Այսպիսով, ներկայացնում ենք շոկոլադե սկրաբի կատարյալ բաղադրատոմս.
Սկրաբը պատրաստելու համար պետք է ընդամենը խառնել երկու բաղադրիչ՝ շոկոլադե կարագ եւ շաքարավազ։ Կարագը պետք է կրկնակի շատ լինի, քան շաքարը։ Այս երկու բաղադրիչները խառնելուց հետո պետք է ստացված զանգվածը մերսող շարժումներով քսել դեմքին եւ թողնել մոտ հինգ րոպե։ Հինգ րոպե անց արդեն կարելի է տաք ջրով լվանալ դեմքը։
Այս սկրաբի օգնությամբ մաշկը սնուցվում է խոնավությամբ, հանքային նյութերով եւ միկրոէլեմենտներով։ Արդյունքում կարգավորվում է մաշկի արյան շրջանառությունը, հարթվում են մաշկի կնճիռները, ձգվում մաշկի ծալքերը։ Սկրաբը նաեւ կարող է պաշտպանել դեմքի մաշկի վերին շերտը, որը մեծապես վնասվում է արտաքին ազդեցությունների հետեւանքով։
Աղբյուրը՝ chocolatery.net
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին